«Բջջայինով զոմբիների» համար հետիոտնային նոր անցումներ կան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+26.09 oC

«Բջջայինով զոմբիների» համար հետիոտնային նոր անցումներ կան

17:11 11.03.2019

Թել Ավիվում փորձարարության համար հետիոտնային անցումներից մեկի վրա տեղադրել են լուսադիոդային գծեր, որպեսզի «բջջայիններով զոմբիներն» անվտանգ լինեն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ բարելավված «հետիոտնային անցումը» հայտնվել է, որպեսզի պաշտպանի հեռախոսներով տարված և մեքենայի տակ ընկնելու վտանգի ենթարկվող անցորդներին:

«Առաջին լուսադիոդային գծերը մեր երկրում հայտնվել են Թել Ավիվի կենտրոնում, որպեսզի պաշտպանեն «բջջայիններով զոմբիներին»,- ասել են քաղաքապետարանում:

Նորացված «հետիոտնային անցման» վրա կա լուսավորում, գույները փոխվում են լուսակիրների հետ միաժամանակ: Այսկերպ հնարավորություն է  տրվում կենտրոնացնել մարդկանց ուշադրությունը, որպեսզի նրանք անվտանգ անցնեն ճանապարհը:

Եթե փորձարարությունը հաջող ընթանա, ապա լուսադիոդային գծերը կտեղադրվեն ամբողջ քաղաքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

14:18 01.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Ամփոփելով Կատար պաշտոնական այցը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: Անդրադարձ է կատարվել Կատարի գործընկերների հետ կայացած քննարկումներին և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին: ...

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

13:52 01.05.2024

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները, կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը։ «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցում էին արտաքին ազդեցության օրենքի դեմ խաղաղ ցույցերին, ես կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- գրել […] ...

Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է Բլինքենին

13:09 01.05.2024

Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է Բլինքենին

Մեկնարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Երուսաղեմում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Ըստ տեղեկությունների՝ խոսակցությունը ընթանում է փակ դռների հետևում։ Ավելի ուշ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որին իսրայելական կողմից կմասնակցեն ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին և մի շարք այլ […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

12:52 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Հանդիպման մեկնարկին նախորդել է պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները վիճաբանել են։ Պատճառը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն էր, ով ապրիլի 30-ին տուժել էր հատուկ […] ...

Գազայում զոհերի թիվն աճել է

12:44 01.05.2024

Գազայում զոհերի թիվն աճել է

2023 թվականի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհվել է գրեթե 34,6 հազար պաղեստինցի։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34 568-ի, ևս 77765 մարդ վիրավորվել է»,- ասվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հեռագրային ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ […] ...

Տոկաևը ողջունել է Ալմաթիում ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ վարելու Բաքվի և Երևանի համաձայնությունը

12:25 01.05.2024

Տոկաևը ողջունել է Ալմաթիում ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ վարելու Բաքվի և Երևանի համաձայնությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու, խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար։ Այս մասին ասվում է Ղազախստանի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։ «Ես ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով բանակցություններ վարելու արտաքին գործերի նախարարների մակարդակով, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։ […] ...

BACK_TO_TOP