19:01 04.12.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ խոստովանելով, որ երկրի տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ՝ գործարարներին կոչ անելով օգնել իշխանությանը:
17:48 01.12.2017
Թուրքիայի ոստիկանությունը երկրի 49 նահանգներում երկու օրում ձերբակալել է 240 մարդու, որոնց մեղադրում են նախորդ տարի երկրում իրականացված հեղափոխության փորձին մասնակցելու և գյուլենականների հետ կապեր ունենալու մեջ։
16:00 30.11.2017
Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ռազմական հեղղաշրջման փորձի հետ կապված, Թուրքիայում 28 նախկին զինվորականներ ցմահ ազատազրկման են դատապարտվել, հայտնում է թուրքական DNA գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ զինվորականները հեղաշրջման փորձի գիշերը մասնակցել են Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավաայանի գրավման փորձին:
Հաղորդվում է, որ դատապարտյալներն իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի բանտում: Ավելի վաղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել երկրի առափնյա անվտանգության 25 աշխատակից:
2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ ռազմական սպաներ ու զինվորականները Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրին: Երկրի երկու քաղաքներ՝ Ստամբուլ ու Անկարա մտցվեցին տանկեր, գործադրվեց ավիացիա ու այլ զինատեսակներ:
Գործողությունների արդյունքում 250 մարդ զոհվեց, ավելի քան 2000-ը վիրավորվեց:
Հեղաշրջման փորձի իրականացման համար թուրքական իշխանությունները մեղադրում են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:
Դրանից հետո, երկրի զինված ուժերից հեռացվել է 8570 մարդ, նրանցից 150-ը գեներալ են, 4630-ը՝ սպա:
Ընդհանուր առմամբ, այս երկրում, հուլիսյան իրադարձություններից հետո, գյուլենական շարժման հետ հնարավոր կապի կասկածանքներով, շուրջ 70000 մարդ է ազատվել աշխատանքից:
15:42 30.11.2017
Turkish Airlines թուրքական ավիափոխադրող ընկերությունը մտադիր է հաջորդ տարի դեպի Երևան օդային փոխադրումներ սկսել։ Այս մասին ընկերության տնօրենը հայտնել է թուրքական «Անադոլու» պետական գործակալությանը։
«Լինելու են նոր ուղղություններ դեպի Արևելք, Աֆրիկա, ԱՊՀ երկրներ (Հայաստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան) …», — նշել է ընկերության տնօրենը։
Նշենք, որ թուրքական Atlas ավիաընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Օդանավակայանից թռիչքներ իրականացնող բոլոր ընկերությունների ցանկը հասանելի է այստեղ:
15:26 30.11.2017
Բաքվում երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումներից հետո ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը Պակիստանի հետ շուտով պայմանագիր է կնքելու ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու համար։
12:33 30.11.2017
Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը մարտեր են սկսել PKK-ի զինյալների դեմ Հայաստանին սահմանակից Աղրը (Արարատի) նահանգում և Թոնդրակ լեռան շրջանում։ Այս անգամ քրդերի դեմ մարտերին ներգրավվել են նաև ինքնագնաց հրետանային միջոցներ և հարվածային ուղղաթիռներ։
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ գործողությունների արդյունքում ոչնչացվել են քուրդ զինյալների թաքստոցներ ու ապաստարաններ։
Թուրքիայի իշխանությունները PKK-ն համարում են ահաբեկչական կառույց և երկու տարի տևած հրադադարից հետո՝ 2015 թվականի ամռանից սկսել են նրանց դեմ մարտական գործողությունները երկրի արևելքում և հարավ-արևելքում։ Այս գործողությունների հետևանքով մի շարք քրդաբնակ քաղաքներ ու գյուղեր ավերվել են։ ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղահանվածների թիվը կարող է հասնել մինչև կես միլիոնի։
12:37 29.11.2017
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որ ղեկավարում է երկրի նախագահ Էրդողանը, երեկ կայացած նիստում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ Սիրիայի քրդական կառույցները (PYD/YPG) էթնիկ զտումներ են իրականացնում երկրի հյուսիսային, Թուրքիային սահմանակից հատվածներում:
11:25 29.11.2017
Ըստ հաղորդագրության՝ Իրաքից դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ փոխադրվող նավթը դեռևս հոկտեմբերին կազմել է օրական 790.000 բարել, նոյեմբերի սկզբին հասել է 480.000 բարելի, իսկ այժմ ընդամենը 290.000 բարել է:
16:55 25.11.2017
Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել:
11:27 25.11.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում, որ Սիրիայի քրդերի զինված ջոկատների հարցում կարող է բանակցային երկխոսություն լինել նաև Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Սիրիայի հյուսիսում հսկայական տարածք վերահսկող YPG քրդական ջոկատներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբեր, և որոնց հետ վառ արտահայտված տարաձայնություններ ունի նաև Ասադի կառավարությունը:
«Ինչ էլ վաղը լինի, ամեն ինչ կախված է հանգամանքներից … քաղաքականության դռները բաց են մինչև վերջին պահը», — հայտարարել է Էրդողանը Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների համար ճեպազրույցում:
Թուրքական ղեկավարությունը սրանով փորձում է Սիրիայի քրդական կառույցներին դուրս մղել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով սպասվելիք բանակցություններից: Ինքը՝ Էրդողանը, գագաթաժողովից հետո հայտարարել է, թե երեք պետությունները (ՌԴ, Թուրքիա, Իրան) իրենք են որոշելու, թե որ կողմերն են ներգրավված լինելու այդ բանակցություններին: Թուրքիայի նախագահի խոսքով՝ քրդական YPG կառույցի ներկայացուցիչներին չհրավիրելուն կողմ են նաև Ռուսաստանն ու Սիրիայի նախագահ Ասադը:
Նշենք, որ Սիրիայի քրդերը ներկայում զբաղեցնում ու իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսային, Թուրքիայի հետ սահմանի լայնքով ընկած տարածքների մեծ մասը: Թուրքիան, ունենալով քրդական ներքին խնդիր, փորձում է բացառել սահմանի երկու կողմում գտնվող քրդական համայնքների միավորումը: Դրա համար ինչպես իր սեփական տարածքում, այնպես էլ Սիրիայի տարածքում գործող քրդական կառույցները թուրքական իշխանությունները կոչում են ահաբեկչական ու պայքարում են դրանց դեմ:
13:37 15.11.2017
Թուրքիայի ժանդարմերիան վաղ առավոտից ռազմական գործողություններ է սկսել Ալաշկերտում տեղակայված «Քրդական բանվորական կուսակցության» զինյալների դեմ:
12:21 14.11.2017
Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու հետ միաժամանակ Թուրքիան չի հրաժարվում եվրոպական համանման համակարգերի գնման վերաբերյալ բանակցություններից։ Ներկա փուլում С-400 համակարգերի վերաբերյալ արդեն կա նախագահների մակարդակով քաղաքական ծանրակշիռ պայմանավորվածություն։ Իսկ եվրոպական (Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության) SAMP-T տիպի համակարգեր գնելու վերաբերյալ շարունակվում են բանակցությունները։
11:19 14.11.2017
Ամերիկյան Wall Street Journal պարբերականը նոյեմբերի 10-ին հրապարակել է մի հոդված՝ բացահայտելով տեղեկություն այն մասին, որ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը քննում է թուրք գործարար և կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի առևանգման մասին տեղեկությունը: Ըստ հրապարակման՝ թուրքական հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին ու նրա որդուն խոստացել են 15 միլիոն դոլար՝ Գյուլենին Թորքիային հանձնելու դեպքում:
Պաշտոնական Անկարան, սակայն, հերքում է Գյուլենի առևանգման մասին տեղեկությունը։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել , որտեղ մեղադրանքներն անվանել է «ամբողջովին կեղծ, ծիծաղելի և անհիմն»:
Թուրքական դեսպանությունը նշել է, որ իրենք շարունակում են աշխատանք տանել ամերիկյան պետական հաստատությունների հետ՝ Գյուլենի արտահանձմանը հասնելու համար: Այն ևս մեկ անգամ հնչեցրել է Գյուլենին ուղղված մեղադրանքները հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ:
Թուրքիան պնդում է, որ Գյուլենը կազմակերպել է 2016 թվականի հեղաշրջումն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի, որի ժամանակ զոհվել է 240 մարդ: Գյուլենը հերքում է իր որևէ ներգրավվածությունը հեղաշրջմանը:
Վտարանդի թուրք հոգևոր գործիչ Ֆեթթուլահ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում 1999 թվականից: 2002-ին հենց նրա ֆինանսական աջակցության շնորհիվ Ռեջեփ Էրդողանը կարողացավ հաջողության հասնել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
16:45 13.11.2017
Ռուսաստան այցից առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չի հասկանում Սիրիայի խնդիրը ոչ ռազմական ուղիով լուծել ցանկացողներին։
15:20 11.11.2017
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի խորհրդարանը կընտրի խորհրդարանի նոր նախագահ, քանի որ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը սպառվում է։
Խորհրդարանի նախագահին պատգամավորներն ընտրելու են փակ քվեարկությամբ, մինչև չորս փուլով։ Առաջին և երկրորդ փուլերում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ է 550 ձայնից ապահովել 376-ի կողմ լինելը։ Եթե որակյալ մեծամասնություն ապահովել չստացվի, ապա կլինեն նաև երրորդ և չորրորդ փուլեր։
Այս փուլերում արդեն բավարար կլինի խորհրդարանի պարզ մեծամասնության ձայները՝ 276 պատգամավորի կողմ լինելը։
Գործող խորհրդարանում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունն» ունի 316 տեղ և կարող է ապահովել իր թեկնածուի ընտրությունը պարզ մեծամասնությամբ։ Սակայն կուսակցությունը դեռ չի հայտարարել իր թեկնածուի անունը։
Մյուս երեք կուսակցություններն ավելի քիչ ձայներ ունեն ու չեն կարող հավակնել Թուրքիայի խորհրդարանի նախագահի աթոռին, թեև առաջարկել են իրենց թեկնածուներին։
16:25 10.11.2017
Թուրքական կառավարությունը պատրաստում է իր առաջին տիեզերագնացին, որի տիեզերք թռիչքի ժամկետներն առայժմ անհայտ են։ Տիեզերագնացի պատրաստման համար Թուրքիան կապվել է նման դասընթացներ անցկացնող երկրների հետ։
«Ճապոնիայում տիեզերագնացի պատրաստումը կարժենա 25 միլիոն դոլար։ Նրանք տիեզերագնացներին պատրաստում են զրոյից», — նշել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլուն։
Նախարարի խոսքով՝ իրենք գնահատելու են նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում տիեզերագնացներ պատրաստելու տարբերակները։
Թուրքիան նախատեսում է առաջիկայում հիմնել նաև սեփական տիեզերական գործակալություն (ինչպես ամերիկյան NASA-ն), դրա ստեղծման մասին օրենքը ներկայացվել է երկրի կառավարություն։
Թուրքիան արդեն իսկ ունի սեփական «տիեզերական ծրագիրը»։ Առաջիկայում երկիրը մտադիր է ուղեծիր դուրս բերել երկու արհեստական արբանյակ, որոնք աշխատելու են արբանյակային կապի ապահովման ուղղությամբ։ Այս արբանյակների դուրսբերման համար Թուրքիան որպես կապալառու է ընտրել եվրոպական Airbus ընկերությանը, իսկ որպես ենթակապալառու հանդես է գալիս հայտնի SpaceX ընկերությունը։