Կարևոր է վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Կարևոր է վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին. Զոհրաբ Մնացականյան

16:44 30.10.2019

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՖՄԿ 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ելույթ է ունեցել.

«Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար

Տիկին գլխավոր քարտուղար

Գերազանցություններ, հարգելի գործընկերներ

Տիկնայք և պարոնայք

Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ, այս ֆրանկոֆոն միջավայրում, որն ինձ այնքան հարազատ է դարձել: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարարին, ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Երևանում կայացած գագաթաժողովից անցել է ավելի քան մեկ տարի, բայց Ֆրանկոֆոնիայի այդ հիանալի հանդիպման օրերը դեռ առկա են մեր հիշողություններում:  Ինչ խոսք, բարեկամության նման պահերը գնահատելի են, սակայն մեր ստանձնած հավաքական պարտավորություններն են, որ պետք է Ֆրանկոֆոնիան դարձնեն գլխավոր դերակատար միջազգային հարաբերություններում, հուսալի մի ուժ` աշխարհի այսօրվա մարտահրավերներին պատասխանելու համար:

Մեր կողմից այն ժամանակ մատնանշված մարտահրավերները չեն փոխվել, իսկ մեր հասարակությունների ու միջազգային անվտանգության առջև ծառացած սպառնալիքներին մեր կողմից տրված պատասխանների արդիականությունն ավելի է ամրապնդվել:

Խաղաղությունը, համերաշխությունը, այն հիմնարար արժեքները, որը բոլորս կիսում ենք, շարունակում են մնալ «Ապրել միասին»-ի հիմքում՝ հանդիսանալով մեր ընդհանուր ժառանգության մի մասը և մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանալին:

Առանց հանուն խաղաղության, ինչպես նաև ծայրահեղականության ու ահաբեկչության սպառնալիքների դեմ մեր համախմբման, այդ աղետը կշարունակի ծառայել իր նպատակին: Այսօր այն ազդում է Ֆրանկոֆոնիայի անդամ մի շարք երկրների վրա, ներառյալ Սահելի տարածաշրջանի երկրները, որոնք մեծ գին են վճարում ահաբեկչությանը դիմակայելու համար: Կարևոր է կրկին վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Մեր տարածաշրջանում, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաև ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով:

Առանց համերաշխության սկզբունքի հաստատման, աշխարհի տարբեր տարածաշրջանների բնակչության միջև անհավասարության բացն առավել ընդլայնվելու վտանգ է պարունակում, եթե, օրինակ, մենք համերաշխ մոտեցում չորդեգրենք գլոբալ տաքացման դեմ պայքարում կամ համերաշխության նույն ոգով մուտք չգործենք դեպի նոր տեխնոլոգիաների ոլորտ:

Այդ իսկ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոնակոյի իշխանություններին` օվկիանոսների պաշտպանության և պահպանման թեմատիկան մեր ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչը նաև կարևորում է առավելապես տուժած բնակչության բարեկեցությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Գիտակցելով, որ ֆրանկոֆոն տարածքում նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը պետք է մնա մեր օրակարգի հիմքում, Հայաստանի նախագահությունը ներկայացրել է բանաձևի նախագիծ՝ ընդգծելով այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը պետք է ծառայեն՝ ի օգուտ մեր ժողովուրդներին, հատկապես՝ կանանց ու երիտասարդներին:

Տիկին գլխավոր քարտուղար, Ձեր իսկ կողմից նախաձեռնած համերաշխության սկզբունքի շնորհիվ է, որ մենք բոլորս այսօր մեր աջակցությունն ենք հայտնում Հայիթիին:

Ի վերջո, գոյություն ունեն մարդասիրական արժեքներ, երկխոսության մշակույթ, կանանց և տղամարդկանց հավասարության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներ, որոնք էլ ձևավորում են Ֆրանկոֆոնիան, և առանց որի մենք չէինք կարողանա ապրել միասին: Բոլորս պարտավոր ենք հաշվի առնել այս ամենը: Այդ ամենն ամբողջությամբ արտացոլված են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մեջ: Այս ամենի պահպանումը պահանջում է մշտական զգոնություն, և դրանց խթանումը շարունակական բնույթ է կրում, որին ակտիվորեն հետևում են ՖՄԿ-ն ու իր ինստիտուցիոնալ ցանցերը:

Մենք հավատում ենք մարդու իրավունքների համընդհանրությանը, և որ դրանց պաշտպանությունը պետք է տարածվի բոլոր մարդկանց՝ ողջ մարդկության վրա: Ուստի մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում պետք է ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ՝ Արցախի ժողովրդի տնտեսական և սոցիալական իրավունքները: Արցախի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը և կառուցել ավելի լավ ապագա իր գալիք սերունդների համար:

Մենք երախտապարտ ենք Ձեզ, տիկին գլխավոր քարտուղար, որ Դուք ստանձնել եք կանանց և տղամարդկանց իրավահավասարության գործընթացի առաջմղումը՝ հիմք դնելով կրթության ոլորտի զարգացման համար, որի մասին խոսել եք անցած տարվա հունիսին՝ Նջամենայում (Չադ) տեղի ունեցած միջազգային գիտաժողովում:

Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար

Տիկին գլխավոր քարտուղար

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ

Տիկնայք և պարոնայք

Ամփոփելով ելույթս՝ չեմ կարող չանդրադառնալ հոբելյանական այն միջոցառումներին, որոնք սպասում են Ֆրանկոֆոնիային 2020 թվականին:

Հիսուներորդ տարին կլինի մեր կազմակերպության պատմության հիմնաքարը: Բնական է, որ այն նախ պետք է նշվեր Նիգերիայի Նիամի քաղաքում, որտեղ 1970թ.-ի մարտի 20-ին ստորագրվել է «Ֆրանկոֆոն միջկառավարական առաջին կազմակերպության ստեղծման մասին» կոնվենցիան:  Այլ կերպ ասած, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունը հատուկ նշանակություն կունենա այս տարի: Իսկ մենք էլ մեր հերթին, առանձնահատուկ շուքով կնշենք Ֆրանկոֆոնայի երկամսյակը, ինչը կազմակերպում ենք արդեն ավելի քան տասը տարի:

Այնուհետև, կմեկնենք Թունիս՝ հիսուներորդ տարեդարձի գագաթաժողովին մասնակցելու: Այս բոլոր հիմնարար հարցերի շարքում մենք գիտենք, տիկին գլխավոր քարտուղար, թե որքան եք կարևորում փոփոխություններ կատարելու գործընթացը:

Մենք կրկին առիթ կունենանք քննարկելու այս հարցը նախարարների փակ նիստում:

Գագաթաժողովում Հայաստանի նախագահությունը լիակատար աջակցություն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության արդիականացման Ձեր ջանքերում:

Մենք տեղյակ ենք նաև առաջիկա գագաթաժողովի կազմակերպման հարցում Թունիսի իշխանությունների ողջ պատասխանատվության մասին:

Մաղթում եմ նրանց հաջողություն և վստահեցնում, որ կանգնած ենք նրանց կողքին՝ պատրաստակամ կիսելու Հայաստանի նախագահության փորձը և միասին աշխատելու հիսունամյակի գագաթաժողովին հաջողության հասնելու համար:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

17:53 05.07.2025

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Հրդեհ՝ ավտոտնակում

17:44 05.07.2025

Հրդեհ՝ ավտոտնակում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP