Կոլումբիայում մեքենա է պայթեցվել ոստիկանության շենքի մոտ․ ահաբեկչության վարկածը չի բացառվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+31.09 oC

Կոլումբիայում մեքենա է պայթեցվել ոստիկանության շենքի մոտ․ ահաբեկչության վարկածը չի բացառվում

11:48 23.11.2019

Կոլումբիայի Կաուկա դեպարտամենտում նորաբաց ոստիկանական բաժանմունքի մոտ բեռնատար մեքենա է պայթել, ինչի պատճառով զոհվել է 3 մարդ։ Բեռնատարը լիցքավորված է եղել հենց պայթուցիկ սարքով։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Պայթյունի հարվածային ալիքի հետևանքով ցնցվել են նաև մոտակա տները, իսկ բնակավայրում էլեկտրամատակարարումն անջատվել է։

Տեղի իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը, սակայն փոքր-ինչ անսովոր մոտիվացիայով։ Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել են հանցավոր խմբավորումները՝ օգտվելով Կոլումբիայում տիրող խառը իրավիճակից։ Նրանց նպատակը, ըստ իրավապահների, կարող էր լինել ընդհանուր վախի մթնոլորտի տարածումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի նախագահը հայտարարել է Աս-Սուվեյդայում ժամանակավոր հրադադարի մասին

12:30 19.07.2025

Սիրիայի նախագահը հայտարարել է Աս-Սուվեյդայում ժամանակավոր հրադադարի մասին

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է անհապաղ հրադադարի մասին Աս-Սուվեյդա նահանգում, որտեղ բախումներ են տեղի ունեցել աշխարհազորայինների և դրուզ լեռնային ինքնապաշտպանական ուժերի միջև։ «Հաշվի առնելով երկրի դժվարին իրավիճակը, ձգտելով փրկել սիրիացիների կյանքը, պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և նրա ժողովրդի անվտանգությունը, և առաջնորդվելով ազգային շահերով և մարդասիրական նկատառումներով, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը հայտարարում է անհապաղ […] ...

Գազայում մարդասիրական օգնության կենտրոնի մոտ տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվել

12:19 19.07.2025

Գազայում մարդասիրական օգնության կենտրոնի մոտ տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվել

Շաբաթ օրը Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։ «Պաղեստինյան բժշկական աղբյուրների համաձայն՝ Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող «Գազայի մարդասիրական հիմնադրամ» ամերիկյան կազմակերպության կողմից ղեկավարվող մարդասիրական օգնության կենտրոնի մոտ օկուպացիոն […] ...

SHANTNEWS

12:00 19.07.2025

SHANTNEWS

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը

11:57 19.07.2025

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը

Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […] ...

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպան

11:45 19.07.2025

Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […] ...

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

11:20 19.07.2025

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP