18:05 09.01.2019
Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ձերբակալվել է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ կապի մեջ է իրավապահ մարմինների հետ, տեղյակ է, որ Գուրուրյանն այս պահի դրությամբ գտնվում է Ռուսաստանում, հիմա ղազախական կողմը համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում Ռուսաստանի ՆԳՆ-ին, որպեսզի կազմակերպվի տղայի փոխանցումը ղազախական կողմին:
Դեսպանը հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է Գուրուրյանը հայտնվել ՌԴ իրավապահ մարմինների մոտ: Ղալաչյանը չբացառեց, որ Գուրուրյանը կամովին է հանձնվել, սակայն նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի:
«Դժվար է այս պահի դրությամբ որևէ բան ասել, իրավիճակը բավական հեռու է մեզանից, Օմսկում է տղան, եթե չեմ սխալվում: Տղայի ճակատագրի հետ կապված` կարող եմ ասել հետևյալը. այսօր հանդիպում է տեղի ունեցել Ղազախստանի ՆԳՆ-ում նախարարի և նախարարի առաջին տեղակալի հետ այստեղ՝ Աստանայում: Մենք, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ ենք կատարել նաև այս տղայի հարցին, բոլոր վստահեցնումները ստացել ենք, անվտանգության տեսակետից և մնացած բոլոր մտավախությունները չէի ասի՝ անհիմն են… Իրենք պատրաստ են ապահովել, մենք նույնիսկ խոսել ենք այն մասին, որ եթե ինքը որևէ կերպ հայտնվի Ղազախստանի տարածքում, դեսպանությունը ներկա գտնվի հանձնման պահին: Հարցն այն է, որ դա տեղի է ունեցել ՌԴ տարածքում և հիմա արտահանձնման փաստաթղթերն են պատրաստում ռուսական կողմին ներկայացնելու համար»,- ասաց նա:
Դեսպանն ասաց, որ Գուրուրյանն առայժմ ռուսական կողմում է, սակայն երբ հայտնվի Ղազախստանում, վստահաբար, դեսպանությունը անհրաժեշտ հյուպատոսական ծառայություն կմատուցի, նրա շահերի պաշտպանությունը կապահովի: Ամեն դեպքում, դեսպանը վստահեցրեց` իրենք անընդհատ կապի մեջ են իրավապահ մարմինների հետ, տեղյակ են իրադարձությունների զարգացումներին:
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Գուրուրյանը ինքնակամ հանձնվել է. նրա հետ հստակ պայմանավորվածություն է եղել: Երիտասարդը գնացել է սահմանված վայր և հանձնվել իրավապահներին: Բանն այն է, որ որոշակի մտավախություն է եղել, որ դասական տարբերակով հանձնվելու պարագայում նրա անվտանգությանը որոշակի վտանգ կարող էր սպառնալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը:
19:28 18.07.2025
Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, […] ...
19:18 18.07.2025
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էԱզգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նա նշել է, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով […] ...
19:10 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին: Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։ Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, […] ...
19:00 18.07.2025
2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 490 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2025 թվականի համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվելու է […] ...
18:52 18.07.2025
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...