ԱՄՆ-ն օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս կգա «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ն օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս կգա «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից

14:52 31.07.2019

ԱՄՆ-ն օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս կգա «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» ռուս-ամերիկյան պայմանագրից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Այս ուրբաթ (օգոստոսի 2-ին) պաշտոնապես վերջ կդրվի «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին, երբ ԱՄՆ-ն դուրս գա դրանից: Միացյալ Նահանգները կատարել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է մշակել նորագույն բալիստիկ և գերձայնային հրթիռներ և թարմացնում է իր պահուստները՝ խախտելով պայմանագիրը»,- ասել է Բոլթոնը:

Բոլթոնը պայմանագրից դուրս գալու համար ևս մեկ ծանրակշիռ պատճառ է ներկայացրել:

«Մեր ձեռքերը կապված են եղել այս պայմանագրով, իսկ այդ ընթացքում Չինաստանը միջին հեռահարության հրթիռներ է մշակել՝ չունենալով պայմանագրային որևէ պարտավորություն»,- հավելել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Բոլթոնը նաև հայտնել է, որ պայմանագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն կկարողանա արդյունավետորեն պաշտպանվել 21-րդ դարում: Բոլթոնի խոսքերով՝ սառը պատերազմի ժամանակներն անցել են, և երկկողմ պայմանագրերը, ինչպես նաև կոնկրետ հեռահարության հրթիռների վերաբերյալ համաձայնագրերն այլևս արդիական չեն:

ԱՄՆ-ի նպատակն է պայմանագրում ընդգրկել նաև Չինաստանը:

«ԱՄՆ նախագահը ցանկանում է սպառազինությունների արդյունավետ վերահսկողություն, որը կապահովի ամերիկացի ժողովրդի և մեր դաշնակիցների իրական անվտանգությունը: Դրան հասնելու համար մենք պետք է բանակցություններ վարենք ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի հետ»,- ասել է Բոլթոնը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև հայտնել է, որ 2010-ին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված «Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման մասին Նոր START» պայմանագիրը բազմաթիվ թերություններ ունի, և 2021-ին դրա ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգելու իմաստ չկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

22:46 18.07.2025

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

BACK_TO_TOP