15:18 26.04.2018
Աֆրիկայում ամրացած ահաբեկչական խմբավորումները՝ «Իսլամական պետություն» խմբավորման գլխավորությամբ, առաջիկայում միգրացիայի նոր հոսք են նախապատրաստում դեպի Եվրոպա: Այս մասին հայտարարել է Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին, հայտնում է The Guardian-ը:
«Դուք կառնչվեք մի քանի տարի առաջ տիրող իրավիճակին շատ մոտ վիճակի: Այս դեպքում ԻՊ-ն և ծայրահեղական մյուս խմբավորումները միգրացիոն գործընթացներին ավելի մեծ ծավալներով կսկսեն մասնակցել: Մենք տեսնում ենք, որ նրանք համագործակցում են ահաբեկչական այնպիսի խմբավորումների հետ, ինչպիսիք են «Բոկո Հարամ»-ը և «Ալ-Քաիդա»-ն, որպեսզի կարողանան բաժանել տարածքներն ու ռեսուրսները, ինչպես նաև շարունակել ապակայունացումը՝ նպատակ ունենալով միգրացիոն նոր հոսք ստեղծել դեպի Եվրոպա՝ այդկերպ ներխուժելով և քաոս ստեղծելով այնտեղ»,- ասել է Բիսլին:
Նա Եվրամիությանը հորդորել է ուշադրությունը կենտրոնացնել հատկապես Սահելյան շրջանի ապակայունացման խնդրի վրա, որը կարող է շատ ավելի մեծ խնդիրներ առաջացնել, քան Սիրիայում տիրող իրավիճակը:
«Եվրոպացիներին ուղղված մեր ուղերձն այսպիսին է. եթե դուք մտածում էիք, որ 20 մլն բնակիչ ունեցող Սիրիայում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ձեզ մոտ միգրացիոն խնդիրներ են եղել, ապա սպասեք, մինչև որ առավել մեծ ապակայունացում սկսվի 500 մլն բնակչությամբ Սահելյան շրջանում»,- ասել է Բիսլին:
Նա եվրոպական և միջազգային կառույցներին կոչ է արել «արթնանալ»՝ նշելով, որ իրենց կառույցը բավականաչափ ֆինանսավորում չի ստանում փախստականներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Նրա խոսքերով՝ այս պահին իրենց ռեսուրսները կարող են բավականացնել միայն Սիրիայի հարավում գտնվող 6․5 մլն մարդկանց կեսին օգնություն ցուցաբերելու համար: Նա հավելել է, որ Սիրիայից բացի, նման խնդիրներ կան նաև աշխարհի շատ այլ երկրներում, ինչպիսիք են Թուրքիան, Հորդանանը, Լիբանանը և Եգիպտոսը:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...