18:16 22.06.2018
Իրանը, հնարավոր է, դուրս գա Համատեղ գործողությունների ծրագրից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արագչին՝ նշելով, որ Իրանի համբերության բաժակը արդեն լցվել է, և մոտակա շաբաթների ընթացքում Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից։ Հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։
Արագչին նաև ասել է, որ «եվրոպացիների հետ բանակցությունների հեռանկարը մնում է անորոշ» և հավելել, որ հնարավոր է` չկարողանան պահպանել Համատեղ գործողությունների ծրագիրը։
Արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Եվրոպան կգնա զիջումների և Իրանը ստիպված չի լինի դուրս գալ միջուկային համաձայնագրից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս համաձայնագրից դուրս էր եկել ԱՄՆ-ն։
17:55 17.07.2025
Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակԿառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: […] ...
17:50 17.07.2025
Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցերԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […] ...
17:44 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից […] ...
17:38 17.07.2025
Մբապեին մեղադրում են կաշառք տալու մեջՖրանսիայում վարչական քննություն է սկսվել Կիլիան Մբապեի նկատմամբ՝ կաշառակերության կասկածանքով։ Ըստ Le Canard Enchaîné-ի՝ ֆրանսիացի հարձակվողը 2023 թվականին իր անձնական հաշվից 180300 եվրո է փոխանցել Հանրապետական անվտանգության ծառայության (CRS) հինգ աշխատակցի, որոնք ապահովել են Ֆրանսիայի հավաքականի անվտանգությունը։ Չորս աշխատակցից յուրաքանչյուրը ստացել է 30000 եվրո, իսկ նրանց ղեկավարը՝ 60300 եվրո։ Մբապեն հայտարարել է, որ 2022 թվականի […] ...
17:30 17.07.2025
Երեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել էՕրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաներին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է […] ...