Brexit-ի հարցով բրիտանացի նախարարը հրաժարական է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+19.35 oC

Brexit-ի հարցով բրիտանացի նախարարը հրաժարական է տվել

09:34 09.07.2018

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Նրա հեռանալը կապում են ապագա մաքսային համաձայնագրերին առնչվող Թերեզա Մեյի պլանի հանդեպ ունեցած դժգոհության հետ։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել երեկ՝ Համայնքների պալատում, Մեյի ելույթի նախօրեին։ Ելույթի ժամանակ վարչապետը պետք է ներկայացնի կառավարության կողմից հավանության արժանացված Brexit-ի ռազմավարությունը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Դևիդ Դևիսի հեռանալը հզոր հարված կհասցնի վարչապետ Թերեզա Մեյի դիրքերին։ Բրիտանական մամուլը գրում է, որ կառավարությունն ընկղմվել է քաոսի մեջ։

Brexit-ի պլանը նախատեսում է միությունը լքելու «մեղմ» տարբերակ․ արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների համար ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում և բրիտանական սահմաններին միության մաքսային չափորոշիչների պահպանում։

Այդ ռազմավարության հակառակորդները, որոնց թվում է, մասնավորապես, արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, կարծում են, որ նման պայմանները Լոնդոնին կդնեն ԵՄ-ից կախյալ դրության մեջ և կզրկեն Մեծ Բբրիտանիային Բրյուսելում ընդունվող որոշումների վրա ազդելու հնարավորությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

21:35 19.05.2025

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

21:23 19.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 19.05.2025

Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․ Երևանցու փ. 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փ. […] ...

SHANTNEWS

20:00 19.05.2025

SHANTNEWS

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

19:55 19.05.2025

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

19:51 19.05.2025

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...

BACK_TO_TOP