ՌԴ ՊՆ․ 103 հրթիռներից 71-ը չեզոքացվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+20.09 oC

ՌԴ ՊՆ․ 103 հրթիռներից 71-ը չեզոքացվել է

14:13 14.04.2018

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իրականացրած օդային հարվածները կապ չունեն Դումայի ենթադրյալ քիմիական հարձակման հետ: Փոխարենը դրանք պատասխան են միջազգային ահաբեկչությունից տարածքները ազատագրելու սիրիական բանակի հաջողությունների: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: Նա նաև նշել է, որ հարվածները հասցվել են ճիշտ այն օրը, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պետք է սկսեր աշխատել Դումայում:

«Ամերիկյան ագրեսիայի աստը ցույց տվեց, որ ԱՄՆ հետաքրքրված չէ օբյեկտիվ հետաքննության անցկացմամբ, ցանկանում է խաթարել Սիրիայում խաղաղ հանգուցալուծման գործընթացը և ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ոչ մի կապ չունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հայտարարված նախկին նպատակների հետ»:

Սիրիայի տարածքի ուղղությամբ ԱՄՆ և դաշնակիցների արձակած 103 հրթիռներից 71-ը որսացել ու չեզոքացրել է Սիրիայի հակաօդային պաշտպանությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։ Կիրառվել են Ս-125, Ս-200, «Բուկ», «Կվադրատ», «Օսա» ՀՕՊ զինատեսակներ։

Զինվորականի խոսքով՝ հրթիռներն արձակվել են Սիրիայի 6 ռազմական օդանավակայանների ուղղությամբ։ Դրանցից չորսի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները չեզոքացվել են, մյուս երկուսի՝ Մեզզեի ու Հոմսի օդանավակայանների ուղղությամբ արձակված հրթիռների մի մասը հասել է թիրախին։

Ամերիկյան կողմի պնդմամբ՝ թիրախները եղել են երեքը.

  • Դամասկոսի հետազոտական կենտրոն
  • Արևմտյան Հոմսի քիմիական զենքի պահեստ
  • Արևմտյան Հոմսի մոտ պահեստ, հրամանատարական կետ։

Այս թիրախներին են ուղղված եղել ամերիկյան, ֆրանսիական ու բրիտանական ուժերի հրթիռային հարվածները, որոնք ներկայացրել է ԱՄն զինված ուժերի միացյալ շտաբի պետը։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը կապի մեջ է եղել ռուսական կողմի հետ ու տեղեկացրել է հարվածների մասին, որպեսզի խուսափեն ռուսաստանցի զինծառայողների կորստից ու ավիացիոն միջադեպերից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

23:12 21.08.2025

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

22:57 21.08.2025

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

22:54 21.08.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP