19:24 06.07.2018
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Թաիլանդի կիսով չափ հեղեղված քարանձավում արգելափակված երեխաներին փրկելու տարբերակ է առաջարկել: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ կարելի է օդով լցված նեյլոնե խողովակ հասցնել երեխաներին, որի միջով էլ հնարավոր կլինի նրանց դուրս բերել:
Maybe worth trying: insert a 1m diameter nylon tube (or shorter set of tubes for most difficult sections) through cave network & inflate with air like a bouncy castle. Should create an air tunnel underwater against cave roof & auto-conform to odd shapes like the 70cm hole.
— Elon Musk (@elonmusk) July 6, 2018
Ըստ Bloomberg-ի՝ Իլոն Մասկը հանձնարարել է Թաիլանդ ուղարկել ինժեներների խումբ՝ տեղի փրկարարներին օգնելու համար: Նախատեսվում է, որ Space Exploration Technologies Corp ընկերության տեխնոլոգիաների շնորհիվ ինժեներները կկարողանան ճշգրիտ հայտնել երեխաների գտնվելու վայրը:
Դրանից բացի՝ ամերիկյան ընկերությունը կուղարկի նաև սեփական արտադրության լիթիումի Powerwall մարտկոցներ, որոնք կօգնեն քարանձավից ջուրը դուրս մղել:
Միևնույն ժամանակ, Թաիլանդի իշխանություններից որևէ պաշտոնական հաստատում չկա՝ արդյո՞ք նրանք պատրաստ են ընդունել Tesla ընկերության և Իլոն Մասկի առաջարկած օգնությունը:
22:29 21.08.2025
Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համարԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...
22:25 21.08.2025
Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներՕգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...
22:19 21.08.2025
Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումներըԿադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում: ...
22:14 21.08.2025
Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակՕգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու […] ...
22:07 21.08.2025
«Ռեալի» նախագահը չի ցանկանում, որ Ռոդրիգոն հեռանա«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հեռանա, հաղորդում է Cope-ը: Բրազիլացին ակումբի նախագահի ամենասիրելի ֆուտբոլիստներից է: Պերեսն ուզում է, որ նա մնա ու պայքարի մեկնարկային կազմում տեղի համար: Ամեն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից, Պերեսը չի կանգնի նրա ճանապարհին: ...