17:23 18.04.2018
Միքայել Բադալյանն ասել է, որ Ադրբեջանում Ուրարտուն ասոցացվում է հայկականության հետ, ուստի փորձում են ամեն կերպ հրաժարվել այդ մշակույթից:
16:50 18.04.2018
Ադրբեջանական կողմի հայտարարությունը հերքելու հետ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին:
13:20 16.04.2018
2014 թվականից սկսած՝ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է 1994 թվականին հաստատված հրադադարը։
18:53 13.04.2018
ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն քննադատել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունները:
15:21 12.04.2018
Ընտրատեղամասերի 47 տոկոսում քվեարկել են մարդիկ, որոնց անունները չեն եղել ընտրացուցակում, 53 տոկոսում քվեատուփի մեջ են լցվել կեղծ քվեաթերթիկներ։
14:11 12.04.2018
Ադրբեջանի իրական ընդդիմությունն ի սկզբանե հրաժարվել էր մասնակցել արտահերթ ընտրություններին, որովհետև այն անակնկալ էր նրանց համար։
09:25 12.04.2018
Ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին ոչ թե համակերպվել Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմի հետ, այլ խստորեն դատապարտել այն:
09:07 12.04.2018
Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանում նախագահ է վերընտրվել Իլհամ Ալիևը: Նախնական արդյունքներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 86 տոկոսը: Ղեկավարման 15 տարիների ընթացքում նա առաջին անգամ ընտրվել է 7 տարի ժամկետով:
16:19 11.04.2018
ԵԽԽՎ ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենախն իր թվիթերյան էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին առաջադրված է 8 թեկնածու, որոնցից մեկը կին է։
15:42 11.04.2018
Ժամը 15։00-ի դրությամբ Ադրբեջանում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 60 տոկոսը՝ ավելի քան 3 միլիոն 200 հազար մարդ։ Այս մասին ադրբեջանական կայքերը հայտնում են երկրի ԿԸՀ տվյալներին հղումով։
14:03 11.04.2018
Ադրբեջանի նախագահական ընտրություններում ժամը 12։00 դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 40 տոկոսը։
13:56 11.04.2018
Ալիևն ընտրվում է այս էլ չորրորդ անգամ, և նախորդ ընտրությունների նրա ամենացածր արդյունքը եղել է 2003 թվականին, երբ հորից հետո առաջին անգամ էր ընտրվում և ստացավ ձայների 77 տոկոսը։
10:47 11.04.2018
Արդեն 10։00 դրությամբ քվեարկությանը մասնակցել է 994 հազար մարդ՝ ընտրողների ավելի քան 18 տոկոսը
18:14 10.04.2018
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկն է։
11:22 10.04.2018
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց տեղեկություններովե նման համաձայնագիր կնքվում է նաև Ադրբեջանի հետ: Դրա հետ կապված պատգամավորը հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին: Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայտնի, թե ԼՂ խնդրի լուծման հարցում ինչ մոտեցումներ են լինելու:
14:11 07.04.2018
Երբ գործը հասնում է քննադատներին լռեցնելուն, Ադրբեջանի իշխանությունները բավական հետևողական են, գրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)՝ նշելով, որ նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմության պատենցյալ առաջնորդները կա՛մ բանտարկվել են, կա՛մ զրկվել երկրից փախչելու հնարավորությունից, իսկ «քաղաքական լանդշաֆտը» մաքրվել է այլախոհության ցանկացած դրսևորումից:
12:47 07.04.2018
ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
17:04 03.04.2018
Ադրբեջանի գործող նախագահի դեմ որոշ ընդդիմադիր ելույթներ լինում են երկրից դուրս՝ Ադրբեջանից հեռացածների շրջանում։ Պատճառն այն է, որ ներքին ընդդիմություն ադրբեջանական հասարակությունն այլևս չունի։
16:14 03.04.2018
Նրա կարծիքով՝ եթե այսօր նույն ոճով ու նույն զինտեխնիկայով Ադրբեջանը փորձ անի հարձակման, ապա դա բացարձակ ձախողում կլինի: Իսագուլյանի խոսքով՝ պատերազմից բավականին լուրջ հետևություններ են արվել և դրա արդյունքում առաջնագծում ունենք բոլոր այն տեխնիկական զինվածությունը, որն անհրաժեշտ է թշնամու ցանկացած գործողություն դիտարկելու օր ու գիշեր:
15:30 03.04.2018
Ներքին պայքար է մղվում երկրի տարբեր կլանների միջև։ Մի կողմում Իլհամ Ալիևի կողմնակիցներն են, այդ թվում՝ նաև կնոջ կողմից, մյուս կողմում՝ Հեյդար Ալիևի օրերի իշխանության մեջ մնացած «հին գվարդիան»։