16:55 08.07.2019
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մտահոգություն է հայտնել միջուկային գործարքով Իրանի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ: Պեսկովի խոսքերով` Ռուսաստանը կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել, սակայն նախազգուշացրել էր միջուկային գործարքից կողմերից մեկի հրաժարման հետևանքների մասին: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:
«Մենք առաջվա նման «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» կողմնակից ենք: Ուզում եմ հիշեցնել, որ հենց ռուսական կողմը և ՌԴ նախագահ Պուտինը զգուշացնում էին այն բացասական հետևանքների մասին, որոնք անխուսափելիորեն վրա կհասնեն, եթե ՀԳՀԾ-ի մասնակից երկրներից որևէ մեկը որոշի դադարեցնել իր պարտավորությունների կատարումը և դուրս գա համաձայնագրից: Մենք հիմա ցավով ականատես ենք լինում այդ հետևանքներին»,- հայտնել է Պեսկովը:
Թեհրանը հայտարարել էր միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին: Իրանը դա բացատրում է նրանով, որ միջուկային գործարքը ստորագրող պետությունները չեն կարողացել 60 օրվա ընթացքում կատարել Իրանի առաջադրած պահանջները՝ կապված երկրի տնտեսական շահերի հետ: Թեհրանը հայտարարել է, որ սկսում է ուրանի հարստացման գործընթացը՝ գերազանցելով համաձայնագրով սահմանված 3.67%-ի մակարդակը:
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...
11:52 30.04.2025
Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...
11:43 30.04.2025
Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվիՄիացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...
11:28 30.04.2025
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...