TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ռուսաստանում հայուհին մեղադրվում է մի քանի միլիոն ռուբլու հնություններ գողանալու մեջ

13:39 10.09.2018

Հաղորդվում է, որ գողությունը կազմակերպել է տան աշխատակցուհին՝ ազգությամբ հայ Մարինան:

̰
Աֆղանստանում թալիբները շրջան են գրավել

13:26 10.09.2018

Իշխանությունները հաստատել են, որ նահանգի Համ Աաբ շրջանն անցել է թալիբների վերահսկողության տակ:

̰
Samsung-ը կթողարկի պտտվող տեսախցիկով սմարթֆոն

13:20 10.09.2018

Samsung-ը ստացել է նոր արտոնագիր: Այն վերաբերում է տեխնոլոգիային, որը թույլ է տալիս կառուցել սմարթֆոնների պտտվող տեսախցիկներ: Ըստ մշակողների՝ խցիկը կարող է պտտվող դռան սկզբունքով շարժվել սմարթֆոնի շուրջ: Այս առումով հեշտ է փոխել երկու տեսախցիկները միանգամից՝ հիմնականը և առաջինը: Բացի դրանից՝ տեսախցիկը կկարողանա ինքնուրույն փոխել անկյունը, ճանաչել շարժվող առարկաները կամ դեմքերը, ինչպես նաև նրանց հեռավորությունը:

̰
Պեկինում բացվել է Չինաստանում երկրորդ ինտերնետ-դատարանը

13:09 10.09.2018

Բոլոր դատական ընթացակարգերը, սկսած հայցի ներկայացումից ու գործ հարուցելուց, կարելի է իրականացնել գերատեսչության կայքում:

̰
Արկտիկայում օդի ջերմաստիճանի աննախադեպ բարձրացում է գրանցվել

13:06 10.09.2018

Ռուսաստանի արկտիկական գոտում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, հայտնում է iz.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի բնապահպանության նախարարության տարածած զեկույցը: Հաղորդվում է, որ գիտնականների կողմից կատարված հաշվարկների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ջերմաստիճանի ցուցիչը միջինում բարձր է եղել 3.23 աստիճանով: Նշենք, որ Ռուսաստանի արկտիկական գոտու մեջ են մտնում Մուրմանսկը, Չուկոտկան, Արխանգելսկի […]

̰
Եթե ցույց լինի ամեն օր, ապա ունեցեք Երևանի օրինակը. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ -ում անցկացվող հանրահավաքների մասին

13:03 10.09.2018

«Russia Today» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է նախօրեին Ռուսաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացված հանրահավաքներին: Նրա խոսքերով՝ շատ երիտասարդներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից մասնակցել են ցույցերի հետաքրքրության համար: «Ոչ մի արտասովոր բան չկա անչափահասների բողոքի ակցիաներում: Դա այդ տարիքում նորմալ է, ինչպես դեռահասների տարիքային ցաները: Տարօրինակ է, երբ այդ հանրահավաքներին մասնակցում են չափահասները. ընտանիք, […]

̰
Համացանցում է հայտնվել Մոլդովայի նախագահի մասնակցությամբ ավտովթարի տեսանյութը

12:36 10.09.2018

Մոլդովայի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է վթարի տեսանյութը, որում հայտնվել էր Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը: Տեսանյութը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Համաձայն տեսանյութի՝ Դոդոնի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց այն բանից հետո, երբ նրան է բախվել բեռնատար ավտոմեքենան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՃՏՊ-ի մեջ են հայտնվել Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու ավտոմեքենաները: […]

̰
Աֆրիկայի հարավում ձյուն է տեղացել

12:31 10.09.2018

Ջերմասիճանը 16 աստիճան տաքությունից իջել է մինչև 0 աստիճան:

̰
Ի՞նչ է նվիրել Փաշինյանը Պուտինին

12:12 10.09.2018

Հայկական պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպմանը կոնյակ է տարել: Այս մասին պատմել է ռուս լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը: «Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ և կես րոպեից վերադարձավ` ձեռքերը մեջքի հետևում պահած: Նրա ձեռքում դեղին տուփ էր` բավական ճմրթված: Տուփի վրա ռուսերեն և, ըստ […]

̰
Առաջին անգամ «Միսս Ամերիկա» մրցույթի հաղթողը ստիպված չի եղել լողազգեստ կրել

11:45 10.09.2018

Մրցույթում հաղթող է ճանաչվել Նիա Իմանի Ֆրանկլինը, ով մրցույթում ներկայանում էր՝ որպես «Միսս Նյու Յորք»:

̰
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է

11:35 10.09.2018

Ճապոնիայի հյուսիսում երկրաշարժի հետևանքով առնվազն 44 մարդ է մահացել, ևս 660 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան: Վերջինիս խոսքով` փրկարարական գործողությանը մասնակցել են 40 հազար զինծառայողներ, ոստիկաններ, հրշեջներ, աշխատանքների մեջ ներգրավվել են ավելի քան 60 ուղղաթիռներ: Հիշեցնենք` Ճապոնիայի հյուսիսում նախորդ շաբաթ տեղի […]

̰
Լոնդոնում ֆրանսիական բուլդոգների սրճարանն իսկական հիթ է դարձել

11:31 10.09.2018

Ֆրանսիական բուլդոգների համար հատուկ հյուրասիրություն է կազմակերպվել:

̰
̰
Սիրիայում տիրող իրավիճակը «ռազմավարական խայտառակություն» է Եվրոպայի համար

08:58 10.09.2018

Սիրիական հարցում Եվրոպան որևէ դեր չի խաղում, և դա իսկական «ռազմավարական խայտառակություն է»։ Այս մասին գրում է Frankfurter Allgemeine գերմանական պարբերականը։ Հոդվածագիր Նիկոլաս Բուսսեի կարծիքով՝ մոտ ժամանակներս Սիրիայի կառավարական ուժերը լիարժեք վերահսկողություն կսահմանեն հանրապետության տարածքում, և դրանում Եվրոպայի համար ոչ մի լավ բան չկա։ «Ասադի կառավարությունը կնվաճի Իդլիբում ապստամբների վերջին պատվարն ու կվերադարձնի վերահսկողությունը ողջ […]

̰
Պենտագոնը հերքում է Սիրիայում ֆոսֆորային ռումբերի կիրառումը

08:04 10.09.2018

ԱՄՆ ՊՆ-ն հերքել է Ռոսաստանի տվյալները, թե սեպտեմբերի 8-ին Սիրիայի Դեր Զոր նահանգին հարվածելիս ամերիկյան կողմը կիրառել է արգելված ֆոսֆորային զինամթերք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնին։ Ռոբերտսոնը նշել է, որ այդ շրջանում որևէ զորամաս հանդերձված չէ ֆոսֆորային զինամթերքով։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ռուսական կողմը […]

̰
Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում առաջատարը Սերգեյ Սոբյանինն է

07:37 10.09.2018

Երեկ ՌԴ-ում քվեարկության միասնական օր էր։ Անցկացվեցին տարբեր մակարդակի մոտ 4700 ընտրություններ, այդ թվում` Մոսկվայի քաղաքապետի։ Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովն արդեն հաշվարկել է քվեաթերթիկների 91,96%-ը, որի արդյունքներով առաջատարը գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն է, ով ստացել է ընտրողների 69,72%-ի աջակցությունը։ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 30,49%։  

̰
Դանակով զինված տղամարդը Փարիզում հարձակվել է անցորդների վրա․ կան տուժածներ

07:24 10.09.2018

Փարիզում՝ Լուարա գետի առափնյա հատվածում, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։  Տուժածներից 5-ն ստացել են ծանր վնասվածքներ։ Բոլոր վիրավորներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներ։ Սկզբում չարագործը կինոթատրոնի մոտ վիրավորել է 3 անձի։ Նրա մոտ դանակից բացի եղել է նաև երկաթե ձող։ Այնուհետև նա շարժվել է […]

̰
Ասադը թույլատրել է Իդլիբում քիմիական զենք կիրառել․ ԶԼՄ-ներ

07:12 10.09.2018

Ամերիկյան հետախուզությունը ստացել է տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թույլատրել է զորքերին քլոր կիրառել Իդլիբում ապստամբների դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Ասադն իբրև թե հավանություն է տվել գազանման քլորի կիրառմանը՝ Իդլիբում ընդդիմադիր ուժերի հարձակման դեպքում։ Դրա հետ […]

̰
ԱՄՆ-ը Սիրիայում արգելված զինամթերք է կիրառել

22:52 09.09.2018

ԱՄՆ-ը չթույլատրված ֆոսֆորային ռումբեր է նետել Սիրիայի Հաջին բնակավայրի ուղղությամբ։ Ռմբակոծության հետևանքով ուժգին հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Սավչենկոյին։ «Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշել է Սավչենկոն։ Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով, հիշեցրել է նա։

̰
Աբխազիայում սեպտեմբերի 12-ը սգո օր է հայտարարվել

20:19 09.09.2018

Աբխազիայի իշխանությունները սեպտեմբերի 12-ը սգո օր են հայտարարել՝ կապված վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահի կայքին։ Այդ օրն Աբխազիայում բոլոր դրոշները կիջեցվեն, մշակութային հաստատություններն ու հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն ժամանցային միջոցառումները։ Վարչապետի հուղարկավորությունը տեղի կունենա հենց սեպտեմբերի12-ին։ 70-ամյա վարչապետը մահացել է անցած գիշեր՝ Պսոու-Սուխում ճանապարհահատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով։

̰
Ժիրինովսկին Մոսկվայում ծեծկռտուքի մասնակից է դարձել

18:25 09.09.2018

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի հրապարակում, որտեղ չարտոնված հանրահավաք է անցկացվում, դարձել է ծեծկռտուքի մասնակից։ Կուսակցությունում հայտարարել են, որ միջադեպն արձագանք է քաղաքական գործչի հասցեին հնչեցված բազմաթիվ վիրավորանքներին ու սադրանքներին։ Ժիրինովսկին այցելել է հավաքվածներին՝ նրանց հետ շփվելու համար։ Սակայն քաղաքական գործչի հասցեին վիրավորանքներ են հնչել, որի հետո ծեծկռտուք է սկսվել։

̰
Սալոնիկում անկարգությունների հետևանքով 15 ոստիկան է տուժել

16:35 09.09.2018

Հունական Սալոնիկ քաղաքում միաժամանակ մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել՝ նվիրված կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ելույթին։ Ցուցարարների և իրավապահների բախումների մասին հայտնում է հունական ΕΡΤ3 հեռուստաալիքը։ Ցույցերից մեկի ժամանակ ոստիկանները ստիպված են եղել լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ, ովքեր համաձայն չեն Մակեդոնիայի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության վերանվանման շուրջ Աթենքի և […]

̰
Վթարի հետևանքով Մոլդովայի նախագահը հոսպիտալացվել է

16:24 09.09.2018

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու մեքենաներ վթարի են ենթարկվել Ստրաշենի-Կալարաշ մայրուղու վրա։ Այս մասին հայտնում է մոլդովական Publika հեռուստաալիքի կայքը։ Նախնական տվյալներով՝ նախագահը հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ բախում է տեղի ունեցել բեռնատարի հետ, ինչի հետևանքով մեքենաներից մեկը շրջվել է։ Ոստիկանությունը հաստատել է վթարի փաստը, սակայն հրաժարվել մանրամասներ ներկայացնել։

̰
Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինները նավթամուղ են պայթեցրել

16:15 09.09.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում նավթատար են պայթեցրել։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգությա քրդական ուժերի ղեկավար Իդրիս Ռաֆաաթին։ Նրա խոսքով՝ այս առավոտյան գրոհայինները երկու ռումբերով պայթեցրել են Քիրքուքի և Դուբիզի միջև գտնվող նավթատարը։ Նշվում է, որ մինչ այժմ հրդեհը չի մարվել։ Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգն անցած տարվա հոկտեմբերին […]

̰
Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել․ կա 21 զոհ

14:57 09.09.2018

Հարավային Սուդանի կենտրոնական մասում ուղևորատար ինքնաթիռն ընկել է լիճը։ Հաղորդվում է 21 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ինչպես գործակալությանը հայտնել է քաղաքի տեղեկատվության հարցերով նախարար Յիրոլ Թաբան Աբել Ագեկը, ինքնաթիռը, որը նախատեսված է եղել 19 հոգու համար, թռիչք է կատարել մայրաքաղաք Ջուբայից։ Ողջ է մնացել 3 մարդ՝ 6-ամյա […]

̰
Առեղծվածային հետքեր՝ Խաղաղ օվկիանոսի հատակին

14:43 09.09.2018

Մեքսիկայի և Հավայան կղզիների միջև ընկած խաղաղօվկիանոսյան ջրատարածքում՝ 4 կմ խորության վրա, նկատվել  են տարօրինակ հետքեր, որոնք որոշ հետազոտողների ենթադրությամբ՝ ՉԹՕ-ների հետքեր են։ Այս մասին հայտնում է Express.co.uk-ը։ Շուրջ 2․5 մետր երկարությամբ և մոտ 30 սանտիմետր խորությամբ հետքերը հայտնաբերել է բրիտանական խորջրյա ռոբոտը։ Գիտնականները բացառել են, որ դրանք կարող են առաջացած լինել գիտական աշխատանքների արդյունքում։ […]

̰
Հյուսիսային Կորեայում զորահանդեսն ընթացել է առանց բալիստիկ հրթիռների ցուցադրության

13:05 09.09.2018

Հյուսիսային Կորեան իր հիմնադրման 70-ամյակի առիթով անցկացրած զորահանդեսի ժամանակ ի ցույց չի դրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Տոնակատարությունն անցկացվել է այսօր, Փհենյանում։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Զորահանդեսին հրավիրված է եղել միջազգային լրագրողական խումբ։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է եղել տրիբունայում, սակայն ելույթով հանդես չի եկել։ Զորահանդեսի ժամանակ հրապարակով անցել են հյուսիսկորեական ԶՈՒ բոլոր […]

̰
Հրապարակվել են առաջին կադրերն Աբխազիայի վարչապետի մահվան պատճառ դարձած ավտովթարի վայրից

12:13 09.09.2018

«Սպուտնիկ» գործակալության աբխազական ծառայությունը հրապարակել է առաջին կադրերը երկրի վարչապետի կյանքը խլած ՃՏՊ-ի վայրից։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել անցած գիշեր Աբխազիայի 70-ամյա վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան պատճառ դարձած ավտովթարից։ Նշվում է, որ կառավարության ղեկավարը շարասյունով վերադառնում էր Սիրիայից, երբ նրա մեքենան բախվել է հանդիպակաց ընթացող, Աբխազիայի քաղաքացու վարած «ՎԱԶ 21099» մեքենային։ Ինչպես ավելի վաղ […]

̰
Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցով Մեյի դիրքորոշումը համեմատել է «մահապարտի գոտու» հետ

11:25 09.09.2018

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը քննադատել է Brexit–ի հարցով երկրի վարչապետ Թերեզա Մեյի դիրքորոշումը։ Իր տեսակետը Ջոնսոնն արտահայտել է Daily Mail պարբերականում։ «Բանակցությունների յուրաքանչյուր մակարդակում Բրյուսելը ստանում է այն, ինչ ցանկանում է։ Մենք համաձայնեցինք ԵՄ-ի ժամկետների հետ, համաձայնեցինք նրան տալ 39 մլրդ ֆունտ՝ փոխարենը չստանալով ոչինչ»,-ասել է նա։ Ջոնսոնը նշել է, որ Մեյը մահապարտի […]

̰
Երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում․ կան վիրավորներ

11:07 09.09.2018

Առնվազն 26 մարդ վնասվածքներ է ստացել Չինաստանում տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նշվում է, որ երկրաշարժից տուժել է մոտ 30 հազար մարդ, 5000 բնակիչներ տարհանվել են անվտանգ վայրեր։ Վնասվել են 34 դպրոցներ, մի շարք ճանապարհներ ու կամուրջներ։ Այսօր վաղ առավոտյան ցնցումները խուճապի են մատնել Յունան նահանգի բնակիչներին։ Էպիկենտրոնը […]

̰
BACK_TO_TOP