Ուկրաինացիները կկարողանան շրջագայել Վրաստանում ներքին անձնագրերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+25.09 oC

Ուկրաինացիները կկարողանան շրջագայել Վրաստանում ներքին անձնագրերով

00:47 29.08.2018

Ուկրաինան և Վրաստանը պատրաստվում են համաձայնագիր ստորագրել երկու երկրների քաղաքացիների համար ներքին անձնագրերով շրջագայության վերաբերյալ:

Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի հայտարարությամբ` Ուկրաինան արդեն հաստատել է համապատասխան փաստաթուղթը  և քննարկման ներկայացրել վրացական կողմին:

Դեսպանը նաև նշել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև սեպտեմբերի վերջ, երբ պատվիրակությունները ժամանեն Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ ուկրաինացիները հնարավորություն ունեն Թուրքիա մեկնել ներքին անձնագրերով՝ ID քարտի տեսքով։ Սակայն նոր փաստաթղթի չիպի մեջ կոդավորված են սեփականատիրոջ մատնահետքերը: Այսօր ներքին անձնագրեր ստացող ուկրաինացիները հնարավորություն ունեն ընտրելու՝ հանձնել մատնահետքերը, թե՝ ոչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 29.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղում

08:55 29.07.2025

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղում

Հունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում: «Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական: Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին […] ...

Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից

08:50 29.07.2025

Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից, եթե ցանկանում է վերսկսել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումները։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որի խոսքերը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ […] ...

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

08:45 29.07.2025

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 10-ից 13.00-ի սահմաններում, նշված ճանապարհի 8-ից 9-րդ կմ հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ, հայտում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

The Times. Սթարմերը այս շաբաթ կհրապարակի Պաղեստինի ճանաչման ծրագիրը

08:40 29.07.2025

The Times. Սթարմերը այս շաբաթ կհրապարակի Պաղեստինի ճանաչման ծրագիրը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այս շաբաթ պետք է ներկայացնի Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագիր, հաղորդում է The Times-ը։ Ինչպես ասվում է հոդվածում, կաբինետի յոթ նախարարներ ճնշում են գործադրում վարչապետի վրա՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու համար՝ այդպիսով կատարելով «Լեյբորիստական կուսակցության» նախընտրական ծրագրում պարունակվող խոստումը, թեև՝ առանց ժամկետների նշման։ The Times-ը նշում է, որ իշխող կուսակցության մոտ 130 […] ...

Էլինա Ավանեսյանը նահանջել է 13 տեղով

08:30 29.07.2025

Էլինա Ավանեսյանը նահանջել է 13 տեղով

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը թենիսի WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 13 տեղով և 933 միավորով այժմ 67-րդն է։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 12420)։ Հնգյակում են նաև Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7669), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 6813), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6423) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4914)։ ...

BACK_TO_TOP