00:45 13.10.2018
ԱՄՆ բանակի հավաքագրման զորախմբի ղեկավար, գեներալ-մայոր Ֆրանկ Մութը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զինծառայության չզորակոչվելու հիմնական պատճառը ճարպակալումն է ու դրա հետևանքները: Այս մասին գրում է Army Times-ը: Անառողջ զինվորները, ըստ զինված ուժերի, սովորաբար, կարգապահության հետ կապված խնդիրներ են ունենում՝ դառնալով ռազմական ոստիկանության մշտական «հաճախորդներ», այդ թվում՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս, տարբեր երկրներում:
Կադրային նման «սպառում»-ը, ըստ ԱՄՆ բանակի փորձագետների, մի քանի տարվա ընթացքում կարող է ճգնաժամ առաջացնել մի քանի ճյուղերում, այդ թվում` նավատորմում: Փորձագետի համոզմամբ՝ խնդրի լուծումը պետք է սկսել դպրոցից, անմիջապես փոփոխության ենթարկելով ոչ միայն կերակրման համակարգը, այլև կրթական ծրագիրը, որտեղ պետք է ավելի շատ ժամեր հատկացնել սպորտով զբաղվելուն:
Զինվորականները դժգոհում են, որ սոցիալական ու կրթություն ստանալու հետ կապված խնդիրներ չունեցող ամերիկացիների 17-ից 20 տոկոսն է միայն պատրաստ ծառայել ԱՄՆ ԶՈՒ-ում:
«Ամենից ճարպոտ նորակոչիկները ծառայության են անցնում հարավային նահանգներից: Պենտագոնի փորձագետների կարծիքով՝ եթե առաջիկա տարիներին իրավիճակը չփոխվի, ոչ միայն կադրային «սով» կնկատվի, այլև խնդիրները կփոխարինվեն սպառնալիքներով: Դա կարող են հասկանալ նաև ԱՄՆ-ի թշնամիները, որոնք ընդունակ են հարված հասցնել ամենաանսպասելի պահին»,- նշել է փորձագետը:
22:55 12.05.2025
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Պակիստանի հետ պատերազմում իրեն լավագույնս դրսևորած զինատեսակըՀնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակը: Այդ մասին տեղեկացնում են ռազմաարդյունաբերական համալիրում հնդկական մամուլի աղբյուրները: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական պարբրականներից մեկը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի «Ակաշ» տեսակի այդ հրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակը: Մամուլում այդ տեղեկությունն ամենևին էլ […] ...
22:42 12.05.2025
Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և Գազայի հարցըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի կարգավորման, Սիրիայի և Գազայի հատվածի իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ (խմբ.Ստամբուլում)։ Քննարկվել են նաև երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան և Գազան։ Նախարարը շեշտել է […] ...
22:30 12.05.2025
«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չի կարողացել հաղթել «Ջենոային»` 2-2։ «Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է ընդամենը 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ ...
22:22 12.05.2025
Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետՀայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […] ...
22:11 12.05.2025
«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էՄայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում […] ...