Թաիլանդի ավանդական մերսումը ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Ըստ կազմակերպության մամուլի ծառայության` ևս 14 մշակութային երևույթ ստացել է նման կարգավիճակ:
«Nuad Thai ավանդական մերսումը համարվում է ավանդական թաիլանդական բժշկության արվեստի և գիտության մաս: Որպես ոչ դեղորայքային դեղամիջոց և մեխանիկական թերապիա՝ այն ներառում է գործողություն մարմնի հետ՝ օգնելու հավասարակշռել հիվանդի էներգիան և մարմնի կառուցվածքը՝ բուժելու այն հիվանդությունները, որոնք ենթադրաբար առաջացել են էներգիայի հոսքերի խոչընդոտմամբ»,- ասվում է զեկույցում: