15:21 12.04.2018
Իլհամ Ալիևի չորրորդ՝ արտահերթ ընտրությունների ու քվեների հաշվարկման ընթացքում տեղական անկախ դիտորդական կազմակերպությունն արձանագրել է ընտրախախտումների «ավանդական ու լուրջ խախտումներ», որոնք ազդել են ընտրությունների վերջնարդյունքի վրա։
Կազմակերպությունն ուսումնասիրել է երկրի բոլոր 125 ընտրատարածքներից վիճակահանությամբ ընտրված մեկական տեղամաս, և դրանցից միայն 8 տեղամասում չի արձանագրվել խախտում։
Ուսումնասիրությունն իրականացրել է «Ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնը», որի դեմ երկրի իշխանությունները պարբերաբար հետապնդումներ են իրականացնում, դատախազությունը ստուգումներ է իրականացնում և այլն։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ կեղծարարության վերաբերյալ որևէ բողոք ու դիմում չի ստացել։ Կեղծումներն արձանագրել են լրատվամիջոցներն ու ընդդիմադիր գործիչները։ Ընտրատեղամասերից մեկի դեպքում, օրինակ, փակել են ընթացքն առցանց հեռարձակող տեսախցիկի տեսադաշտը ու արել ինչ ուզում են։
Արդեն 4-րդ անգամ Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիևը չի խուսափել ընտրախախտումներից նույնիսկ այն դեպքում, որ մյուս բոլոր թեկնածուները դրածո են եղել ու իրենց նախընտրական «պայքարում» գովերգել են հենց իրեն։ Գովքի մակարդակով ու ժամանակով թեկնածուների մեջ «չեմպիոնը» Հաֆիզ Հաջիևն է, որ դավաճան է որակել նրանց, ովքեր կողմ չեն քվեարկի գործող ռեժիմին։
«Բազմաթիվ նախարարներ կան կառավարության կազմում, որոնք դեմ են գործող իշխանություններին։ Եթե ես սկսեմ թվել նրանց անունները, չեմ կարողանա վերջացնել ցուցակը։ Սա դավաճանություն է Ադրբեջանի և դրա առաջնորդի նկատմամբ»,– հայտարարել է Հաջիևը։
«Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է, թե նրանցից ով որքան ժամանակ է հատկացրել Ալիևի գովքին։
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...
15:52 12.08.2025
Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...