Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով․ Human Rights Watch – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+12.09 oC

Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով․ Human Rights Watch

00:58 18.01.2019

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը  մարդու իրավունքների իրավիճակի մասին իր 2019թ. համաշխարհային զեկույցում անդրադարձել է Հայաստանին: Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Աղբյուրն իր զեկույցում նշում է, որ Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով և բազմաթիվ մարդկային իրավունքների խնդիրներով: Քանի որ նոր իշխանությունները սկսել են ինստիտուտների վերակառուցումը և կուտակված հանրային բողոքներին արձագանքելը, նրանք պետք է ապահովեն հարգանք և՛  պատշաճ իրավական ընթացակարգերի, և՛  մարդու իրավունքների հանդեպ:

Կազմակերպությունը նաև անդրադարձել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա» հեղափոխությանը և արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Կազմակերպությունն ընդգծել է, որ միջազգային դիտորդները արձանագրել են, որ անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները վայելում էին «հասարակության վստահությունը» և զերծ էին նախորդ ընտրությունների ընտրախախտումներից:

Հավելենք, որ Human Rights Watch կազմակերպության 2019-ի համաշխարհային զեկույցում տեղ են գտել աշխարհի 100 երկրներում տեղի ունեցած ուսումնասիրությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին

11:40 29.03.2024

Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին

Crocus City Hall համերգասրահը հրկիզած ահաբեկիչ Դալերժան Միրզոևայի ծնողները Asia Plus-ին տված հարցազրույցում պատմել են իրենց որդու հետ վերջին զրույցի մասին։ Նրանց խոսքերով, Crocus City Hall-ի ողբերգության նախօրեին նա զանգահարել է մորը և ասել, որ Ռուսաստանում գործերը վատ են ընթանում, իսկ մարտի 24-ին հավաքվում է տուն վերադառնալու համար։ Նրա պահվածքում ոչ մի կասկածելի բան չկար, հիշում է […] ...

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

11:34 29.03.2024

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում գալիք ամսվա կեսերին: Հայաստանն առաջին անգամ է հրավիրված»,–ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ […] ...

Գիտնականները պարզել են, որ հալվող բևեռները կարող են երկարացնել օրերը Երկրի վրա

11:23 29.03.2024

Գիտնականները պարզել են, որ հալվող բևեռները կարող են երկարացնել օրերը Երկրի վրա

Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի երկրաբանները պարզել են, որ գլոբալ տաքացման պատճառով Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառույցների հալվելը կարող է ազդել օրվա տևողության վրա: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։ Մոլորակի պտույտի արագությունը միշտ տատանվել է, բայց մինչ ճշգրիտ ժամանակաչափման և տեխնոլոգիայի ներդրումը, դրա միակ վնասակար ազդեցությունը խավարումների և այլ աստղագիտական ​​իրադարձությունների ժամանակի փոփոխությունն էր: Երկրի «միջուկի և […] ...

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

10:41 29.03.2024

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […] ...

Մասնագետը նշել է գործողություններ թունավոր օձի խայթոցի դեպքում

10:22 29.03.2024

Մասնագետը նշել է գործողություններ թունավոր օձի խայթոցի դեպքում

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես վարվել թունավոր օձի խայթոցի դեպքում։ «Օձի խայթոցից հետո անհրաժեշտ է անհապաղ անշարժացնել ախտահարված վերջույթը (ձեռքը, ոտքը)՝ օգտագործելով առկա միջոցները: Տուժածին պառկեցրեք հորիզոնական դիրքով, ապահովեք լիարժեք հանգիստ, թույլ մի տվեք նրան շարժվել կամ ֆիզիկական ջանքեր գործադրել, դա կդանդաղեցնի թույնի տարածումը»,- նշել է Ումնովը։ Հաջորդը, ըստ նրա, պետք է […] ...

Հնդկաստանում 10 մարդ է զոհվել տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով

10:13 29.03.2024

Հնդկաստանում 10 մարդ է զոհվել տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով

Հնդկաստանի հյուսիսի լեռներում 10 մարդ է մահացել տաքսին կիրճն ընկելու պատճառով. այս մասին հայտնել է Ջամու և Քաշմիրի հնդկական միության երկրամասի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել վթարը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանա թաղամասում։ Նախնական տվյալներով՝ տաքսու վարորդը եղանակային վատ պայմաններում չի կարողացել կառավարել մեքենան։ Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին, որ Ջամուում և […] ...

BACK_TO_TOP