08:44 28.04.2018
Կորեական թերակղզում շարունակում են մեծ ոգևորությամբ քննարկել երեկ տեղի ունեցած միջկորեական գագաթաժողովը: Անդրադառնալով երկու Կորեաների ղեկավարների պատմական հանդիպմանը՝ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը նշել է, որ այն Կորեական թերակղզու համար շրջադարձային նշանակություն կունենա: Հանդիպման մասին տարբեր անդրադարձերը ողողել են նաև հարավկորեական մամուլի առաջին էջերը:
Երեկ՝ ապրիլի 27-ին, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Փանմունջոմ ապառազմականացված գոտում հանդիպել էր Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: Դա միջկորեական թվով երրորդ գագաթաժողովն էր:
Մասնագետներն այդ պատմական հանդիպումը շատ դրական են գնահատել: Պատմական հանդիպման առաջին արդյունքը եղել է գործող զինադադարի փոխարեն խաղաղության պայմանագիր ստորագրելու որոշումը. այն պաշտոնապես վերջ կդնի Կորեական պատերազմին: Գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ կողմերը համատեղ հռչակագիր են ստորագրել, որն ամրապնդել են գրկախառնությամբ: Կորեական թերակղզում այլևս պատերազմ չի լինի՝ ահա հռչակագրի գլխավոր կետերից մեկը:
«Այսօր նախագահ Կիմ Չեն Ինը և ես հաստատեցինք, որ մեր ընդհանուր նպատակն է լիովին ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Հյուսիսի կողմից միջուկային ծրագրի սառեցումը շատ մեծ նշանակություն ունի: Դա սկիզբ կդնի Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացմանը: Մենք հստակ հայտարարում ենք, որ Հարավն ու Հյուսիսը սերտորեն կհամագործակցեն լիակատար ապամիջուկայնացման ուղղությամբ», – հայտարարել է հարավկորեական ղեկավար Մուն Չժե Ինը:
Հյուսիսային Կորեայի ղեկավարը նույնպես դրական է գնահատել երկու Կորեաների համագործակցության հեռանկարները:
«Նախագահ Մուն Չժե Ինը և ես ընդունեցինք և ստորագրեցինք Փանմունջոմի հռչակագիրը, որն արտացոլում է այն բազմաթիվ միջոցառումները, որոնք ուղղված են Կորեական թերակղզում խաղաղությանը, բարգավաճմանը և վերամիավորմանը: Եթե Փանմունջոմը, որը սրտակեղեք բաժանման խորհրդանիշն է, դառնա խաղաղության խորհրդանիշ, ապա Հյուսիսի և հարավի մարդիկ, որ ունեն նույն արյունը, նույն լեզուն, նույն պատմությունն ու նույն մշակույթը, նորից կմիավորվեն և սերունդները կվայելեն բարեկեցություն», – նշել է Կիմ Չեն Ինը:
Հռչակագրի կետերից է նաև երկիրը բաժանող ապառազմականացված գոտին խաղաղության գոտու վերածելը և քարոզչություն տարածող հեռարձակումների դադարեցումը, սահմանը հատող երկաթգծերի և ճանապարհների բարելավումը, համատեղ մասնակցությունը տարբեր միջոցառումների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությամբ քառակողմ բանակցությունների կազմակերպումը:
Երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը բավականին դրական արձագանք է ստացել տարբեր երկրների կողմից, այդ թվում՝ Չինաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի:
19:16 06.05.2025
Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ ««Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի […] ...
19:05 06.05.2025
Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէՌուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլաիյի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու հարցի շուրջ, գրում է UOL-ը: Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին բրազիլացիների օրացույցում ազատ օրեր կան ընկերական խաղեր անցկացնելու համար: Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում: Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ։ Ռուսները […] ...
19:00 06.05.2025
Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոցՄայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները․ ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց 2025 թվականի մայիսի 5-ին ժամը 13:38-ից 14:54-ը Արմավիրի մարզի «Հայհիդրոմետ»-ի Վանանդ, Տալվորիկ, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Ակնալիճ բնակավայրերի համայնքային Վանանդ, Երվանդաշատ, Բագարան, Արտամետ, Արգավանդ, Այգեշատ(Արմ), Տանձուտ, Արմավիր, Եղեգնուտ, Արտաշար, Արշալույս բնակավայրերի […] ...
18:50 06.05.2025
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ […] ...
18:38 06.05.2025
Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...