Ծիրանի որակը լավն է, բայց քանակն է պակաս. Հրաչ Բերբերյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC

Ծիրանի որակը լավն է, բայց քանակն է պակաս. Հրաչ Բերբերյան

14:52 14.06.2018

Այս տարի ծիրանի որակը բարձր էր, բայց քանակն էր զիջում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Եթե նախորդ տարի արտահանվեց 30 հազար տոննա ծիրան, ապա այսօր այդ թիվը 11 հազար է: Կարող է ավելանալ առավելագույնը 5 հազարով, ոչ ավելի: Ծիրանի քանակը սակավ էր, չնայած այս տարի ունեցանք բարձր որակի ծիրան: Եվ բերքի սակավ լինելու պատճառը եղանակը չէ»,- ասաց Բերբերյանը:

Նա նշեց, որ այսօր հայկական գյուղմթերքը մրցունակ է դրսի շուկայում, բայց պետք է հասկանալ, թե արտահանման համար ինչ մթերք ենք ընտրում:

«Օրինակ՝ մեր նախորդ իշխանություններն այնքան անփորձ էին, որ խրախուսեցին գարի ցանել, դա ամենաէժան կուլտուրան է, նորմալ շահույթ չի բերի: Փոխարենը շահութաբեր են լոլիկը, վարունգը, պղպեղը և սմբուկը»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

18:11 17.07.2025

Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Հուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...

2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

18:06 17.07.2025

2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

Սերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է ՀՖԲ մամուլի ծառայությունը։ Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել` 2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե։ Չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը […] ...

SHANTNEWS

18:00 17.07.2025

SHANTNEWS

Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

17:55 17.07.2025

Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

Կառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: […] ...

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

17:50 17.07.2025

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներ

17:44 17.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից […] ...

BACK_TO_TOP