12:26 12.04.2018
Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախընտրական «պայքարի» շրջանակներում նույնիսկ որպես թեկնածու առաջադրված գործիչները գովել են գործող նախագահ Իլհամ Ալիևին։ «Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է, թե նրանցից ով որքան ժամանակ է հատկացրել Ալիևի գովքին։
«Նախագահ Իլհամ Ալիևը հզորացրեց բանակը, և ոչ միայն Հայաստանի համեմատությամբ»,– հայտարարել է թեկնածուներից Զահիդ Օրուջը։
«Երկրի ներկայիս ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, կարևոր դեր է խաղացել բանակի կայացման գործում։ Որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ ուզում եմ ասել, որ մենք միշտ չէ, որ քննադատում ենք։ Մենք տեսնում ենք նաև լավը՝ որպես բարի կամքի դրսևորում»,– նշել է որպես ընդդիմադիր ներկայացող մյուս թեկնածուներից Ռազի Նուրուլիևը։
Գովքի մակարդակով ու ժամանակով թեկնածուների մեջ ռեկորդակիրը Հաֆիզ Հաջիևն է, որ դավաճան է որակել նրանց, ովքեր կողմ չեն քվեարկի գործող ռեժիմին։
«Բազմաթիվ նախարարներ կան կառավարության կազմում, որոնք դեմ են գործող իշխանություններին։ Եթե ես սկսեմ թվել նրանց անունները, չեմ կարողանա վերջացնել ցուցակը։ Սա դավաճանություն է Ադրբեջանի և դրա առաջնորդի նկատմամբ», – հայտարարել է Հաջիևը։
«Վերջին տարիներին շնորհիվ նախագահ Իլհամ Ալիևի շարունակվում էր փող ներդրվել սոցիալական ծրագրերում։ Բոլոր այս ծրագրերը շարունակում են իրականացվել», – նշել է սոցիալ-դեմոկրատ թեկնածու Արազ Ալիզադեն։
Հետաքրքիր է նաև գովքի վայրկյանների հարաբերակցություններն ընտրությունների իրական արդյունքների հետ։
Միակ թեկնածուն, որ չի գովել Ադրբեջանի գործող նախագահին, Սարդար Ջալալօղլուն է, որը թեկնածություն դնելու ռեկորդակիր է, և 2003 թվականին Իլհամ Ալիևի առաջին ընտրություններից հետո բռնության է ենթարկվել ոստիկանության կողմից։
16:22 12.08.2025
Ավշար գյուղի բնակիչն ապօրինի պահվող հրազեն է կամավոր հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին բաժին եկած Ավշար գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը ապօրինի պահվող զենք է հանձնել։ Նա իրավապահներին է ներկայացրել «Տոզ» տիպի երկփողանի հրացան՝ հայտնելով, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել և հիշեցնում, որ նման դեպքում անձն ազատվում է քրեական […] ...
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...