12:20 11.09.2018
Երեկ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում գազամուղ է պայթել: Այս մասին հայտնել է CBS NEWS-ը: Քաղաքի իշխանությունները տարածքից անմիջապես տարհանել են բնակչությանը: Ոստիկանության գլխավոր հրամանատար Բերի Կրամերը լրագրողներին հայտնել է, որ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, չկան զոհեր, սակայն մի քանի տներ և մի շարք մեքենաներ այրվել են: Պայթյունից առաջացած ծխի պատճառով դպրոցներում դասերը հետաձգվել են: Կատարվում […]
12:15 11.09.2018
Ռուսաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններում մեկնարկել է երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունը, որին մասնակցում է 297 հազար զինծառայող, 36 հազար տանկ, զրահապատ և այլ մեքենաներ, 80 ռազմանավ և այլ սպառազինություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Զորավարժությունների սցենարով՝ ՌԴ բանակի անձնակազմը բաժանվել է հակամարտող երկու պայմանական միավորումների, որոնք վարժանքներն իրականացնելու են միմյանց դեմ։ Ռուսական բանակի 4 […]
11:05 11.09.2018
Լիոնի «Սենտ Էքզյուպերի» օդանավակայանի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվել է, պատճառը օդանավակայանի թռիչքուղում հայտնված արագընթաց մեքենան է: Այս մասին հայտնել է BBC-ն: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է արագընթաց մեքենան հայտնվում թռիչքուղում, իսկ նրա հետևից շտապում են մի քանի ոստիկանական մեքենաներ: Նշվում է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մեքենայի 31-ամյա վարորդին: Իրավապահների փոխանցմամբ՝ վարորդն […]
10:49 11.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ ջերմ և շատ դրական» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորրդ Կիմ Չեն Ինից, որում նա առաջարկում է կրկին հանդիպել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սանդերսը նաև նշել է, որ առանց Հյուսիսային Կորեայի առաջնորդի համաձայնության՝ իրենք չեն հրապարակի նամակի ողջ բովանդակությունը: Սպիտակ տունն արդեն սկսել է […]
10:08 11.09.2018
ԱՄՆ-ի արևելյան ափի նահանգներին է մոտենում «Ֆլորենս» փոթորիկը: Նահանգների բնակչության մեծ մասն արդեն տարհանվել է: Փոթորիկը դասվում է վտանգավորության 4-րդ մակարդակին: Այս մասին հայտնել է BBC-ն: Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթյան միկրոբլոգում գրել է. «Իմ մարդիկ հենց նոր ինձ տեղեկացրին, որ սա վերջին տարիների ամենահզոր փոթորիկներից մեկն է, որ մոտենում է արևելյան ափին: Այն հարվածելու է […]
08:05 11.09.2018
Վրաստանը և Ուկրաինան պայմանավորվել են «օրենքով գողերի» և թմրահանցավորության դեմ պայքարում համագործակցության շուրջ։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ Ավակովը նշել է, որ իրենց հետաքրքրում է ոստիկանության քրեական բլոկի փոխգործակցությունը։ Գլխավոր խնդիրն անձերի նույնականացումն ու տեղեկատվության օպերատիվ փոխանակությունն է։ […]
07:47 11.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 14-ը Կուբայի դեմ առևտրային սահմանափակումները երկարաձգելու մասին։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։ Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունում նշվում է, որ էմբարգոյի երկարաձգումը բխում է ԱՄՆ ազգային շահերից։ Երկարաձգվել է նաև տվյալ էմբարգոյի շրջանակներում ԱՄՆ նախագահի մի շարք լիազորությունների գործողությունը։ 2014 թվականին ԱՄՆ-ը և […]
07:36 11.09.2018
ԱՄՆ իշխանությունները մտադիր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումներն իրենց քաղաքացիներին Միջազգային քրեական դատարանի հետապնդումներից պաշտպանելու համար և սպառնացել են պատժամիջոցներով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ Ելույթ ունենալով Վաշինգտոնոում՝ խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ համագործակցել դատարանի հետ։ Բոլթոնը նշել է, որ ամերիկյան իշխանությունները կօգտագործեն ցանկացած միջոց՝ […]
07:24 11.09.2018
Նիգերիայի կենտրոնական Նասարավա նահանգում՝ լիցքավորման կայանից ոչ հեռու, բենզատարի պայթյունից զոհվել է առնվազն 35 մարդ։ Բացի այդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է փրկարար ծառայության ներկայացուցիչ Ուսման Ահմեդը։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ՃՏՊ-ի հետևանքով։ Բենզատարն ընթանալիս է եղել մայրաքաղաք Աբուջայի ուղղությամբ։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։ Ահմեդը […]
07:11 11.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից օրեր անց։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 14-ին, ինչպես նաև իշխանությունների լիազորությունները, որոնք սահմանվել էին խնդրի լուծման համար, […]
00:51 11.09.2018
Նյու Յորքյան նորաձևության շաբաթվա շրջանակներում ամերիկացի սուպերմոդել Լիլի Օլդրիջը հղի վիճակում դուրս է եկել պոդիում: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին սուպերմոդելն անձամբ է հայտնել ինստագրամյան իր էջում: Ցուցադրության ընթացքում Իլդրիջը բեմ է դուրս եկել իր կազմվածքն ընդգծող կարմիր զգեստով և չի հրաժարվել ցուցադրության կարևորագույն բաղադրիչից՝ բարձրակրունկներից: Նա ասել է, որ հետնաբեմում շատերն իր տեսքով հիացած են եղել […]
00:35 11.09.2018
Մահացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի 1995 թվականի հաղթող Չելսի Սմիթը։ Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է եղել, նա 45 տարեկան էր, հաղորդում է Chron.com-ը: Սմիթի ընտանիքը հայտնել է, որ վերջինս պայքարում էր լյարդի քաղցկեղի դեմ, որն ախտորոշվել էր 2017 թվականին: Գեղեցկության մրցույթում առաջին անգամ Չելսին մասնակցել է 1994 թվականին: Սմիթը լավագույնն էր ճանաչվել Գալվեստոն շրջանի […]
23:59 10.09.2018
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ներկրողներին և բիզնեսի ներկայացուցիչներին ներկայացրել է նոր Մաքսային օրենսգրքով Փոթիի ազատ տնտեսական գոտում գրանցվելու կանոնները: Ըստ ֆինանսների նախարարի` նոր Մաքսային օրենսգրքի համաձայն՝ ԵՄ օրենսդրության հետ կոնվերգենցիայի արդյունքում պարզեցվելու են Վրաստանի և ԵՄ-ի միջև մաքսային ընթացակարգերը, մասնավոր հատվածը կկրճատի արտաքին առևտրի հետ կապված ծախսերը: Վրաստանի գործարարների և Եվրամիության ներկայացուցիչների համար կլինեն […]
22:34 10.09.2018
Ավստրալական «Cryoclock» ընկերության մասնագետներն ստեղծել են ժամացույց, որը նրանց կանխատեսմամբ մի ամբողջ հավերժություն առանց դադարի կարող է աշխատել: Այս մասին հայտնում է CNET-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետները ժամացույցի աշխատանքային միջին ժամկետը նշել են 40 միլիոն տարի: Այն ստեղծվել է 20 տարիների գիտական հետազոտությունների ու աշխատանքի արդյունքում: SapphireClock անվանումը ստացած ժամացույցն աշխատում է 12 000 կարատանոց շափյուղի […]
20:55 10.09.2018
Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը հաղորդել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (ՄԳԻՄՕ) ավարտած բոլոր աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու գերատեսչության որոշման մասին, տեղեկացնում է RMF FM-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունում որոշում են կայացրել նաև իջեցնել աշխատանքի ընդունման անցողիկ միավորի նվազագույն շեմը, որպեսզի փոխարինեն հեռացված աշխատակիցներին, նույնիսկ նրանց մասնագիտական որակավորման իջեցման հաշվին: Նախարարությունում հաստատել են, որ անցողիկ միավորը նվազեցվել է, […]
20:17 10.09.2018
Ամերիկյան հանրահայտ «Apple» ապրանքանիշը սեպտեմբերի 12-ին իր սպառողին կներկայացնի իր նոր ապրանքատեսականին: Այս մասին հայտնում է The Verge-ն: Հաղորդվում է, որ շնորհանդեսի արարողությանը կներկայացվեն նաև ընկերության կողմից մշակված iPhone X-ի նոր մոդելները: Նոր iPhone-ները կատարելագործված մոդելներ են, ունեն 6.1 դյույմ անկյունագիծ, LCD էկրան: Բոլոր տարբերակները, աղբյուրի փոխանցմամբ, տարբեր անվանումներ են ստացել` iPhone XS, iPhone XS […]
20:07 10.09.2018
Արևմտյան Ավստրալիայի Քամբալդայի նիկելի հանքերից մեկի աշխատակիցները պատահաբար հայտնաբերել են ոսկու մեծ հանքավայր: Չորս օրվա ընթացքում դուրս է բերվել 255 կիլոգրամ թանկարժեք մետաղ, հաղորդում է ABC-ն: Հայտնաբերված ոսկին կարող է կտրուկ փոխել մեռնող հանքավայրի ճակատագիրը: Նիկելի գնանկման պատճառով այստեղ արդեն չորս մեծ հանք է փակվել, սակայն այժմ գումարի բացակայության խնդիրը լուծված է, հանքափորների հայտնաբերած ոսկին […]
19:32 10.09.2018
Վրաստանի «Գիրչի» կուսակցության նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեի գովազդը հայտնվել է ամենահայտնի պոռնո կայքում՝ Pornhub-ում: Առաջինն այդ մասին է հայտնել է Facebook-ի օգտատերերից մեկը: Զուրաբ Ջափարիձեն հաստատել է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ կայքում կան հետևյալ գրություններով պաստառներ. «Չեմ խոստանում մեծացնել չափը», «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»: Ըստ Ջափարիձեի՝ գաղափարը ծագել է կուսակցության անդամների մոտ և սա, ըստ […]
18:44 10.09.2018
2014 թվականին առեղծվածային ձևով անհետացած Boeing 777-ը կարող է գտնվել Կամբոջայի հսկա անտառներից մեկում: Այս մասին հայտնում է Mash-ը: Հաղորդվում է, որ մասնագետները նման եզրահանգման են եկել Google map-ի մի օբյեկտի լուսանկարից: «Այո՛, շատ հարցեր կան. նախ՝ ինքնաթիռը մի տեսակ տարօրինակ տեսք ունի (չափսերի առումով՝ այն Boeing-ից 7 մետրով ավելի մեծ է), երկրորդ՝ այս տեղանքն […]
18:23 10.09.2018
Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆահրադդին Աբոսզոդան։ Այս մասին տեղեկացնում է հայաստանցի լրագրող Անտոն Եվստրատովը։ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք վերաբերում են ազգային թշնամանք հրահրելուն։ Սա, ըստ Եվստրատովի, պատասխանն է թալիշ գործչի հասարակական ու քաղաքական գործունեությանը, որի ընթացքում նա փորձել է բարձրացնել […]
18:16 10.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի քաղաքապետի ընտրության օրը միայն երրորդ փորձից հետո է կարողացել քվեարկել: Քվեասարքը հրաժարվել է ընդունել Պուտինի քվեաթերթիկը, գրում է Meduza.io կայքը: Ավելի ուշ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են` քվեասարքի մեջ քվեաթերթիկը պետք է դիմային հատվածով դեպի ներքև տեղադրվի, որպեսզի սարքն այն ընդունի: Նշենք, որ Պուտինի քվեարկությունը համացանցում մեմերի առիթ է […]
18:03 10.09.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող, դանիացի Նիկլաս Բենդտները մեղադրվում է Կոպենհագենում տաքսու վարորդին հարվածելու մեջ, հաղորդում է Goal-ը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: DanTaxi-ի աշխատակիցը հարձակման կապակցությամբ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով 30-ամյա Բենդտների անունը: Տուժածի մոտ ախտորոշվել է ծնոտի կոտրվածք: Ոստիկանությունը գործին ֆուտբոլիստի ներգրավվածության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել: «Ռոսենբորգ» ակումբի հարձակվողը մասնակցել է 70 խաղի և […]
17:20 10.09.2018
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Paytakht open շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում է «Արմենպրես»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարին այս տարի մասնակցում էին 58 շախմատիստներ, այդ թվում՝ 3 գրոսմայստերներ և 10 միջազգային վարպետներ: Հայաստանը ներկայացնում էին 2 շախմատիստներ. Գրոսմայստեր Սամվել Տեր- Սահակյանը և միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը: Մրցաշարի հաղթող է դարձել Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Մուսավի Սեյեդ Խալիլը՝ […]
16:58 10.09.2018
Բարսելոնում կոլումբացի երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Պիկեի տան կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել է վրացի «օրենքով գող» Գոչի Մայսուրաձեն՝ Գոգիտա մականվամբ: Իսպանական ոստիկանությունը նրանց մեղադրում է հանցախմբի ղեկավարման և թանկարժեք տների, ներառյալ Շակիրայի և Պիկեի տան կողոպուտի մեջ: Շակիրայի և Պիկեի տունը թալանվել է ընթացիկ տարվա հունիսի 6-ին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Գոգիտան ղեկավարել է տարբեր քրեական խմբեր, որոնք ներգրավված են եղել […]
16:20 10.09.2018
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեա Նալեսը բացառել է սիրիական կառավարական զորքերի դեմ կազմակերպվող գործողություններում գերմանական կողմի մասնակցության հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն: «Bild» պարբերականի աղբյուրն ավելի վաղ հաղորդել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը դիտարկում է «Տորնադո» կործանիչների կիրառման հավանականությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքի դեմ: «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավանություն չի տա Գերմանիայի մասնակցությունը սիրիական […]
15:41 10.09.2018
ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտնել է Պուտինի՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը: Այս մասին հայտնում է minval.az-ը: Ըստ այդմ՝ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան ծրագրվում է սեպտեմբերի 25-ին: «Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա երկու նախագահների՝ Իլհամ Ալիևի […]
14:33 10.09.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հաղորդվում է, որ սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի […]
13:39 10.09.2018
Հաղորդվում է, որ գողությունը կազմակերպել է տան աշխատակցուհին՝ ազգությամբ հայ Մարինան: