00:16 09.07.2018
Բրազիլիայի Պորտու-Ալեգրի քաղաքում Վերաքննիչ դատարանը որոշել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային, ով ճաղերի հետևում է հայտնվել կոռուպցիոն գործով:
Մեքսիկական Excelsior պարբերականի հաղորդմամբ՝ հունվարին նա դատապարտվել էր 12 տարի և 1 ամիս ժամկետով ազատազրկման:
Ազատ արձակման որոշումն ընդունել է դատավոր Ռոժերիու Ֆավերտուն, ով նախկինում աշխատել է Լուլա դա Սիլվայի վարչակազմում։ Ֆավերտուի խոսքով՝ նախկին նախագահը պետք է բանտ ուղարկվի միայն այն բանից հետո, երբ նրա գործը կքննեն բոլոր ատյանները, ներառյալ երկրի Դաշնային գերագույն դատարանը։
Ֆավերտուն նաև հայտարարել է ժողովրդավարական գործընթացին նախկին նախագահի մասնակցության անհրաժեշտության մասին։ Այդպիսով՝ նա բավարարել է նախկին նախագահի կողմնակիցների բողոքարկումը։
Մեկ ժամ անց մեկ այլ դատավոր չեղարկել է նա որոշումը, սակայն Ֆավերտուն, ի պատասխան, փաստաթուղթ է ստորագրել՝ հաստատելով նախկին նախագահին ազատ արձակելու մասին իր որոշումը։
Նախագահն իր պատիժը կրում է Կուրիտիբա քաղաքի բանտում։
22:28 19.05.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին22:19 19.05.2025
Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայումԸնդամենը օրեր առաջ յոթ ամսվա դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դարձյալ հանդիպեցին: Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամն էր: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից և ի՞նչ զարգացումներ կարող են առաջիկայում տեղի ունենալ մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: ...
22:11 19.05.2025
Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարիՀայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: […] ...
22:04 19.05.2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ […] ...
21:48 19.05.2025
ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովինՄայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […] ...
21:35 19.05.2025
«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...