Օգոստոսի 18-19-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել խոտածածկ տարածքներում հրդեհների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

Օգոստոսի 18-19-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել խոտածածկ տարածքներում հրդեհների վերաբերյալ

11:22 19.08.2018

Օգոստոսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի Փիրումյաններ փողոցում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Շերամի փողոցում գտնվող «Արմենիկում» կլինիկական կենտրոնի տարածքում՝ 1500 քմ, Դավիթ Բեկի փողոցի 2-րդ թաղամասում՝ մոտ 5000 քմ, Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ և 3 դեկորատիվ ծառ, Ջրվեժ թաղամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Մառի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 500 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 2 ծառ, Կենտրոնական գերեզմանատանը` մոտ 100 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում` մոտ 3000 քմ, Թալին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Արջի» գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 1 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Զովունի գյուղի ամառանոցներում՝ ենթակայանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ 25 հա, Ռոսիա փողոցի 26 հասցեում՝ 200 քմ, Կարմիր բանակայինների փողոցի վերջնամասում՝ 2500 քմ, 2-րդ միկրոշրջանում՝ Օրբելու անվան համալսարանի մոտակայքում՝ 200 քմ, Նոր Հաճնի կամրջի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 88 շենքին հարակից սարում՝ մոտ 3500 քմ, Եղվարդ քաղաքի «Շահվերդի» կոչվող հանդամասում՝ մոտ 600 քմ, Մայակովսկի գյուղի 15-րդ փողոցում՝ 3000 քմ, Քաղսի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ, Սյունիքի Մարզի Ագարակ քաղաքում՝ 6000 քմ, Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասում՝ մոտ 1 հա, Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում՝ մոտ 45 հա հնձած ցորենի արտ, Տեղ գյուղի սկզբնամասում՝ մոտ 70 հա ցորենի հնձած արտ և մոտ 30 հա խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 5000 քմ, Սարյան փողոցի վերջնամասում՝ մոտ 7 հա, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Թափ» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի վերջնամասում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, Խաչփառ գյուղի 11-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 5 հա, Արմավիրի մարզի Չոբանքարա գյուղում՝ մոտ 200 քմ, Մուսալեռ գյուղում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP