60 տարի առաջ այս օրը ծնվեց Փոփի արքան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

60 տարի առաջ այս օրը ծնվեց Փոփի արքան

11:27 29.08.2018

Այսօր փոփի արքան կդառնար 60 տարեկան: Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գերի քաղաքում:

Ամերիկացի հանրահայտ երաժիշտն արժանացել է «Սերնդի», «10-ամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի մարդ» կոչումներին:

Ջեքսոնը բոլոր ժամանակների, այսպես ասած, «ամենավաճառվող» արտիստն է (780 մլն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ալբոմը (Thriller ՝վերջին տեղեկություններով 175 մլն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor, HIStory in the Mix 11 մլն օրինակ), ամենաթանկարժեք տեսահոլովակը՝ Scream, «Գինեսի ռեկորդների գրքում» գրանցվել է 13 անգամ: Նա բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկն է:

Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը նրան դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը մոտ չորս տասնամյակ շարունակ։ Նա այն եզակի երգիչներից էր, ում անունը 2 անգամ գրանցվել է Rock’n Roll-ի փառքի սրահում: Նա 15 անգամ արժանացել է «Grammy» մրցանակի, ունեցել է 13  հիթ և վաճառել է ավելի քան 780 մլն սկավառակ, արժանացել է 26 «American Music Awards»-ի։

Նա ուներ բարեգործական 39 ընկերություն: 2009 թվականի հունիսի 23-ին, «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնին պարգևատրեցին «Համաշխարհային մշակույթում ունեցած իր կարկառուն ավանդի համար» մրցանակով:

 

2009 -ի հունիսի 25-ի առավոտյան Մայքլը ուշաթափվեց իր տանը։ Մայքլի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրրեյը ավելի ուշ իր փաստաբանի միջոցով հայտնեց, որ նա, բարձրանալով 2-րդ հարկ, հայտնաբերել է անշունչ Մայքլին՝ մահճակալում պառկած:

Շուրջ 42 րոպե շարունակ շտապ օգնության բժիշկները փորձում էին վերակենդանացնել Ջեքսոնին։ Չնայած այդ փորձերին՝ տեղական ժամանակով ժամը 14։26 րոպեին բժիշկները գրանցեցին Փոփ արքայի մահը:

Թեև նրա մահից անցել են շատ տարիներ, սակայն նա մինչ օրս շարունակում է մնալ աշխարհի ամենասիրված և լսվող երգիչներից մեկը:

 

https://www.youtube.com/watch?v=d17ggav1Lto

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP