TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

թեղուտ

Թեղուտի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրության պահանջներին. խոստովանել է «Թեղուտ» ՓԲԸ-ն

15:39 30.06.2018

Հունիսի 29-ին տեղի ունեցած «Թեղուտի պատուհասը. որն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես տեղեկացնում է Էկոլուր բնապահպանական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հայտարարել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Ըստ նրա՝ այդ մասին ընկերությունը նշել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին […]

̰
Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներն առավոտից փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը

10:30 11.06.2018

Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները վաղ առավոտից փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը: Նրանք պահանջում են թույլ տալ իրենց աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք զրկվել են բոլոր տեսակի հողերից՝ այգիներից, վարելահողերից, հոտհարքներից, դրանից բխող ամեն ինչից՝ անասուններից, անտառներից, որտեղից հավաքում էին հատապտուղ, սունկ, ու հիմա իրենց ազատել են աշխատանքից: Այս մասին հայտնում է […]

̰
Թեղուտի պարագայում այդպես էլ պետք է լիներ. Կարինե Դանիելյան

18:47 24.03.2018

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ այն, ինչ այս օրերին կատարվում է Թեղուտում, փորձագետների կողմից կանխատեսվել է դեռևս տարիներ առաջ:

̰
Նախարարը խոստանում է վերագործարկել Թեղուտի հանքավայրը

16:36 21.03.2018

ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կառավարությանը հարց է տվել Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի վիճակի և դրա փակման հետևանքով գործազուրկ դարձած 1000-ավոր մարդկանց ճակատագրի մասին:

̰
Դանիայի խորհրդարանում քննարկվել է Թեղուտի հանքի հարցը

13:38 12.03.2018

Դանիայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերի համաձայն՝ խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Քրիստիան Յուլը Հայաստանի Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարարին։ Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

̰
Մանե Թանդիլյանը գործադիրից պահանջել է պարզաբանել, թե ինչ է կատարվում Թեղուտում

20:00 28.02.2018

Մանե Թանդիլյանին հետաքրքրել է, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ վարկային պարտտավորության նկատմամբ որևէ գրավոր կամ բանավոր երաշխիք ունի՞, թե՞ ոչ և ինչպե՞ս կանդրադառնա այդ խնդիրը երկրի տնտեսական քաղաքականության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վարկը տրամադրել է ռուսական ընկերությունը:

̰
Թեղուտում կատարվածը՝ քարտեզի վրա

18:03 26.02.2018

Ստորև ներկայացված տեսանյութում Shantnews-ը ներկայացնում է անտառագետ Այսեր Ղազարյանի մեկնաբանությունն այն մասին, թե ինչ ծավալի հատումներ են կատարվել Թեղուտի հանքավայում: Բանն այն է, որ անկախ փորձագետների խումբը ուսումնասիրություն է իրականացրել և արդյունքները քարտեզագրել: Ընդհարացված պատկերը ցույց է տալիս, որ հատումներ եղել են նաև չթույլատրված վայրերում, հատվել է շատ ավելին, քան նախատեսված է եղել առաջին փուլով, […]

̰
«Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ, ամենայն հավանականությամբ, դատական գործընթաց կսկսվի

17:26 26.02.2018

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնել է՝ չի բացառվում, որ Թեղուտի գործով դատարան կարող են դիմել:

̰
Պայմանագրով Թեղուտում վաղուց պետք է աշխատանքները դադարեցված լինեին. Արթուր Գրիգորյան

16:37 26.02.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Թեղուտի հանքավայրի վերաբերող մի շարք փաստաթղթերով: Ըստ Գրիգորյանի՝ բնապահպանության նախարարության կողմից ստորագրված պայմանագիրն ասում է, որ Թեղուտում արդյունահանում չպետք է իրականացվեր դեռևս 2016 թվականից:

̰
Թեղուտում իսկապե՞ս ֆինանսական, թե՞ բնապահպանական խնդիր է. քննարկում

15:37 26.02.2018

«Հունվարին ես իմ գործընկերոջ՝ Գևորգ Գորգիսյանի հետ եղել եմ Լոռու մարզում, մեզ անհանգստացնում էին ահազանգերն այն մասին, որ հանքավայրը չի գործում: Մենք ներկայացանք ընկերությունում, սակայն մեզ թույլ չտվեցին ներս մտնել: Ընկերության այդ մոտեցումը շատ բացասական է, որովհետև ոչ թափանցիկ այդ գործունեությունը բազմաթիվ կասկածներ է առաջացնում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ […]

̰
«Թեղուտի» 1190 աշխատակիցներից միայն 158-ը կշարունակի աշխատել. մյուսներն աշխատանքից ազատվել են

15:45 13.02.2018

«Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատակիցների կրաճատումներ են իրականացվում:

̰
Մանե Թանդիլյանը փորձել է պարզել Թեղուտի առեղծվածը

17:08 07.02.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը գործադիրից պարզաբանում է պահանջել, թե ինչ է կատարվում Թեղուտի հանքավայրում:

̰
«Ելք»-ի պատգամավորը բացատրություններ է պահանջել Թեղուտում տեղի ունեցող զարգացումների մասին

20:03 06.02.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձել է Թեղուտի պոչամբարի խնդրին:

̰
Թեղուտի հանքը շահագործողը չի տնկել համապատասխան տարածքով անտառ․ բնապահպան

19:55 02.02.2018

Թեղուտի հանքավայրը շահագործելիս «Վալլեքս» ընկերությունը պարտավոր էր հատած անտառի կրկնակիի չափ անտառ տնկել հարակից տարածքներում, սակայն ընկերությունն իր պարտավորությունը պատշաճ չի կատարել։ Այս մասին այսօր հայտարարեց «Էկոլուր» կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը։

̰
Տեսուչներն այսուհետ կկարողանան ստուգել Թեղուտի հանքավայրը

13:53 02.02.2018

2015 թվականից կառավարությունն արգելել էր տեսչական մարմիններին ստուգումներ կատարել տնտեսվարողների, մասնավորապես Թեղուտի հանքավայրի տարածքում։

̰
Թեղուտի պոչամբարն արագ է լցվում և չի համապատասխանում չափանիշներին

13:38 02.02.2018

Թեղուտի հանքի շահագործումից հետո էլ, սակայն, բնակիչները ահազանգում են, որ պոչամբարի պարունակությունը շարունակվում է լցվել գետ:

̰
Թեղուտի պոչամբարը վնասված չէ. Տեսչական մարմին

12:41 23.01.2018

Լուրեր էին տարածվել, թե Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով արդեն չորս օր է՝ պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը:

̰
Տեսչական մարմինը պարզում է՝ արդյո՞ք վնասվել է Թեղուտի պոչամբարը

16:23 22.01.2018

Այսօր առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՍՊԸ-ի տարածք՝ հասկանալու պոչամբարի պատվարը ճաքե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

̰
Թեղուտի պոչամբարից թունավոր թափոնները դուրս են հոսում. ՀԲՃ

12:42 20.01.2018

«Հավաստի տվյալների համաձայն՝ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է, պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ, նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը»:

̰
Հրդեհ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում

10:33 30.11.2017

Նոյեմբերի 29-ին 19:30-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի պղնձամոլիբդենային գործարանի չգործող պահեստային հատվածում:

̰
Դանիան դադարեցնում է Թեղուտի հանքի շահագործման համար «Վալլեքսին» տրված 62 մլն դոլար վարկը

18:26 18.10.2017

Դանիան վաղաժամկետ դադարեցնում է Թեղուտի հանքին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։

̰
BACK_TO_TOP