11:20 29.08.2018
Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է NTV-ն:
Риа Новости-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան` ժամը 05:00-ի սահմաններում: Ավտոբուսն ուղևորվելիս է եղել դեպի օդանավակայան, ճանապարհին բախվել է բեռնատար մեքենայի, դուրս եկել ճանապարհից ու ընկել ջրատարը:
Պատահարի հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել: Վնասվածքներ են ստացել նաև երկու մեքենաների վարորդները, զոհեր չկան: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, մյուս զբոսաշրջիկներին այլ մեքենաներով օդանավակայան են տեղափոխել:
Այժմ ճշտվում են դեպքի հանգամանքներոը: Դեպքի վայրում լայնածավալ աշխատանքներ են իրականացնում ոստիկանության ու շտապօգնության ծառայությունները:
Rus turistleri taşıyan midibüse TIR arkadan çarptıhttps://t.co/FzRtUdno0j pic.twitter.com/YvlidWE82k
— NTV (@ntv) August 29, 2018
Rus turistleri taşıyan midibüse TIR çarptı! https://t.co/eEYS8U3erN pic.twitter.com/Oxu0oeeKU8
— İstiklal Gazetesi (@gazeteistiklal) August 29, 2018
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...
19:08 08.05.2025
Այրվել է բեռնատարի խցիկըՄայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...