15:51 30.01.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսեց տուժող Անահիտ Ենգիբարյանին, որը շտապօգնության ֆելդշեր է եղել և ՊՊԾ գնդի գրավման օրը բրիգադի կազմում բուժօգնություն է ցույց տվել գնդում գտնվողներին: 2016 թվականի հուլիսի 17-ին բրիգադով կանչը սպասարկել են ժ. 22.30-ի սահմաններում և գնդում մնացել են մինչև ժամը 00.00-ն:
Նրա խոսքերով՝ որևէ մեկն իրենց չի արգելել դուրս գալ գնդից, սակայն, ինչպես կարգն է, պետք է սպասեին հաջորդ բրիգադին, միայն դրանից հետո դուրս գային գնդի տարածքից:
«Կաթիլային եմ միացրել պարոն Մխիթարին, ոստիկաններից մեկին, ով ալերգիա ուներ, Կվինկեի այտուց էր ստացել կետոնալ դեղահաբից: Թե ինչ է գրված եղել թերթիկի վրա կանչն ընդունելուց, ես չգիտեմ: Մտել ենք գունդ, էնտեղ կար շտապօգնության երկու մեքենա: Մխիթարը համարյա անգիտակից վիճակում էր: Ոստիկաններից մեկին մագնեզիում ներարկեցի մեքենայի մեջ: Տեսա Օսիպյանին, Փաշինյանին՝ մեր ներկա վարչապետին: Մի տասնհինգ-քսան մարդ կար էնտեղ: Որևէ մեկի մոտ զենք չեմ տեսել, չեմ կարող այդ մասին որևէ բան ասել: Գնդի տարածքը լքել ենք, երբ եկել է փոխարինող բրիգադը»,- ասաց կինը:
Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանի այն հարցին՝ լսե՞լ է արդյոք ոստիկանների մահվան մասին, ֆելդշերը պատասխանեց, որ լսել է, որ եղել է փոխհրաձգություն, և մեկը մահացել է:
Պավլիկ Մանուկյանը հարցրեց.
«Տիկի՛ն Անահիտ, դու քեզ տուժող համարո՞ւմ ես»:
Անահիտ Ենգիբարյանն ասաց՝ ո՛չ, երբեք:
«Ես ինձ երբեք տուժող չեմ համարել և չեմ համարում»:
Ենգիբարյանն ավելացրեց նաև, որ իր աշխատանքը վերջանում էր հաջորդ օրը՝ առավոտյան 09.00-ին և այդ ընթացքում ինքը եղել է աշխատանքի մեջ, այդ պատճառով իրեն տուժող չի համարում:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց, որ նախաքննական մարմնում հարցաքննության ժամանակ Անահիտ Ենգիբարյանի ցուցմունքները տարբերվել են դատարանում հնչածներից: Տուժողն ասաց, որ հավանաբար չի հիշում՝ այդքան տարի անցել է: Քանի որ տուժողի ցուցմունքները հակասական էին, հրապարկվեցին նախաքննական ցուցմունքները, որոնցում տուժողն ասել է՝ նկատել է, թե գնդի տարածքում ինչպես են զինվել խմբի անդամները, պատմել է նաև, որ Մխիթարը վնասվածք ուներ գլխի շրջանում, Սմբատ Բարսեղյանը ևս հրազենային վնասվածք է ունեցել, առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, հրաժարվել են:
Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը հարցրեց, թե արդյո՞ք նա հարցաքննության ժամանակ պատկերացրել է իրեն որպես տուժող, թե՞ ուղղակի ցուցմունք է տվել: Անահիտ Ենգիբարյանն ասաց, որ իրեն տուժող չի համարում, առարկել է, երբ քննիչն իրեն դիմել է «տուժող» բառով:
«Եթե ես տուժող լինեի, կառավարությունն ինձ մի տաս օրով կուղարկեր սանատորիա»,- դատարանում հայտարարեց տուժող Ենգիբարյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ Անահիտ Ենգիբարյանը դիմում է ուղարկել դատարան այն մասին, որ չի առարկում, եթե ամբաստանյալների նկատմամբ կիրառվի համաներում:
Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, քանի որ այլ տուժողներ այսօր չկային: Դատավորը տեղեկացրեց, որ հաջորդ նիստին կփորձեն ապահովել ևս երկու կամ երեք տուժողի ներկայություն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...