Ժպտալու ու դրանում մյուսներին ներգրավելու հարցում Լավրովի կարողությունը լեգենդար է. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Ժպտալու ու դրանում մյուսներին ներգրավելու հարցում Լավրովի կարողությունը լեգենդար է. Զոհրաբ Մնացականյան

18:10 07.06.2018

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ընթացքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Լրագրողներից մեկը հարց է ուղղել Լավրովին այն մասին, թե որքանով է օգտագործվում երկու երկրների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող հարաբերությունների ներուժը:

Ի պատասխան՝ Լավրովը ծիծաղել է ու ասել, որ այս հարցից հետո ստիպված է կրկնել հարցուպատասխանից առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունները: Պատասխանը լսելուց հետո լրագրողը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳ նախարարին ժպտալու համար: Սրան հետևել է Լավրովի զարմանքը.

«Մի՞թե ես հազվադեպ եմ ժպտում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Հարցին անմիջապես արձագանքել է Հայաստանի արտգործնախարարը՝ չհամաձայնելով լրագրողի տեսակետին:

«Անկեղծ ասած, ես անքան էլ համաձայն չեմ այն մտքին, որ Սերգեյ Լավրովը հազվադեպ է ժպտում: Ես հաճախ եմ հնարավորություն ունեցել տեսնել նրան գործունեություն ծավալելիս, հատկապես ՄԱԿ-ում: Պետք է նկատեմ, որ ժպտալու ու դրանում մյուսներին ներգրավելու հարցում նրա կարողությունը լեգենդար է և շատ հայտնի է Նյու Յորքում»,- կատակել է ՀՀ արտգործնախարարը:

Խոսակցությանը միջամտել է Լավրովը՝ ասելով, որ  ժամանակն է փոխել թեման, քանի որ ինքն արդեն սկսում է ամաչել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP