Տեղի է ունեցել Ախպրաձորի հիմնանորոգված դպրոցի շենքի բացման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Տեղի է ունեցել Ախպրաձորի հիմնանորոգված դպրոցի շենքի բացման արարողությունը

16:17 13.10.2021

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, շենքի հիմնանորոգման նախաձեռնող եւ հովանավոր հանդիսացող «Հայ կրթական միություն» եւ «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանի ներկայացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության եւ բարերար Գաբրիելյան ընտանիքի ֆինանսական միջոցների հաշվին։ Իսկ նախաձեռնությունը պատկանում է «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» հասարակական կազմակերպությանը եւ նրա ղեկավար Նանոր Պալապանյանին, որոնք հովանավորների համար բացահայտել են Ախպրաձոր համայնքի հիմնախնդիրներն ու գրավչությունները։

«Կապիտալ նորոգման է ենթարկվել ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած եւ ձեղնահարկով վերջացրած՝ շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ։ Նկուղային հարկը հիմնանորոգվել ու հարմարեցվել է ապաստարանի՝ հաշվի առնելով նաեւ Ախպրաձորի սահմանամերձ ու թիրախային վիճակը։ Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում արդեն փայտե վառարաններով ջեռուցելու կարգից անցնում ենք էլեկտրաէներգիայով ջեռուցելու կարգին։ Փոխվել են բոլոր դռներն ու պատուհանները, տեղադրվել է նոր ձեղնահարկ։ Ներսում նորոգվող դասասենյակների, միջանցքի, մարզադահլիճի, այլ սենյակների մակերեսը կազմում է շուրջ 2500 քառակուսի մետր։ Դպրոցն արդեն ունի մշտական ջրամատակարարում, ներսում գործող սանհանգույց, սեպտիկ հոր։ Համայնքի բնակչությունը երկար է սպասել այս կենսական ծրագրի իրականացմանը, որը հնարավոր դարձավ նաեւ սփյուռքահայ այն ուսանողների ջանքերով, ովքեր վերջին տարիներին ամառային ճամբար էին հիմնում ախպրաձորցի դպրոցականների համար եւ շատ էին ցանկանում, որ Ախպրաձորն ունենա արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենք։ Մեր դպրոցն այժմ ունի 58 աշակերտ, որոնցից տաս առաջին դասարանցիներին ընդունել ենք այս սեպտեմբերին։ Այլ խոսքով՝ աշակերտների թվի աճ էլ ունենք։ Մեզ մնում է հավատով լցվել ապագայի հանդեպ ու ավելի ոգեւորված շարունակել մեր աշխատանքը բարձրադիր ու արդեն սահմանապահ մեր գյուղում։ Անսահման երախտապարտ ենք նախաձեռնող ու հովանավոր կազմակերպություններին՝ նման հույժ կարեւոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,-նշեց դպրոցի տնօրենը։

Այնուհետև ներկաները մասնակցեցին Ախպրաձորի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակի բացման եւ անվանակոչության արարողությանը։ Դասասենյակն այսուհետ կրում է դպրոցի նախկին սան, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Համլետ Աղաբեկյանի անունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP