Լավրովը տեղյակ չի եղել, որ Ռուսաստանը «կարող է նոր բազա տեղակայել» Ղրղըզստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

Լավրովը տեղյակ չի եղել, որ Ռուսաստանը «կարող է նոր բազա տեղակայել» Ղրղըզստանում

18:50 04.02.2019

Սերգեյ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ղրղըզստանի հետ քննարկել անվտանգության ոլորտի բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանի այն խոսքերը, թե չի բացառվում, որ ռուսական կողմը նոր ռազմաբազա բացի իրենց երկրի հարավում։

«Դա մեր նախաձեռնությունը չէ։ Մեր առաջին անգամ լսեցինք դրա մասին ու պատրաստ կլինենք մեր ղրղըզ ընկերների հետ քննարկել այն գաղափարները, որ նրանց մոտ ձևավորվում են անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Լավրովը։

Մինչ այդ դեսպանը իր հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի ևս մեկ ռազմաբազայի բացումը երկրի հարավում։ Դեսպանը նշել էր, որ հարավում այդպիսի բազայի բացումը կարող է պայմանավորվել հարավային հարևան պետությունից՝ Աֆղանստանից, եկող ահաբեկչական վտանգով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.07.2025

SHANTNEWS

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

21:55 16.07.2025

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ՄՔԴ կողմից անկախ և անաչառ մոտեցման պահպանման կարևորությունը՝ օրինահեն […] ...

Սիրիայի ԱՆ հայտնել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

21:50 16.07.2025

Սիրիայի ԱՆ հայտնել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։ «Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է ևս 34 մարդ», – ասվում է նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելը […] ...

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

21:39 16.07.2025

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Միացյալ Նահանգներում Reddit առցանց հարթակի աշխատանքի լայնածավալ խափանում է նկատվում։ Դրա մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Տվյալների համաձայն՝ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին, ժամը 19:30-ի դրությամբ Միացյալ Նահանգներից գրանցվել է մոտ 126 հազար բողոք։ Օգտատերերի 56%-ը նշել է, որ հավելվածի աշխատանքում կան խափանումներ, 32%-ը […] ...

Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուին

21:29 16.07.2025

Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուին

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Դենիս Շմիգալի թեկնածությունը, որը մինչ օրս ղեկավարում էր կառավարությունը։ «Այսօր ես արդեն ստորագրել եմ Գերագույն ռադային ուղղված փաստաթղթեր Դենիս Շմիգալի՝ որպես պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Չորեքշաբթի օրը Ռադան ազատել է Շմիգալին վարչապետի պաշտոնից։ Սա ենթադրում է ամբողջ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:20 16.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...

BACK_TO_TOP