11:33 27.12.2017
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը կազմակերպել համատեղ, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է այս համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Պլանավորման, հետախուզության անցկացման, ահաբեկիչների ոչնչացման համատեղ կազմակերպման մեր առաջարկները չեն ընկալվել, դրանք մերժվել են … Մենք նրանց կողմից չենք տեսել համագործակցության ցանկություն», — նշել է Գերասիմովը հարցազրույցի ժամանակ։
Երկու երկրներն էլ ներկայում զորքեր ունեն Սիրիայում։ Ամերիկյան ստորաբաժանումները հիմնականում կենտրոնացած են երկրի հյուսիսային՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հենց նրանց էլ օժանդակում են ամերիկացիները։ ԱՄՆ զորքերի՝ Սիրիայում ներկայությունը չի համաձայնեցվել Սիրիայի իշխանությունների հետ։
Ռուսական զորքերը՝ և՛ օդուժը, և՛ նավատորմը, և՛ ցամաքային ուժերը, Սիրիայում տեղակայվել են նախագահ Բաշար Ասադի համաձայնությամբ (նույնիսկ՝ խնդրանքով)։ Հենց Ասադի իշխանությանն էլ սատարում է պաշտոնական Մոսկվան։
Երկու գերտերություններից բացի Սիրիայում զորք ունեն նաև Իրանը (թեև հերքում է) և Թուրքիան (զբաղեցրել է երկրի հյուսիսային շրջանների մի մասը)։ Տարբեր գործողություններով Սիրիայում հակաահաբեկչական պայքարին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ու արաբական երկրների որոշ ուժեր։
Այս բոլոր կողմերը Սիրիայում առաջ են մղում սեփական շահերը, ինչի հետևանքով բևեռները բազմաթիվ են։
23:32 13.08.2025
ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է․ ՌայոլաՋանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան մեկնաբանել է դարպասապահին թիմի կազմից հեռացնելու ՊՍԺ-ի որոշումը, հաղորդում է Sky Sport Italia-ն: «Ես կարող եմ հասկանալ նոր դարպասապահ հրավիրելու որոշումը, բայց այսպես ձերբազատվել Դոնարումայից, երբ նա այդքան բան է արել ակումբի համար, համարում եմ հարգանքի բացակայություն: Նշանակություն չունի, որ որոշումը կայացրել է մարզիչը. նա աշխատում է ակումբի համար: Մենք […] ...
23:27 13.08.2025
Թրամփ. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում չի լինի, եթե Ռուսաստանը չտա անհրաժեշտ պատասխաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վաշինգտոնը չստանա այն պատասխանները, որոնք նա ակնկալում է Մոսկվայից՝ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ իր հարցերին։ Այս հայտարարությունն արել է Թրամփը՝ այցելելով Վաշինգտոնի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին օգոստոսի 15-ին Ալյասկայում […] ...
23:20 13.08.2025
Al Hadath. «Հըզբոլլահի» անդամը զոհվել է իսրայելական ԱԹՍ-ի հարվածից Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի հարավային մայրուղու վրա՝ ոչնչացնելով շիական «Հեզբոլլահ» շարժման զինված թևի անդամի։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել Հադասա-Հարիս մայրուղում՝ Տյուրոս քաղաքի մոտ։ Շիական մարտիկը գտնվել է մեքենայի մեջ, որի վրա անօդաչու թռչող սարքը արձակել է երկու հրթիռ։ Օգոստոսի 9-ին իսրայելական […] ...
23:15 13.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»«Ինտերն» ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»: Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2։ «Ինտերը» հաղթում էր, սակայն մրցակիցը 90-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Միլանյան թիմի մեկնարկային կամզում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 86-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին «Պանատինայկոսի» հետ։ ...
23:07 13.08.2025
Անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների բաղադրիչները ստուգվելու են․ ՏԿԵ նախարարը Շիրակի մարզում էրՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Այս մասին հայտել են ՏԿԵ նախարարությունից: ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկվել են մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախարարը նախ ծանոթացել է Անի համայնքի […] ...
22:57 13.08.2025
Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կարևոր դեր և ակտիվ մասնակցություն ունի առավել ներառական հասարակություն ձևավորելու գործում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս գործընթացը համալիր աջակցությամբ առաջ մղելու նպատակով անցկացվեց հանդիպում-քննարկում գործընկեր կազմակերպությունների հետ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև վարչության առաջնահերթությունները սոցիալական աջակցության ծրագրերի […] ...