07:22 02.10.2018
Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել երգչուհի Սելին Դիոնը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով լուսանկար շանսոնյեի հետ։
«Այսօր հրաժեշտ ենք տալիս պարոն Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, ով դարձել է ֆրանսերեն սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Որպես արտիստ՝ մինչ վերջերս բեմը նրա տունն է եղել: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են եղել, այժմ սգում է ողջ աշխարհը: Պարոն Ազնավուր, Դուք ինձ համար միշտ կմնաք նշանակալի:
Սեր ու վշտակցություն նրա ընտանիքին»,- գրել է երգչուհին։
https://www.facebook.com/celinedion/photos/a.315768396650/10155691234111651/?type=3&theater
15:40 08.05.2025
Հետախուզվում էր զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 7-ին` ժամը 23.30-ին, Նոր Խարբերդի 25-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Երևանի Արարատյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդու: Ապրիլի 29-ից նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: 35-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...
15:37 08.05.2025
Դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով հատկացվել է կապիտալ դրամաշնորհներՀայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 140 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 903,608.5 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Որոշման ընդունմամբ կապիտալ ծախսերի կատարման համար ֆինանսական միջոցներ կհատկացվեն դպրոցներին՝ իրենց […] ...
15:32 08.05.2025
Հաստատվել է ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերըԳործադիրի որոշմամբ, հաստատվել է Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Այսպիսով, 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի ԿԾ-ով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1055-ը՝ պետական բարձրագույն […] ...
15:24 08.05.2025
Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգ կներդրվիԿառավարությունը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով՝ ամրագրել որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունը, ինչպես նաև լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից […] ...
15:20 08.05.2025
Արտաշատցի տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին՝ ժամը 17-ին, Արտաշատ քաղաքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա արտաշատցի տղամարդ: Դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...
15:17 08.05.2025
Վարժական հավաքներ են հայտարարվում պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակովԳործադիրի որոշմամբ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: ...