TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ ռեկտորն ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում. Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ռեկտորի մեղադրանքների մասին

15:32 21.02.2019

«Կմասնակցի՞ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, թե՞ ոչ, համալսարանի որոշելիքն է»,- փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև նշեց, որ իր հորդորը եղել է այն, որ 100-ամյակով հստակ ուղերձներ են հղելու ներքին և արտաքին լսարաններին՝ ԵՊՀ առաջնահերթությունների ու զարգացման վերաբերյալ, և քանի […]

̰
Արամ Սիմոնյանը հերքում է մեղադրանքները, ասում, որ դրանք շինծու են. մամուլի խոսնակ

15:02 20.02.2019

Երևանի պետական համալսարանը ոստիկանության բացահայտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: «Մենք որոշ ժամանակ անց հայտարարություն կտարածենք, բայց պարոն Սիմոնյանը կտրուկ հերքում է բոլոր մեղադրանքները և ասում, որ դրանք շինծու են, նման բան չկա»,- ասաց նա: Հարցին՝ ո՞րն է այդ «շինծու մեղադրանքների» նպատակը, Էմին-Տերյանը պատասխանեց. «Նպատակը […]

̰
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հորդորել են հրաժարական տալ

21:11 19.02.2019

Այսօր կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո ռեկտորը խոսքը փոխանցել է գիտխորհրդի անդամներին՝ լսելու նրանց տեսակետները: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, դատապարտելով նմանօրինակ վերաբերմունքը ԵՊՀ-ի հանդեպ, նշել է, որ պատկան մարմինները նմանօրինակ գործողությունները պետք է անեն հանդարտ, խնամքով և իրավական գործընթացների […]

̰
2018-ի և 2019 թ. սկզբի տվյալներով՝ պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ. Դավիթ Սանասարյան

14:35 15.02.2019

«Ես պատրաստ եմ, եթե նման ցանկություն ունի ԵՊՀ ռեկտորը, ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա»,- փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նա հայտնեց, որ իրենք իրենց ընթացակարգերը չեն խախտել, իրենց գործունեությունը լիարժեք իրականացնում են: «Ես այլևս չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ, խնդիրը իրավապահ մարմինների […]

̰
Բովանդակային խնդիրներ լուծելու փոխարեն լծվել ենք անձը փոխելու գործընթացին. Նարինե Դիլբարյան

09:49 05.02.2019

ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է ԵՊՀ-ում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է, որ համալսարանում որոշումներ ընդունվում են՝ շրջանցելով այն մարդկանց, որոնց դրանք առնչվում են: «Բայց մարդկանց սպասումներն այլ էին: Թվում էր, թե հեղափոխությունից հետո հանրային մասնագիտական դիսկուրսն ավելի կարևոր է: Բայց ես նկատում եմ, որ եթե կա բացասական վերաբերմունք […]

̰
Տպավորություն է՝ ամեն գնով պետք է ապացուցել, որ եղել են ծանրակշիռ խախտումներ. ԵՊՀ դոցենտ

00:15 05.02.2019

Արդյո՞ք իշխանությունը շահագրգռված է խախտումներ հայտնաբերել ու դրա համար ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը հարցրել է ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանին: «Այդպիսի տպավորություն կարծես առաջանում է, որ ամեն գնով պետք է ապացուցել, որ եղել են ծանրակշիռ խախտումներ: Խախտումներ, կարծում եմ, անատարակույս, եղել են՝ հաշվի առնելով հարկային փոփոխվող […]

̰
Համալսարանի ղեկավար պետք է լինի նա, ով կարող է հաջող կառավարել ճգնաժամային իրավիճակներում. ԵՊՀ դասախոս

17:37 04.02.2019

«Եթե «Հանրապետական» ուսանողական խորհուրդները փոխվեն «ՔՊ»-ական ուսխորհուրդներով, նույն տրամաբանությամբ էլ՝ ռեկտորի դեպքում, դուք հանգիստ «շունչ կքաշե՞ք». այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանին՝ «Հեռանկար»-ի տաղավարում: «Բոլորովին, մենք կհայտնվենք տեղապտույտի մեջ: Վտանգավորը դա է»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք ուսանողները պետք է որոշեն, թե ով պետք է լինի նրանց ռեկտորը, Դիլբարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մասամբ: […]

̰
ՊՎԾ-ն փոխհրաձգություն է կազմակերպում ԵՊՀ-ի, Արամ Սիմոնյանի ուղղությամբ. Դիլբարյան

12:24 04.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը հայտնել է, որ «համալսարանում փոթորիկներ են»: «Համալսարանում դարձյալ փոթորիկներ են: Ճիշտ է, տեղի ունեցավ դրական իրադարձություն, ինչպես հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի ընտրությունն էր: Նոր նախագահը հեռահար և նպատակասլաց անձնավորություն է: Այդ տեսանկյունից ընտրությունը ճիշտ էր: Բայց եթե հաշվի առնենք, որ հոգաբարձուների խորհուրդն իրականում այնքան էլ մեծ […]

̰
ԵՊՀ ռեկտորին անվստահություն հայտնել. ուսանողների դիմումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին

16:28 01.02.2019

«Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը դիմել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին՝ տեղեկացնելով մայր բուհում առկա կոռուպցիոն խնդիրների մասին։ Ստորև ներկայացնենք նախաձեռնության անդամների դիմումն ամբողջությամբ. «Հարգելի պարոն Մուրադյան, Ձեզ դիմում են ԵՊՀ մի խումբ ուսանողներ, ովքեր, ստեղծելով «Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը, պայքարում են ԵՊՀ-ում բարեփոխումներ իրականացնելու համար։ Նախաձեռնության գործունեությանը մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ […]

̰
ԵՊՀ ռեկտորը խնդրել է հոգաբարձուների խորհրդին դեմ արտահայտվել գիտության բազային ֆինանսավորումը մրցութային դարձնելու նախագծին

13:08 22.01.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացնելով գիտահետազոտական ծրագրերի և գիտության ֆինանսավորման ավելի պակասեցումը, մասնավորապես՝ աշխատավարձերի ցածր մակարդակը, նշեց, որ այսպիսով վտանգի տակ է հայտնվում համալսարանը հեռանկարային երիտասարդ մասնագետներով համալրելը: «Կապված գիտական հետազոտությունների հետ՝ ուզում եմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա: Մեզ հասած տեղեկություններով, վերջերս կառավարությունը հաստատել է կամ արդեն իսկ հաստատելու գործընթացում է […]

̰
ԵՊՀ ռեկտորը բուհի հոգաբարձուներին ներկայացրել է 2018-ի ֆինանսական հաշվետվությունը

12:51 22.01.2019

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստից հետո բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի ֆինասնական հաշվետվությունը: Մասնավորապես, Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ԵՊՀ արհեստակցական միության կողմից համալսարանի 316 աշխատողի հատկացվել է 13 մլն 342 հազար դրամ: Համալսարանի աշխատակիցների՝ ԵՊՀ-ում սովորող 161 երեխաների համար կիրառվել է ուսման վարձավճարի մինչև 80 տոկոս զեղչ: «ԵՊՀ ֆինանսական միջոցներից հատկացվել է 56 մլն […]

̰
ԵՊՀ-ն արձագանքել է Դավիթ Սանասարյանի հայտարարություններին

21:12 11.01.2019

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ։ ԵՊՀ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին […]

̰
Չի կարող որևէ մեկը ճչոցով այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց. Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ ռեկտորին

20:09 11.01.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքներին: «Սիմոնայնը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ է անում: Ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է, նա ասում է 9 միլիարդից ավելի գնումներ ենք ստուգել: Սո´ւտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդ-ի գնումներ, բացի այդ, հազար անգամ […]

̰
Ովքեր են Հայաստանում զբաղվում ռուսական քարոզչությամբ․ Anonymous-ի գաղտնազերծումը

14:22 06.01.2019

Telegram-ի Բաղրամյան 26 ալիքը գրում է․ «Հրապարակվել է հայ մասնագետների ցուցակը, ովքեր Հայաստանում զբաղվում են ռուսական քարոզչությամբ։ Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական պետական Integrity Initiative նախագծի արխիվից, որտեղ պարունակվում է տեղեկատվություն ռուսական քարոզչությամբ զբաղվող հայ փորձագետների մասին։ Նրանց թվում են․ Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր […]

̰
Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու․ Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ ռեկտորին

01:13 29.12.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԵՊՀ ռեկտորի կողմից արված հայտարարություններին։ «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը։ Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է, կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ […]

̰
Դատի ենք տալու Սանասարյանին ու կառույցին մեր բարի համբավը խեղաթյուրելու համար․ ԵՊՀ ռեկտոր

23:00 28.12.2018

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրենք է խախտել։ Նրա խոսքերով՝ պարտավոր էին ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել իրեն։ Բացատրություն ստանալուց հետո պետք է տեղեկատվությունն օգտագործեին հրապարակման համար։ Արամ Սիմոնյանը մեղադրանքների մեծ մասի հետ համաձայն չէ, քանի որ, իր խոսքերով՝ «դեկլատարիվ ու փիլիսոփայական պնդումներ են, […]

̰
Հայաստանի բուհերում ձևավորվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերը

21:46 28.12.2018

Այսօր ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են […]

̰
Սերժ Սարգսյանն այլևս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ. ԵՊՀ ռեկտոր

11:52 27.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, փաստացի, չի գործում: Այս մասին SHANTNEWS.am-ին  տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց՝ ի պաշտոնե խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանն արդեն այդ պաշտոնում չէ: «Սերժ Սարգսյանն ի պաշտոնե ընտրվել էր այդ խորհրդի նախագահ, հիմա այդ խորհուրդը, փաստացի, չի գործում»,- ասել է Սիմոնյանը: Սիմոնյանի տեղեկացմամբ՝ […]

̰
ԵՊՀ-ում դասախոսներն ու ուսանողները, ըստ էության, դուրս են մնացել որոշումների կայացման համակարգից. Ս. Կարաբեկյան

17:24 19.11.2018

Այսօր ԵՊՀ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ մամուլի ասուլիս են հրավիրել ԵՊՀ ՈՒԽ-ի գործունեության շուրջ առաջացած խնդիրների ու կոնֆլիկտների մասին: «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց ԵՊՀ ՈՒԽ գործունեության սխալները և շեշտեց, որ ռեկտորի կողմից միակողմանի կառավարում է իրականացվում: «ՈՒԽ-ի ու այլ […]

̰
Բուհական համակարգում ակնկալվող փոփոխությունները ժամանակ են պահանջում. Արայիկ Հարությունյան

00:47 16.11.2018

Հիմա մենք շատ լավ հիմքեր ենք դրել, որպեսզի առաջիկայում հանրակրթության ոլորտում փոփոխություններ կարողանանք տեսնել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական ծրագրի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Փոփոխություններն արդեն իսկ տեսանելի են որոշ առումներով՝ կոռուպցիայի առումով, նույն ապաքաղաքականացման առումով, ծրագրերի փոփոխության առումով, վերապատրաստումների առումով: Այնպես որ, բոլոր ուղղություններով աշխատանք տարվում […]

̰
Լիլիթ Արզումանյանը նշանակվել է ԵԹԿՊ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

16:00 13.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով՝  բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին՝ Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1973-1978թթ.): 1979-1990թթ. աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում 1991-1993թթ.` Հայաստանի Հանրագիտարանում: 1990-1992թթ. աշխատանքին […]

̰
Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն. ԵՊՀ արձագանքը

19:18 25.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը  լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: Սանասարյանը նշել էր, որ վերջացրել են ուսումնասիրությունն Ագրարային համալսարանում, նախկին ռեկտորը համաձայնել է պետությանը հասցրած վնասի` 350 մլն դրամի  հետբերումն անել բյուջե, այժմ իրավապահների […]

̰
«Բերքահավաք» է, մեր աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են. Դավիթ Սանասարյան

14:40 25.10.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատարին կներկայացնի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: «Այսինքն` «բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են: Աշնան և ձմեռվա վերջին ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր, մի մասը «Բարձրավոլտ»-ից է, […]

̰
Նախարարը բուհերը լցնում է ՔՊ-ականներով. ով ում կփոխարինի. «Ժողովուրդ»

10:00 25.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար և ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր […]

̰
Հայաստանյան կրթական համակարգը կարող է տարածաշրջանում առաջատարը դառնալ. Էրիկ Իսրայելյան

19:07 23.09.2018

Հայաստանի կրթական ոլորտում մեծ պոտենցիալ կա: Առկա են բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում առաջատարը լինելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի դոկտոր, հանրահայտ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում: Նրա խոսքով՝ իր և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոկի համատեղ այցը Հայաստան հնարավորություն է տվել առավել մոտիկից ծանոթանալու այստեղ առկա գիտական […]

̰
ՊԵԿ-ի թիրախում բուհերն են. ինչ փաստաթղթեր են առգրավվել. «Ժողովուրդ»

11:00 08.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունն ստուգումներ է սկսել բուհերում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք բուհերից վերահսկողական ծառայությունն առգրավել է փաստաթղթեր: Ընդ որում` այդ փաստաթղթերն առգրավել են բավական կոպիտ կերպով դիմակավորված ուժայինները: Մեզ հասած տեղեկություններով` արդեն իսկ ստուգումների ժամանակ գտել են խախտումներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, […]

̰
Ուսանողներն այս տարի քիչ են, ի՞նչ են անելու բուհերը. հանդիպել են ԿԳՆ և բուհերի ղեկավարները

19:52 21.07.2018

Բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետևանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ. հիմնականում այս հարցերն են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը։ Նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի […]

̰
Սերժ Սարգսյանը մինչև հիմա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ու ԵՊՀ–ն պարալիզացված է. Դավիթ Պետրոսյան

22:28 07.07.2018

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը շարունակում է մնալ «ԵՊՀ ռեստարտ»  նախաձեռնության օրակարգում։ Նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը news.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավական կարգավորման հարցեր կան, որոնք կրթության և գիտության նախարարության տիրույթում են։  Անկախ ԿԳՆ գործառույթների իրագործման ժամկետներից՝ ուսանողները պատրաստ են ամեն վայրկյան ոտքի կանգնել հանուն արդարության հաստատման։ «Ռեկտորի հրաժարականը ինքնանպատակ չէ։ Ռեկտորի հրաժարականի նպատակը […]

̰
Կյանքից հեռացել է հայտնի կենսաքիմիկոս Միսակ Դավթյանը

22:52 27.06.2018

84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը: Ակադեմիկոսը վախճանվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Գիտությունների Ազգային ակադեմիայից: «Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես կենսաքիմիայի զարգացման գործում: Նրա գիտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանիզմներում ամոնիակի և ամինաթթուների յուրացման մեխանիզմների ուսումնասիրությանը, օրնիտինային ցիկլի ֆերմենտների կառուցվածքաֆունկցիոնալ […]

̰
ԵՊՀ 100 դասախոս վերջնագիր են ներկայացրել ռեկտորին. հրաժարականը սպասվում է սեպտեմբերին. «Ժողովուրդ»

09:53 26.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս 100 հոգի` երիտասարդ դասախոսներ, գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան և պահանջել են թոշակառու դասախոսներին և գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվի դասադուլների շարքը: Սիմոնյանը ասել է, որ կգնա այդ քայլին, սակայն որոշ ժամանակ […]

̰
BACK_TO_TOP