17:08 22.06.2018
էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ վերջերս իրանական կողմի հետ կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև հենարանների համար անհրաժեշտ հողակտորների ձեռքբերման աշխատանքերը, մասնավորապես, նախատեսված 745 հողակտորներից ձեռք է բերվել 693-ը:
Էլեկտրահաղորդման գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը:
Էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը շուրջ 279 կմ է, որի իրականացման գլխավոր կապալառուն իրանական «Սանիր» ընկերությունն է: Ծրագրի արժեքը կազմում է 107․9 մլն. եվրո:
Գծի կառուցումը նպատակաուղղված է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:
Իրան-Հայաստան 400 ԿՎտ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հաղորդագրության մեջ տեղեկացնում է, որ շարունակելու է հետևողական լինել, որպեսզի շինարարական աշխատանքներն իրականացվեն որակյալ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
18:17 17.07.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին18:11 17.07.2025
Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՀուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...
18:06 17.07.2025
2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկումՍերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է ՀՖԲ մամուլի ծառայությունը։ Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել` 2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե։ Չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը […] ...
17:55 17.07.2025
Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակԿառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: […] ...
17:50 17.07.2025
Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցերԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […] ...
17:44 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից […] ...