18:20 24.07.2018
Երեկ առավոտյան Հունաստանում Վրաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել Աթենքի շրջակայքում կորած 2 մարդու մասին: Ժամեր անց նրանցից մեկը՝ Մարինա Մախարաշվիլին, որը աղետի ժամանակ գտնվել է հրդեհի էպիկենտրոնում հայտնաբերվել էր ողջ և առողջ: Մյուս որոնվող անձի՝ Իոսիֆ Նանոբաշվիլիի մասին, որը բնակվում է հրդեհի օջախից բավական անվտանգ հեռավորության վրա, այս ժամին տեղեկություն չկար: Աթենքում վրացական դեսպանատունն ահազանգ […]
18:16 24.07.2018
Մեխիկոյի վաստակավոր լրագրող, 80-ամյա Լուիս Պերես Գարսիան կողոպտիչի կողմից սպանվել է իր տանը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի Լրագրողների ասոցիացիացիաների ֆեդերացիան: Աղբյուրը փոխանցում է՝ լրագրողը մահացել է գլխին ստացած հարվածից: Կողոպտիչներն իրենց գործն ավարտելուց հետո տունը հրկիզել են, իսկ լրագրողը մնացել է տան փլատակների տակ: Ավելի վաղ վարկած է շրջանառվել լրագրողի՝ շնչահողձությունից ու այրվածքներից վրա […]
17:00 24.07.2018
Ռոբերտ Ուիլքին ԱՄՆ Սենատի կողմից ընտրվել է այդ երկրի թոշակառուների գործերով նախարար: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը: Ուիլքին հայտարարել է, որ մտադիր է «հանգստյան ռեժիմից» դուրս բերել նախարարությունը, որը երկար ժամանակ սպասողական իրավիճակ էր ստեղծում թոշակառուներին անհրաժեշտ բժշկական պարագաներ տրամադրելու հարցում: Հաղորդվում է նաև, որ Ուիլքին հանձն կառնի իրագործել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի […]
16:39 24.07.2018
Օրեր շարունակ չդադարող անձրևների պատճառով Պեկինում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ: Ըստ օդերևութաբանների՝ եթե անձրևները չդադարեն, լեռնային շրջաններում հնարավոր է՝ առաջանան հեղեղումներ և սողանքներ: Քաղաքի իշխանությունները բնակիչներին հորդորում են լինել զգոն և ուշադիր, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել օգնության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Պեկինում եղանակի վատթարացումն անմիջական կապ ունի կիրակի օրը Շանհայում ու Չժեցզյան […]
16:33 24.07.2018
Վերջին օրերի ընթացքում ավելի քան 2000 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա, տեղեկացնում է РИА Новости-ին: «Ազդարարում եմ սիրիացիների մասսայական և կազմակերպված վերադարձը: Նախորդ օրերի ընթացքում 2038 փախստական է վերադարձել»,- ասել է գեներալ Միխայիլ Մեզինցովը Ռուսաստանի ՊՆ և արտգործնախարարության՝ սիրիացի փախստականներին վերադարձնելու նպատակով ստեղծված կոորդինացված շտաբի նիստի ժամանակ: Նրա խոսքերով՝ Քեֆրայայից և Ալ-Ֆուայից Իդլիբ մարդկանց տարհանումն ավարտվել է, […]
16:26 24.07.2018
Օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում չորրորդ անգամ կանցկացվեն «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հայտարարությամբ՝ միջոցառումն ապացուցում է ԱՄՆ-ի, ինչպես նաև անդամ մյուս երկրների աճող աջակցությունը Վրաստանին տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: «Արժանի գործընկեր-2018»զորավարժություններն իրականացվում են Վրաստանի Զինված ուժերի ղեկավարության և ԱՄՆ ԶՈւ-ի եվրոպական հրամանատարության առաջնորդությամբ: Ընթացիկ տարում կայանալիք բազմազգ զորավարժություններին կմասնաիկցեն 13 […]
16:20 24.07.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը: Այս մասին նա ասել է CBN-ին տված հարցազրույցում: «Մենք չենք վստահում Ռուսաստանին, մենք չենք վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երբեք էլ չենք վստահի: Նրանք երբեք մեր բարեկամը չեն դառնա: Սա պարզապես փաստ է,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Իր հարցազրույցում Հեյլին […]
15:27 24.07.2018
Լաոսում ամբարտակի փլուզման պատճառով առաջացած հեղեղումների հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հարյուրավորներն էլ համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդել է Reuters-ը: Ըստ տեղեկությունների՝ աղետը տեղի է ունեցել երկուշաբթի Սանամսկայ շրջանում: Հիդրոէներգետիկական ամբարտակի՝ ավելի կոնկրետ լրացուցիչ պատնեշի փլուզումից հետո հեղեղումներ են եղել, որից տուժել են շրջանի 6 գյուղերը: Ավելի քան 1300 ընտանիք ( մոտ 6600 […]
15:13 24.07.2018
Իտալիան հունական իշխանություններին երկու ինքնաթիռ է տրամադրել հրդեհների մարման հարմար, որոնք խլել են 60 մարդու կյանք, հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: «Մենք խորապես ցնցված ենք Հունաստանում մարդկանց այդ քանակության մահվան փաստից: Իտալիան արդեն երկու Canadair ինքնաթիռ է տրամադրել»,- գրել է նա իր Twitter-ում: Հունաստանում երեկվանից մի քանի խոշոր հրդեհ է ծագել, հիմնականում՝ մայրաքաղաքի Ատտիկա […]
15:00 24.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է պատասխանել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին, որոնք կապված են ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ իր և Ռուսաստանի միջև եղած կապերի մասին՝ հղում անելով իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, տեղեկացնում է Bloomberg-ը: Դրա փոխարեն Թրամփը պահանջել է, որպեսզի Մյուլլերն իրեն հարցեր չտա ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի խառնվելու գործով դատավարությանը […]
14:23 24.07.2018
Մերձմոսկովյան շրջանի Մոնինո բնակավայրի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Կրակի բռնկումից որոշ ժամանակ անց հաջողվել է մարել, սակայն, մինչ այդ, այստեղ մոտ 600 քմ տարածություն է այրվել: «Ժամը 09:15-ն բաց հրդեհի օջախը մարվել է, աշխատանքները շարունակվում են: Զոհեր ու տուժածներ չկան»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների […]
14:14 24.07.2018
Կանանց իրավունքների համար պայքարող Femen միավորման հիմնադիրներից մեկը՝ Օքսանա Շաչկոն, ինքնասպան է եղել Փարիզում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով միավորման մեկ այլ անդամի: «Այո՛, այո՛, հաստատում եմ»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը: Հաղորդվում է, որ աղջիկն ինքնասպանություն է գործել Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող իր բնակարանում: Նման արարքի պատճառները դեռևս հայտնի չեն: Աղբյուրը հայտնում է, որ […]
14:12 24.07.2018
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]
14:08 24.07.2018
Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ավելի […]
14:07 24.07.2018
Xinhuanet.com-ը գրում է, որ Կոպենհագենում բազմաթիվ Սանտա Կլաուսներ են հավաքվել: Բանն այնն է, որ Դանիայի մայրաքաղաքում մեկնարկել է Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը: Համաժողովն անցկացվում է ամեն տարի, իսկ այս տարի միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 Սանտա Կլաուս՝ աշխարհի տարբեր երկրներից: Հուլիսի 23-ին մեկնարկած միջոցառումը տևելու է 4 օր: Մասնակիցներն արդեն հասցրել են շքերթով անցնել […]
14:00 24.07.2018
Միլանում ընթացող Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների պայքարում հայ ծանրամարտիկ Գոռ Սահակյանը, 50 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է վաստակել: Այս մասին հայտնում է News.am-ը: Երկամարտում նա գրանցել է 178 կգ (80+98) արդյունք և 4-ական կգ գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը գրաված բուլղարացի ու թուրք ծանրորդներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրում […]
13:10 24.07.2018
Ճապոնիայում անոմալ շոգի հետևանքով 2 շաբաթում 65 մարդ է մահացել, ավելի քան 22 հազարը՝ հոսպիտալացվել, հաղորդում է BBC-ն: Օդերևութաբանները կանխատեսում են, որ 35 աստիճան շոգը կպահպանվի մինչև օգոստոսի վերջ: Տվյալների համաձայն՝ հուլիսի 23-ին Կումագայա քաղաքում գրանցվել է 41 աստիճան շոգ, պատմության մեջ առաջին անգամ Տոկիոյում ջերմաստիճանի սանդղակը հատել է 40-ի սահմանը: Հնարավոր է հետաձգվեն դպրոցականների ամառային […]
12:22 24.07.2018
Ինդոնեզիայում ծնվել է երեխա, որն ունի մեկ գլուխ, բայց զույգ դեմք ու զույգ ուղեղ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Գիլան Էնդիկա անունով տղան ծնվել է ինդոնեզական Բատամ քաղաքում: Հիմա նա երկու ամսական է: Երեխան ունի մեկ մարմին, երկու ձեռք ու ոտք, բայց այն պատճառով, որ նրա երկվորյակ եղբայրը չի կարողացել զարգանալ մոր արգանդում, […]
12:03 24.07.2018
Հունաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: «Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղը SHANTNEWS.am-ը հայտնել է, որ անտառային հրդեհի հետևանքով զոհերի թիվը […]
11:43 24.07.2018
Աթենքի հարավարևելյան շրջանում բռնկված անտառային հրդեհների պատճառով 50 մարդ է զոհվել: EPT տեղական ալիքը տեղեկացնում է, որ Ռաֆինա քաղաքի մոտ 26 մարմին է հայտնաբերվել: Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր 156 վիրավորի մասին: Նրանցից 16-ը երեխաներ են: 11 մարդ անհայտ կորած է համարվում: Նաև հաղորդվում է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Իշխանությունները Աթենքում արտակարգ դրություն են հայտարարել: […]
08:33 24.07.2018
ԱՄՆ-ի Կոնգրեսը երկարացրել է Պենտագոնի և ՌԴ ՊՆ-ի համագործակցության արգելքը, որը գործում է արդեն մի քանի տարի։ Այս մասին ասվում է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծում, փոխանցում է TASS գործակալությունը։ Ավելի վաղ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը կողմ էին քվեարկել 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծերին, որոնց տեքստերում եղել են էական տարբերություններ, և հիմա ընթանում […]
07:51 24.07.2018
Կահիրեի կենդանաբանական այգում ավանակներին ներկել են և ներկայացրել իբրև զեբր։ Անիրական զեբրին նկատել է 9-րդ դասարանի մի աշակերտ, որն էքսկուրսիայի էր եկել կենդանաբանական այգի։ Նա տեսել է, թե ինչպես են «զեբրի» գծերը ծորում։ Այս մասին հայտնում է Extra news հեռուստաալիքը։ Ներկը սկսել է հոսել սաստիկ շոգ եղանակի հետևանքով։ Տղան կեղծ զեբրի մի քանի լուսանկար է արել […]
07:36 24.07.2018
Աթենքի մատույցներում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 20 մարդ, վիրավորվել է 104 մարդ, որից 69-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսին։ Նրա խոսքով՝ տուժածներից 16-ը երեխաներ են։ Հոսպիտալացված 69 մարդկանց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։ Զոհերի մեծ մասը բաժին է ընկնում Մաթի առողջարանային […]
21:51 23.07.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկուշաբթի օրը Երուսաղեմում հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ՝ Սիրիայի հարցով քննարկումներ ունենալու համար: Այս մասին տեղեկացնում է TASS-ը: «Ես այսօր կհանդիպեմ ռուսական պատվիրակության հետ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի գլխավորությամբ: Հանդիպումը կանցկացվի ՌԴ […]
21:11 23.07.2018
Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը ԱՄՆ-ի՝ 1960-ականների սկզբներից գործող տնտեսական էմբարգոն համեմատել է «Դինոզավր»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, Դիաս-Կանելը հայտարարել է, որ զրույցի քիչ թեմաներ են մնացել, բայց դրան հակառակ՝ շատ բան կա անելու, ուղղելու, ստեղծելու: «Հեշտ չի լինելու դա անել, որովհետև մեր զարգացման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ շրջափակումը, […]
21:02 23.07.2018
Չինաստանում ձմերուկ վաճառող առևտրականները դանակահարել են ոստիկանության սպաներից մեկին, երբ ոստիկանները փորձել են արգելել նրանց՝ միրգը ճանապարհին վաճառել: Այս մասին հայտնում է Mirror-ը: Պարզվել է, որ նրանք այդ վայրում անօրինական առևտրով են զբաղվել: Միջադեպն արձանագրվել է ականատեսների կողմից: Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները տարբեր կողմեր փախչում այն բանից հետո, երբ առևտրականները հանում են […]
20:43 23.07.2018
Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից հետո Չիլի ժամանած Բալոյանների ընտանիքի պատմությունը։ Auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Բալոյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է` օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը: Դիեգոյի մեծ պապիկը՝ Անդրանիկ Բալոյանը, ծնվել է պատմական Խարբերդում, որտեղ նրա ընտանիքն ուներ խաղողի հսկա դաշտեր։ Ցեղասպանության ժամանակ Անդրանիկին հաջողվել է փրկվել, թուրք պաշտոնյան գնել […]
20:29 23.07.2018
Երուսաղեմի Լացի պատից մեծ քար է ընկել, հայտնում է Associated Press- լրատվական գործակալությունը: Պատից մեծ քարն ընկել է այցելուների համար նախատեսված տարածքում, հայտնի է, որ ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ քարը կշռել է 100 կգ: Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատն այս երևույթը անվանել է մեծահույն հրաշք, քանի որ 100 կիլոգրամանոց քարը ընկել է աղոթող […]
19:59 23.07.2018
Իրանի պաշտպանության նախարարն այսօր պաշտոնապես սկիզբ դրեց հայրենի օդային հրթիռների արտադրությանը: Թեհրանում կայացած արարողության ժամանակ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին բացեց Fakour-ի արտադրական գիծը՝ ասելով, որ այն կարող է տեղադրվել բոլոր տեսակի մարտական ինքնաթիռների վրա: Fakour-ը նախագծված և արտադրված վերջին տեխնոլոգիաներով միջերկրածովային հրթիռ է, որը կարող է պայքարել տարբեր տիպի ներխուժող ինքնաթիռների դեմ: Նախարարը կարևորել է Իրանի ռազմական […]
17:35 23.07.2018
Walk Free իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում ստրկության ենթարկված մադրկանց վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել: Տվյալներ են մշակվել աշխարհի 167 երկրներից, օգտագործվել է շուրջ 71 հազար անանուն աղբյուր: Ստրկության ենթարկվածների հիմնական մի քանի խմբեր կան: Հարկադիր աշխատանքի ենթարկվածներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ստիպողական ամուսնություններ կանանց շրջանում, մարդկանց առևտուր օրգանների վաճառքի նպատակով և այլն: Walk Free-ի տվյալներով՝ […]