07:42 09.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է տեսանյութ՝ ծաղրելով նրանց, ովքեր չեն հավատացել ընտրություններում իր հաղթանակին։
Տեսանյութը մի քանի ժամում դիտվել է մոտ 2․5 մլն անգամ։
2․5 րոպեանոց հոլովակը սկսվում է տեսագրությունից, որտեղ Թրամփը հայտարարում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Այնուհետև հատվածաբար ցուցադրվում են տարբեր մարդկանց խոսքերը, ովքեր հաստատում են, որ Թրամփը երբեք չի դառնա նախագահ։ Այնուհետև ցուցադրվում են ընտրությունների արդյունքները։
«Այդ ժամանակ նրանք պարզապես դա չեն հասկացել։ Կարևորը հիմա են հասկանում»,- տեսանյութին կից մեկնաբանություն է գրել Սպիտակ տան ղեկավարը։
They just didn't get it, but they do now! pic.twitter.com/9T50NupkDy
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 8, 2018
09:00 15.08.2025
Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համարՌուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...
08:30 15.08.2025
Լավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԱրտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...
08:20 15.08.2025
Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ովՉինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...
08:10 15.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...