19:19 06.03.2019
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մարտի 5-ին կազմակերպել է «Ազգային վիճակագրական գործակալությունների դերը թվային օրակարգի իրականացման գործում» խորագրով հարակից միջոցառում: Այն նվիրված է եղել Թվային օրակարգի իրականացման գործում վիճակագրական գործակալությունների դերին։ Միջոցառումը զուգակցվել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 50-ամյա հոբելյանական նստաշրջանին։
Հանդիպմանը բացման խոսքով ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Որպես բանախոսներ հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, նախարար Տատյանա Վալովայան, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական դեպարտամենտի Թվային կառավարման և վիճակագրական բաժանմունքների պաշտոնյաներ, ԵԱՏՄ անդամ երկրների վիճակագրական ծառայությունների ղեկավարներ և տեղակալներ։
Մ. Մարգարյանն իր ելույթում շեշտել է, որ թվային օրակարգը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից է։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը հանձնառու է պահպանել ԵԱՏՄ-ում համագործակցության և ինտեգրման դրական դինամիկան` տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղենշված Հայաստանի նախագահության առաջնահերթություններին համապատասխան։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ տնտեսական ինտեգրման շրջանակներում Հայաստանը ողջունում է այլ երկրների և կառույցների հետ առկա ու նոր ձևավորվող լավագույն փորձը կիրառելու միջոցով համագործակցությունը խթանելու ջանքերը։
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Ղրղըզստանի Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահ Ակիլբեկ Սուլթանովը (Akylbek Sultanov), Բելառուսի Ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Իրինա Կանգրոն (Irina Kangro) և ՌԴ Դաշնային պետական վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Եգորենկոն (Sergei Egorenko), ովքեր ներկայացրել են թվային օրակարգի ոլորտում իրենց երկրների գործունեությունը և առկա մարտահրավերները։
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...