TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ ղեկավարությունը աշխատանքից կազատի ուսանողների հետ կոպիտ վերաբերվող աշխատակիցներին

18:28 14.06.2018

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը  նամակ է տարածել, որտեղ նշվում է, որ վերջին ժամանակներում բազմաթիվ դիմում-բողոքներ են ստացվել ֆակուլտետների դեկանատների աշխատակիցների կողմից ուսանողների հանդեպ կոպիտ և անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերելու մասին: «ԵՊՀ ղեկավարությունը խստորեն հետաքննելու է յուրաքանչյուր դեպք և անկարգապահ աշխատակիցների նկատմամբ կիրառելու է ԵՊՀ ներքին կարգով սահմանված կարգապահական տույժեր, կլինեն դեպքեր, երբ նույնիսկ աշխատանքից կազատեն»,- գրված […]

̰
Շուտով համալսարանների խորհրդի հետ կապված լուծումներ կունենանք. Արայիկ Հարությունյան

14:08 12.06.2018

«ԿԳՆ-ն գործել է օրենքի սահմաններում և պատասխանատու է այն քվոտաների համար, որ ունի համալսարանում: Շուտով համալսարանների խորհրդի հետ կապված լուծումներ կունենանք»,- հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ արձագանք է ստացել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության կողմից նախարարությանը ներկայացված դիմումը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարելու վերաբերյալ: Հարցին, թե ինչ կարող […]

̰
ԵՊՀ-ում առկա խնդրին 1-2 շաբաթից լուծումներ կտրվեն. Արայիկ Հարությունյան

21:40 01.06.2018

Երևանի պետական համալսարանի ուսանողների` ռեկտորի հրաժարականի պահանջի վերաբերյալ խնդրին ՀՀ ԿԳ նախարարությունը մոտ ապագայում լուծումներ կառաջարկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ շատ բացասական կվերաբերվի որևէ ԲՈւՀ-ի ղեկավարությանը, եթե նրանք փորձեն ինչ-որ կերպ միջամտել ուսանողական կառույցների գործունեությանը: «Ես երկու օր առաջ […]

̰
ԵՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջի հարցում ԿԳ նախարարությունն անկախ արբիտրի դեր է կատարում. նախարար

13:47 01.06.2018

Երևանի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջի հարցում ԿԳ նախարարությունն անկախ արբիտրի դեր է կատարում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան` նշել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի վստահեցմամբ՝ ԿԳՆ-ն կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք կբխեն օրենքից և իրավունքից: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական նախաձեռնության պահանջին: Նախարարը նշել է, որ […]

̰
ՀՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես դասական կուսակցություն. Էդուարդ Շարմազանով

11:29 01.06.2018

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որ քննարկվել է  նիստի ընթացքում: Նիստը վարել է Սերժ Սարգսյանը, ներկա է եղել նաև կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Նիստը տևել է 2.5 ժամ,  քննարկվել է կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունն առաջիկա ամիսներին: «ՀՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես […]

̰
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դուրս է գրվել հիվանդանոցից

13:26 31.05.2018

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր՝ մայիսի 31-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից: «Բժիշկները սրտի անոթների հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա են կատարել, ոչ մի խնդիր չի հայտնաբերվել»,- ասացին բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել մայիսի 29-ին, երբ ԵՊՀ-ում տեղի էր ունենում «ԵՊՀ […]

̰
ԵՊՀ-ում ուսանողները դադարեցրել են բողոքի ակցիան, բայց գիտխորհրդի դահլիճը շարունակում են պահել

12:32 30.05.2018

Երեկ երեկոյան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հոսպիտալացրել են, նա այժմ գտնվում է սրտաբանական կենտրոնում: Իսկ առավոտյան «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց բողոքի ակցիան և ռեկտորին առողջություն են մաղթում: Նախաձեռնության անդամները նաև նշել են, որ այնուամենայնիվ շարունակելու են գիտխորհրդի դահլիճը պահել, իրենց խոսքով ասած, որպես ուսանողական ազատագրված տարածք և դասախոսներին հրավիրել […]

̰
ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել  Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի առիթով

19:56 29.05.2018

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին և միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։ Հայտարարությունում ասվում է, որ մայիսի 28-ին կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի […]

̰
Կոնսերվատորիայի ուսանողները պատրաստվում են համերգ տալ ԵՊՀ-ում՝ աջակցելով ցուցարար ուսանողներին

19:20 29.05.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ և հենց նրան անձամբ ներկայացրել իրենց պահանջները: Ուսանողներն իրենց առաջնային պահանջների մեջ շեշտել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, աուդիտի իրականացումը, ՈՒԽ և արհմիությունների գործունեության դադարեցում: Ուսանողները որոշել են մնալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում և այդկերպ […]

̰
̰
Մենք այստեղ անելիք չունենք. Արամ Սիմոնյանը քաշքշուկից հետո հեռացավ դահլիճից

15:50 29.05.2018

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը նույնպես ելույթ ունեցավ և իր խոսքում նշեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստ չէ գնալ փոփոխությունների և իրեն ուղղված հարցերից նախընտրելիներին երկար պատասխաններ էր տալիս, իսկ տհաճ հարցերին համարյա չէր պատասխանում: «Մենք շարունակելու ենք մնալ այս դահլիճում այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները չկատարվեն: Կոչ ենք անում բոլոր ուսանողներին հավաքվել […]

̰
Ձեր բոլոր պահանջները իրավաչափ չեն. Արամ Սիմոնյանը` ուսանողներին

15:24 29.05.2018

Այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ և հենց նրան անձամբ ներկայացրել իրենց պահանջները: Ուսանողները իրենց առաջնային պահանջների մեջ շեշտել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, աուդիտի իրականացումը, ՈՒԽ և արհմիությունների գործունեության դադարեցում: Այս պահանջների ի պատասխան Արամ Սիմոնյանն ասել է. «Ձեր այդ բոլոր պահանաջները իրավաչափ չեն: […]

̰
Պարո՛ն Սիմոնյան, դուք չեք տիրապետում ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին. Վահան Կոստանյան

15:10 29.05.2018

Այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի և մի շարք այլ  պահանջներով իրազեկման երթ են կազմակերպել: Նրանք երթով անցել են համալսարանի բոլոր մասնաշենքերի մոտով, այնուհետ շարունակել բողոքի ակցիան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ: Իսկ ավելի ուշ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ռեկտորի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց հարցերն ու պահանջներն են ներկայացրել անձամբ ԵՊՀ […]

̰
ԵՊՀ ռեկտորն ընդունել է բողոքող ուսանողների հետ հանդիպելու պահանջը

13:22 29.05.2018

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստների: Կարճատև հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել, որպեսզի քննարկումը շարունակվի նիստերի դահլիճում, որպեսզի ավելի շատ դժգոհող ուսանողներ ու դասախոսներ կարողանան մասնակցել հանդիպմանը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները առանձին մասնաշենքերի մոտ իրազեկման երթ անցկացնելուց հետո էին վերադարձել  բուհի կենտրոնական մասնաշենք: Ինչպես ավելի վաղ հայտնել […]

̰
Ուսանողները փորձում են մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ

13:02 29.05.2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները առանձին մասնաշենքերի մոտ իրազեկման երթ անցկացնելուց հետո վերադարձել են բուհի կենտրոնական մասնաշենք: Ուսանողները բարձրացել են ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակի մոտ և ուզում են իրենց պահանջներն ներկայացնել անձամբ նրան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHANTNEWS.am-ը՝ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է սկսել՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Որպես հիմնավորում բերվում է կրթության […]

̰
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունն իրազեկման երթ է անցկացնում

11:59 29.05.2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով իրազեկման երթ են սկսել: Նրանք երթով անցնում են համալսարանի բոլոր մասնաշենքերի կողքով, հետո մտադիր են վերադառնալ կենտրոնսկան մասնաշենքի մոտ: Ըստ նրանց այստեղ բաց հարթակ կլինի և դժգոհությունը հայտնել ցանկացողները կարող են ելույթ ունենալ:    «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ մոտ  մեկ ամիս սպասել են […]

̰
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը պահանջում է ռեկտորի հրաժարականը

11:23 29.05.2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է սկսել՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:   Նախաձեռնությունը համացանցում հայտարարություն էր տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով այսօր ժամը 11:00-ից դասադուլ և գործադուլ սկսել ոչ միայն  ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով, այլև  Հոգաբարձուների խորհրդի լուծարման, ֆինանսական աուդիտի անցկացման, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցման:  Որպես հիմնավորում բերվում է […]

̰
Հրաժարականի մասին խոսելն այսօր անիմաստ է. ԵՊՀ ռեկտոր

21:42 28.05.2018

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության «ԵՊՀ Ռեստարտ»-ի այն հայտարարությանը, որով ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ է արվում դասադուլ և գործադուլ սկսել` պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը,  ֆինանսական աուդիտի անցկացումը, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցումը: Արամ Սիմոնյանը նշել է, որ բոլոր այդ […]

̰
ԿԳ նախարարը խոստանում է նոր բացահայտումներ անել

14:20 28.05.2018

«Տասնյակից մինչև հարյուրավոր միլիոն դրամներ անիմաստ ուղղություններով են բաշխվել՝ սկսած անցագրերի բաժանորդագրերից մինչև տարբեր ծրագրեր, որոնք մրցույթներ չեն անցել, տարբեր գրասենյակներից զանգի միջոցով հաստատված ծրագրեր են»,- մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոստանալով անել նաև նոր բացահայտումներ: Նախարարն անդրադարձել է նաև Երիտասարդական հիմնադրամին բուհերի կողմից փոխանցվող գումարներին՝ նշելով, […]

̰
Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված. կրթության և գիտության նախարարը՝ ԵՊՀ ռեկտորի մասին

16:50 21.05.2018

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը ռեկտորների հետ հանդիպմանը նշել է, որ նախկինում եղած պրակտիկան անթույլատրելի է համարում:

̰
Գյումրեցիները պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը

12:06 05.05.2018

Թավշյա հեղափոխությունը հասել է Շիրակի պետական համալսարան…Ուսանողներն ու դասախոսները կեսօրից հավաքվել են ԲՈՒՀ-ի բակում և պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, ով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Իրավիճակը Շիրակի պետհամալսարանում լարվել էր քաղաքական իրադարձություններից դեռ շատ առաջ:

̰
ԵՊՀ-ն հաշվի չի առնի շարժման օրերին ցույցերին մասնակցած ուսանողների բացակայությունները

17:22 03.05.2018

ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ՝ ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունները ԵՊՀ-ում հաշվի չեն առնվի: «Շեշտենք, որ հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները: Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին կարգապահական տույժի կամ հեռացման ենթակա բացակայությունների չափ, ապա այս որոշումը չի անդրադառնա […]

̰
Ցուցարարները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հանրահավաք են անցկացնում

11:32 18.04.2018

Այս պահին ցուցարարները ԵՊՀ –ի կենտրոնական մասնաշենքի դիմաց հանրահավաք են կազմակերպել և ուսանողնրին կոչ են անում դասադուլ հայտարարել ու միանալ շարժմանը:

̰
Դատախազությունը ստուգում է Նիկոլ Փաշինյանի գործողություններում քրգործ հարուցելու հիմքերը

19:44 14.04.2018

Գլխավոր դատախազությունը հյատարարություն է տարածել «Իմ քայլը» նախաձեռնության անդամների գործողությունների վերաբերյալ: Ըստ հայտարարության՝ երեկ՝ ապրիլի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և Կենտրոնականի բաժնում ստացված ահազանգեր են ստացվել, որ, մուտքի դուռը վնասելով, Երևանի պետական համալսարան են ներխուժել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ և դռները վնասելով՝ փորձել են մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ:

̰
Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնել. ԵՊՀ

20:30 13.04.2018

Երևանի պետական համալսարանի մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով այսօր համալսարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա ուղեկիցների հետ տեղի ունեցած միջադեպը:

̰
Ես շատ կուզենամ, որ առաջադրվի․ ԵՊՀ ռեկտորը՝ Արմեն Սարգսյանի առաջադրման մասին

16:07 31.01.2018

Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան։

̰
ԵՊՀ 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը բավարար է

14:02 25.12.2017

Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվություններին: Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:

̰
ԵՊՀ ռեկտորի հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է. TI

17:12 19.12.2017

Ս․թ․դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկել։

̰
«ՊՆ կրթության և գիտության գործակալություն». ուսանողներն ակցիա են իրականացրել հանրային քննարկման ընթացքում

17:30 18.12.2017

Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ պայքարող ուսանողները ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքում ակցիա են իրականացրել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ:

̰
Հացադուլ անողներից ոմանք ուսանող չեն. ԵՊՀ ռեկտոր

16:34 18.12.2017

Անբավարար առաջադիմությամբ հեռացված ուսանողը հիմա որոշել է գիտության համար պայքարել, ծիծաղելի չէ՞ դա: Նա ընդհանրապես կապ չունի ԵՊՀ-ի հետ: Հիմա, որ գնացել մտել են լսարան, ի՞նչ անեմ: Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ավանտյուրա են անում, հիմա ես ի՞նչ անեմ:

̰
BACK_TO_TOP