TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

ինքնաթիռ

Քնած կնոջը վայրէջքից հետո մոռացել են ինքնաթիռում

23:20 24.06.2019

Air Canada ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռում մոռացել է քնած ուղևորին: Այս մասին հայտնում է  Sky News-ը: Նշվում է, որ Թիֆանի Ադամսը Տորոնտոյից թռիչքի ժամանակ քնել է և արթնացել սառը ու մութ ինքնաթիռում՝ պարզելով, որ իրեն մոռացել են ինքնաթիռում: Նա փորձել է զանգահարել ընկերուհուն, բայց հեռախոսը լիցքավորված չի եղել, իսկ ինքնաթիռի ներսում էլեկտրաէներգիայի աղբյուր […]

̰
Թրամփն Իրանի վրա հարձակումը կասեցրել է անձնական շահից ելնելո՞վ

13:50 22.06.2019

Ամերիկյան մամուլն այսօր տեղեկություններ է տարածել, որ Իրանի վրա հարձակումից Դոնալդ Թրամփին հետ է պահել նրա կողմից հարգված հաղորդավարներից մեկը։ Նշվում է, որ ամերիկյան ԱԹՍ-ի խոցումից հետո ԱՄՆ նախագահը որոշել էր հարձակում սկսել Իրանի դեմ, բայց փոշմանել է հաղորդավարի խորհուրդները լսելուց հետո։ Ամերիկացի հեռուստամեկնաբան Տակեր Կառլսոնը, ըստ այդ տեղեկությունների, Թրամփին բացատրել է, որ նրա շրջապատում […]

̰
ԱՄՆ Հավայի նահանգում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

12:25 22.06.2019

ԱՄՆ Հավայի նահանգի հյուսիսային հատվածում երկշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Օդանավի մեջ գտնվող 9 անձինք զոհվել են: Նահանգի տրանսպորտի վարչությունից հայտնել են, որ ինքնաթիռի վթարի վայրում սահմանափակվել է երթևեկությունը:

̰
Air France-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցի տարածքով կատարվող չվերթները

23:51 21.06.2019

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հրաժարվել է չվերթներ իրականացնել Հորմուզի նեղուցի հատվածով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: «Air France-ի ինքնաթիռները չեն թռչում Հորմուզի նեղուցի վրայով: Air France-ը Ֆրանսիայի ու տեղական իշխանությունների հետ միասին անընդհատ ուսումնասիրում է այն տեղանքները, որոնք կարող են վտանգ ներկայացնել»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը: Ավելի վաղ մի շարք այլ կազմակերպություններ […]

̰
Իրան-ԱՄՆ հակամարտությունը նոր ընթացք է ստացել. Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել

22:04 20.06.2019

Տեղի ունեցածի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի հայտարարությունները տարբերվում են:

̰
Լրտեսական արբանյակները բացահայտել են Հիմալայների սառույցի վտանգավոր հալոցքը

13:35 20.06.2019

2000 թ.-ից ի վեր սառցալեռների բարձրությունը նվազում է տարեկան 0.5 մետրով:

̰
Բրիտանացի զույգին մահացու հիվանդության պատճառով օդանավից իջեցրել են

08:39 20.06.2019

Բրիտանացի զույգը, որ հանգստի էր մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք, չի կարողացել վերադառնալ հայրենիք, քանի որ թուրքական ոստիկանությունը նրանց բռնի ուժով դուրս է բերել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռից։ Այս մասին ահազանգել է բրիտանական մամուլը։ Վերադառնալիս մինչև ինքնաթիռ նստելը զբոսաշրջիկներից մեկը ավիաընկերության ներկայացուցչին տեղեկացրել է, որ ընկույզից և նմանատիպ ընդեղենից մահացու ալերգիա ունի։ Նա զգուշացրել է, որ […]

̰
Ինքնաթիռի ուղևորը երկու անգամ վճարել է բորբոսնած սննդի համար

22:29 16.06.2019

United Airlines ավիաընկերության ուղևոր Ջեյմի Լունդեն ստիպված է եղել երկու անգամ վճարել բորբոսնած սննդի համար: Այս մասին տղամարդը պատմել է ինստագրամյան իր էջում: Ջեյմի Լունդեն Դենեվրից Լոս Անջելես էր թռչում United Airlines ավիաընկերության ինքնաթիռով: Տղամարդը բորտուղեկցորդից սնեյք է գնել, որի հետ մատուցվում է նաև հումուս: Բացելով սնունդը՝ տղամարդը արձանագրել է, որ այն բորբոսնած է: Լունդեն […]

̰
Հայտնի ու անհայտ մեղուները․ սենսացիոն բացահայտումներ

21:15 16.06.2019

Զարմանահրաշ աշխարհ: Գիտնականների սենսացիոն հայտնագործությունը ստիպում է է՛լ ավելի սիրել ու հարգել թաղանթաթևավորների դասին պատկանող մեղուներին: Վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ, 0․1 գրամ քաշ ունեցող մեղուներից յուրաքանչյուրի մեջ ապրում է բնածին մաթեմատիկոս. մեղուներն իրենց հիմնական ֆունկցիայից զատ, ունակ են ոչ միայն ճանաչել թվերն ու խորհրդանիշները, հաշվել ու համադրել դրանք, այլև լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ: […]

̰
Էրդողանը հստակեցրել է С-400-ների մատակարարման ժամկետը

13:35 16.06.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը։ Մատակարարումները կարող են սկսվել հուլիսի առաջին կեսին, գրում է CNN Turk-ը: Դրանից առաջ Անկարայում նշում էին, որ չեն հրաժարվի C-400-ի գնումից: ԱՄՆ-ը հայտարարում է, որ տվյալ զինատեսակը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի չափանիշների հետ՝ սպառնում է պատժամիջոցներով […]

̰
Լեհաստանում ինքնաթիռ է աղետի ենթարկվել

19:13 15.06.2019

Լեհաստանում թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել գետը: Զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Պլոցկ քաղաքում՝ ավիաշոուի ժամանակ: Տեղի ունեցածի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: Աղբյուրի փոխանցմամբ՝ աղետից հետո ավիաշոուն դադարեցվել է:

̰
Իրանը փորձել է հարվածել ամերիկյան անօդաչուին. CNN

15:17 15.06.2019

Օմանի նեղուցում նավթակիր տանկերների վրա հարձակումից մի քանի ժամ առաջ իրանական ռազմական ուժերը «ցամաք-օդ» հրթիռ են բաց թողել ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը: Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այդ տեղեկությունը հայտնել է ամերիկյան պաշտոնյաներից մեկը: Ըստ նրա՝ իրանցիները նկատել են՝ ինչպես է թռչում ամերիկյան անօդաչու ինքնաթիռը և դրա ուղղությամբ հրթիռ են նետել: […]

̰
Դոնալդ Թրամփը կնոջը համեմատել է Ժակլին Քենեդու հետ

12:15 15.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կինը` Մելանյա Թրամփը, ոճի և նորաձևության խորհրդանիշ է Ժակլին Քենեդու նման: Այս մասին հայտնում էAssociated Press-ը: Այս մասին նա հայտարարել է` պատմելով Air Force One ինքնաթիռի դիզայնի փոփոխության մասին, որը մշակվել էր նախկին առաջին տիկնոջ կողմից: Թրամփը հայտարարել է, որ երկնագույնն այնքան էլ հարմար չէ և ինքը […]

̰
Բարսելոնից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել հարբած ուղևորի պատճառով

23:23 14.06.2019

Բարսելոնից Մոսկվա թռչող ինքնաթիռը ստիպված է եղել Վարշավայում արտակարգ վայրէջք կատարել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Նման որոշման պատճառը եղել է ինքնաթիռի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքը: «SU2639 ինքնաթիռը աղմկոտ ուղևորի պատճառով ուղևորվել է Վարշավա»,- տեղեկացրել է աղբյուրը: Պարզվել է՝ նշված ուղևորը հարբած է եղել: Ինքնաթիռի վայրէջքից հետո սահմանապահները նշված ուղևորներին իջեցրել են: Ներկայում ինքնաթիռը կանգ […]

̰
Թուրքմենստանի ղեկավարը ցուցադրել է հեծանիվ վարելիս ուղիղ նշանակետին խփելու հմտությունը

16:22 14.06.2019

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգոուլի Բեդիմուհամեդովը կազմակերպել է ոչ պլանային ռազմական վարժանքներ, որոնց ընթացքում ցուցադրել է դիպուկ կրակելու իր ունակությունները: Այս մասին գրում է «Թուրքմենստան. ոսկե դար» պարբերականը: Նշվում է, որ պետության ղեկավարը հանկարծակի է որոշել անցկացնել ազգային զորավարժանք: Միայն կեսգիշերից հետո հրահանգ է իջեցրել օպերատիվ կարգով առանձին ջոկատների հավաքել և բերել մարտական պատրաստվածության: Ուսումնական կենտրոն են […]

̰
Արձանագրվել են միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ. Յոլյան

16:20 13.06.2019

Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր։ Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի տարեկան զեկույցը ներկայացնելիս հենց այս մտքով սկսեց իր խոսքը պալատի ղեկավար Լևոն Յոլյանը։ Նա ասաց, որ այս ամենի հայտնաբերման արդյունքում իրենք ավելի քան 350 առաջարկ են ներկայացրել։ Յոլյանի խոսքերով՝ հաշվեքննությունների ժամանակ հայտնաբերվել են նաև առերևույթ հանցանք պարունակող արարքներ, որոնց մասին տեղեկություններն […]

̰
Հետախուզվող 59-ամյա կինը օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն

10:48 11.06.2019

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 10-ին՝ ժամը 14։30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել է 59-ամյա Աղավնի Դ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:

̰
Մոսկվայից Տոմսկ մեկնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

18:00 10.06.2019

«Ուրալյան ավիաընկերություններ»-ի ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվայից Տոմսկ, հարկադիր վայրէջք է կատարել Եկատերինբուրգում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության լրատվական ծառայությանը: Նշվում է, որ վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքությունն էր: «Կոլցովոյում անսարքությունը վերացվել է, ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Տոմսկում»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ուղևորները ստիպված են եղել […]

̰
ԱՄՆ-ն ռուսական C-400-ների հարցով վերջնաժամկետ է ներկայացրել Թուրքիային

13:30 10.06.2019

Վաշինգտոնն Անկարային առաջարկում է գնել ամերիկյան «Patriot» հակահրթիռային համակարգը:

̰
Բացառիկ կադրեր Հայաստանի հավաքականի ինքնաթիռի սրահից

11:47 10.06.2019

Երեկ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել հավաքականի մեկնումից:

̰
ԱՄՆ-ն հետ է ուղարկում F-35 վարել սովորելու համար այնտեղ մեկնած թուրք օդաչուներին

15:55 08.06.2019

Միացյալ Նահանգները արդեն ոչ միայն դադարեցրել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների մարզումները, այլև նրանց հետ է ուղարկում հայրենիք։ Պենտագոնում սրանով ակնարկում են, որ միևնույն է՝ Թուրքիային չեն վաճառելու նորագույն F-35 կործանիչ ինքնաթիռներ։ Թուրքիայի օդուժի 42 օդաչուների համար արդեն կարգելվի մուտքն ԱՄՆ օդուժի բազա, որտեղ նրանք պատրաստություն էին անցնում։ Իսկ թուրքական օդաչուները մյուս խմբերը՝ ընդհանուր 34 […]

̰
Պատմության մեջ առաջին անգամ կայացել է Երևան-Վան չվերթ. «Հրապարակ»

10:05 08.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տևել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արևմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։ Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին […]

̰
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Երևան

00:30 08.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և […]

̰
Սկզբում թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել. այսօր ծնվել է Քըրք Քըրքորյանը

18:59 06.06.2019

Բոլորին անհայտ Գրիգոր Գրիգորյան և աշխարհին հայտնի Քըրք Քըրքորյան՝ Լաս Վեգասի «արծիվը»: Ծնունդը Ամեն ինչ սկսվեց 1917թ.  հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների 4 երեխաներից Գրիգորը վերջինն էր: «Ծնվել եմ ԱՄՆ-ում, սակայն երբ դպրոց գնացի, անգլերեն դեռ չգիտեի, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում: Հայրս մի հսկա, […]

̰
Նիկոլ Փաշինյանն արդեն Սանկտ Պետերբուրգում է

16:16 06.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է տնտեսական համաժողովի: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ժամը 21:00-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:    

̰
21-ամյա ամերիկացի զբոսաշրջիկը 196 երկիր է այցելել

13:24 06.06.2019

196 երկիր այցելելուց հետո ամերիկացի ճանապարհորդ Լեքսի Էլֆորդը 21 տարեկանում ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին հաղորդում է UPI-ը: Աղջկա խոսքերով` նրա համար ամենադժվարն ապացուցելն էր, որ ինքը եղել է այդ բոլոր վայրերում: «Անհրաժեշտ էր յուրաքանչյուր երկրում, որ այցելում էի, վկայագրեր ձեռք բերել՝ ցույց տալ ինքնաթիռների տոմսեր, անձնագրերում դրոշմակնիքներ, կացության կտրոններ և այլն»,- նրա […]

̰
ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

20:39 04.06.2019

ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ միջոցներ են կիրառել և Կուբայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարրության կայքը: Նշվում է, որ խոսքը վերաբերում է կրթական ծրագրերի փոխանակման շրջանակում ԱՄՆ քաղաքացիների խմբային այցելություններին Կուբա: Նաև արգելվում է Կուբա ներմուծել մասնավոր ինքնաթիռներ և ուղևորատար նավեր: Որոշումը ուժի մեջ կմտնի հունիսի 5-ից: «Աշխատակազմը մարտավարական որոշում է կայացրել հրաժարվել […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել է

18:16 04.06.2019

ՌԴ քննչական կոմիտեն մանրամասներ են հաղորդել ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մասին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, ձերբակալվել են երկու կասկածյալներ: ՆԳՆ տվյալներով՝ երկու ենթադրյալ հանցագործները նախկին ԱՊՀ անդամ երկրից են: Սպանության մեջ կասկածվող անձանցից մեկը ձերբակալվել է Հայաստան ուղևորվող ինքնաթիռում: Ձերբակալման պահին որևէ մեկը դիմադրություն ցույց չի տվել: Քննչական կոմիտեն նաև հրապարակել է նրանցից մեկի […]

̰
«Երեխայական վիրավորանք». Լոնդոնն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

14:48 03.06.2019

Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը «երեխայական վիրավորանք» բնորոշումն է տվել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններին՝ ուղղված Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Ավելի վաղ Թրամփը քաղաքապետին անվանել էր  «կորած անհաջողակ», որն իր պաշտոնում «սարսափելի է աշխատում»: Twitter-ի գրառումը Թրամփը կատարել է մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարեր Միացյալ Թագավորությունում: Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը նաև նշել է. […]

̰
Boeing 737-ի հարյուրավոր ինքնաթիռներում դետալների թերություններ են հայտնաբերվել

12:19 03.06.2019

Բազմաթիվ երկրներ ժամանակավորապես դադարեցրել են Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը վերջերս տեղի ունեցած ավիաաղետներից հետո:

̰
BACK_TO_TOP