Իտալիայի ափերի մոտ 450 փախստական է փրկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+25.09 oC

Իտալիայի ափերի մոտ 450 փախստական է փրկվել

23:34 14.07.2018

Իտալական Լինոզա կղզու ափերի մոտ 450 լիբիացի փախստականի տեղափոխող փայտե նավ է հայտնաբերվել: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ներգաղթյալներին ծովից փրկել են իտալական նավն ու եվրոպական Frontex սահմանապահ ծառայության նավը։ Իտալիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցներն առողջական խնդիրների պատճառով հարևան Լամպեդուզա կղզի են հասցրել 8 կանանց և երեխաների։

Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինիի խոսքով՝ մյուս ներգաղթյաներին անհրաժեշտ է ուղարկել Մալթա, կամ «ավելի լավ է՝ Լիբիա»: Այս մասին իտալացի նախարարն ասել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ զրույցում:

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն առաջարկել է 450 փրկված փախստականներին ուղարկել ԵՄ այլ երկրներ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և ԵՄ այլ երկրների կառավարությունների ղեկավարներին ուղարկված նամակում նա պնդում է սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը, որոնք մշակվել էին փախստականների հարցով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը կայացել էր Բրյուսելում, հունիսի 28-29-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին

11:00 22.08.2025

Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...

21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

10:55 22.08.2025

21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա: Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։ Տանտերը հայտնեց, որ այդ ամենն […] ...

Լուլա դա Սիլվան հերքել է իր կրկնօրինակների և կլոնավորման մասին լուրերը

10:50 22.08.2025

Լուլա դա Սիլվան հերքել է իր կրկնօրինակների և կլոնավորման մասին լուրերը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարծում է, որ իր քաղաքական մրցակիցները միտումնավոր տարածում են կեղծ տեղեկատվություն՝ իրեն վարկաբեկելու համար։ «Մեր երկրում գործում է իսկական ստի գործարան։ Օրինակ՝ կան կեղծ պնդումներ, որ ես արդեն մահացել եմ։ Որ ես իրականում կլոն եմ։ Մյուս օրը ես վազքով բարձրանում էի նստավայրի աստիճաններով, որից հետո ասացին, որ դա […] ...

ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ Թրամփ

10:40 22.08.2025

ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ Թրամփ

Միացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի. «Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ […] ...

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

10:35 22.08.2025

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ-ից։ «Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […] ...

Անձինք նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով

10:30 22.08.2025

Անձինք նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել […] ...

BACK_TO_TOP