15:57 31.03.2019
Մարտի 31-ին՝ ժամը 09:49-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են Toyota Alphard (վարորդ՝ Հ. Մ.), Lada 2110 (վարորդ՝ Ս.Բ.), Lada 2115 […]
15:00 30.03.2019
Խստացվել է պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Այդ շրջանակներում Գեղարունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ և օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։ Մասնավորապես, 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա […]
13:06 30.03.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Օդի ջերմաստիճանը […]
12:28 30.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք–Քարվաճառ, Աշոցք–Ամասիա, Քաջարան–Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի […]
08:59 30.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի […]
08:44 30.03.2019
Մարտի 30-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին […]
00:20 30.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Մ-3 միջպետական ավտոճանապարհի Գեղարոտ-Ծիլքար հատվածը (մերկասառույց) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան […]
20:59 29.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Լոռու և Շիրակի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, Գորայք […]
10:19 29.03.2019
Այսօր, մարտի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 87 MM 088 համարանիշի և Mazda մակնիշի 12 OU 053 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mazda-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ […]
10:08 29.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապրհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և […]
13:23 28.03.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մարտի 27-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչից հայտնաբերել են փաթեթ՝ 0.7 գր քաշով սպիտակ, օվալաձև դեղահաբով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
10:41 28.03.2019
Հայաստանի իշխանությունները 300 հազար դոլարով վարձել են միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որը փորձաքննություն է անելու՝ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, ինչից էլ կախված կլինի դրա շահագործման հնարավորությունը։ Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ եթե պարզվի, որ բնապահպանական ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ավազանների համար, ապա Ամուլսարի ծրագիրն ընդհանրապես […]
13:08 27.03.2019
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների: 2018 թվականի ֆինանսական տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, CNF-ի կողմից տրամադրվել է ավելի […]
19:44 26.03.2019
Շարունակվում են ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից, ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների, իրավապահ մարմինների և տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի համատեղ ուժերով բնակարանային գողությունների, ինչպես նաև առանձին հանցատեսակներով կանխարգելման, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումները: Այդ շրջանակում հերթական խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, ՀՀ […]
09:14 26.03.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում մարզում՝ 10։30-16։30 Սայաթ-Նովա պող. 35 շենքի 2-րդ մուտքը, 11:00-16:00 Նոր Արեշ 41փ. 2-17 սեփական տները և 12, 14 շենքերը, 11:00-17:00 Արշակունյաց պող․ 53, 51շենքերը, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքերը, թիվ 99 դպրոցը, Ներքին Չարբախ […]
23:22 25.03.2019
Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի 35 CM 635 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին ՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել […]
19:44 25.03.2019
Հայաստանի ամենից ձյունառատ համայնքի` Աշոցքի դահուկային կենտրոնում տեղի է ունեցել պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը ձմեռային սպորտաձևերում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ծրագիրը խթանելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնելու […]
15:28 25.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Գավառի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով […]
15:14 25.03.2019
ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «1148 Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի «11006 Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» միջոցառման իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացում անել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Զեկուցող, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ […]
11:18 25.03.2019
Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոններն անցած տարի հիմնանորոգվել են և հանձնվել շահագործման: Վանաձորի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից տեխնիկայով: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր զեկուցել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Հանձնաժողովում քննարկվում է նաև նվազագույն կենսաթոշակի հարցը։ Այն, ըստ կառավարության ծրագրի, չի կարող ցածր լինել պարենային` ծայրահեղ աղքատության գծից, այսինքն՝ […]
17:48 24.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Հրազդանի, Աշոցքի, Լոռու, Սպիտակի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշոցքի ավտոճանապարհներին բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով tրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]
11:41 24.03.2019
Մարտի 24-ին`ժամը 02:33-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:11-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը […]
21:31 22.03.2019
Տարվա սկզբին պարզ դարձավ, որ Սևանա լճի մակարդակը նվազել է: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության համաձայն՝ 2019թ.-ի հունվարի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.38 մ, իսկ նախորդ տարվա՝ 2018թ.-ի նույն օրվա դրությամբ, կազմել է 1900.42 մ: Ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ջրի մակարդակը 4սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա համեմատ: «3, 4 սմ […]
19:16 22.03.2019
Այսօր Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասել է, որ մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս Սևանա լիճը կծաղկի: «Կապտականաչ ջրիմուռները մեծ մասամբ տոքսիկ են, դա չի նշանակում, իհարկե, որ նրանք թույն են, բայց, համենայնդեպս, իր ազդեցությունն ունի կենդանական աշխարհի վրա, […]
17:05 22.03.2019
Սևան քաղաքում կբացվի մանկական վերականգնողական կենտրոն Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, իսկ 2021 թվականից առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այդպիսով Սևանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրին կաջակցեն նաև Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզպետարանը»,- ասված […]
16:05 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձել է Սևանից կատարվող ջրառին: Ինչպես հայտնի է, ամեն տարի Արարատյան դաշտի հողատարածքները ոռոգելու նպատակով օրենքով սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառ է կատարվում, ինչը նպաստում է լճի ճահճացմանը: «Անգամ պաշտոնական տվյալներով՝ մեզ հայտնի է, որ մեր ոռոգման համակարգն անբարվոք վիճակում է, քանդված է, քայքայված […]
15:51 22.03.2019
Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ջուրը կյանք է, ու այն որքան ուսումնասիրում ես, այնքան շարունակում է չբացահայտված մնալ: Ջրաբանը հիշեցրել է նաև այն մասին, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ «Թե՛ ոռոգման պաշարներ ունենք, թե՛ խմելու ջրի: Ընդ որում՝ խմելու ջուրը ստորգետնյա բարձրորակ ջրային ռեսուրսներ են, որոնք […]
14:03 22.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր, Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Սևանից բաց թողնվող ջրի խնդրին. «Այս ամառ այն 170 միլիոնը (խորանարդ մետր ջուրը), որն օրենքով նախատեսված է, նախանշան չկա, որ դրանից ավելի պետք է վերցնենք։ Կախված է նրանից, թե ջրային համակարգն ինչպիսի ջրապահանջարկ կներկայացնի»,- ասել է […]
10:59 22.03.2019
Հայաստանում հող մշակողների համար ծախսած ջրի քանակ չի հաշվարկվում։ Որպեսզի հնարավոր լինի պարզել՝ որքան ջուր է անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքների համար, պետք է իրականացնել գյուղացիների ծախսած ջրի հաշվարկ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նախարարին հարցրին՝ ի՞նչ է արվում, որ այս տարի նույնպես իշխանությունները ստիպված չլինեն Սևանից բաց թողնել նախատեսվածից ավելի շատ ջուր։ […]
10:55 22.03.2019
Հայաստանում ջրամբարաշինությունն իշխանության առաջնահերթությունների մեջ է, բայց նպատակը ոչ թե ինքնին ջրամբար շինելը պետք է լինի, այլ ձևավորվող ջրային պաշարները հնարավորինս ի շահ Հայաստանի օգտագործելը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ որտե՞ղ և ինչպիսի՞ ջրամբարներ է ուզում ստեղծել Հայաստանը՝ համայնքների մոտ գտնվող փոքր ջրամբարնե՞ր, […]