Թուրքիան առաջատարներից է գործազրկության ցուցանիշով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

Թուրքիան առաջատարներից է գործազրկության ցուցանիշով

20:12 06.07.2018

Թուրքիան աշխարհում առաջատարներից է երկրի աշխատուժի ոչ լիարժեք օգտագործման ցուցանիշով: Այս մասին ասված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած զեկույցում:

Զեկույցում տոկոսային սանդղակով ներկայացված են տարբեր երկրներում աշխատուժի արդյունավետ օգտագործման ցուցանիշները, որոնց շարքում Թուրքիան առաջատարների շարքում չէ:

Այսպես, Իսլանդիայում աշխատում է աշխատունակ բնակչության 87․2 տոկոսը, Շվեդիայում՝ 81․8, Ճապոնիայում՝ 80․3, Թուրքիայում այդ ցուցանիշը 55 տոկոս է կազմում։ Ստացվում է, որ այստեղ գործազուրկները, աշխատանք չփնտրողները և կես դրույքով աշխատողները կազմում են երկրի աշխատուժի շուրջ 45 տոկոսը։

Հատկանշական է, որ այս երկիրը ներառված է նաև գործազրկության բարձր մակարդակով և աշխատանքի անբարենպաստ պայմաններով աչքի ընկնող երկրների ցանկում: Նշվում է, որ այստեղ բազմահազար մարդիկ չունեն աշխատանք, իսկ ովքեր էլ ունեն՝ աշխատում են ընդունված նորմայից ավելի երկար ժամանակ և համեմատաբար քիչ վճարվում:

Ըստ զեկույցի՝ կառույցի անդամ 35 երկրներում գործազրկության միջին ցուցանիշը 5,9 տոկոս է, Թուրքիայում` 11,2 տոկոս: Ընդ որում՝ մյուս երկրներում այդ ցուցանիշը վերջին տասը տարվա ընթացքում նվազել է միջինը 0,4 տոկոսով, Թուրքիայում՝ ընդհակառակը, ավելացել է 0,7 տոկոսով:

Նշվում է նաև, որ 2017 թվականի առաջին կեսին, կառույցի անդամ երկրներում միջին տարեկան աշխատավարձի ցուցիչը բարձրացել է 0,3 տոկոսով, նույն ժամանակահատվածում Թուրքիայում աշխատավարձի մեկ տոկոս աճին տարվա երկրորդ կեսին հաջորդել է 3 տոկոս նվազումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

22:14 21.08.2025

Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ

Օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

22:07 21.08.2025

«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...

SHANTNEWS

22:00 21.08.2025

SHANTNEWS

Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

21:55 21.08.2025

Հրդեհ Էրեբունու փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Օգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ […] ...

BACK_TO_TOP