16:41 13.10.2021
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության Համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Մարչենկովի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ԱՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնգրեսի կողմից Հայաստանում 2019 թվականից իրականացվող տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին և բաց կառավարման սկզբունքի կիրառմանն առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով գործընկերներին, իր խոսքում վերահաստատել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը եղել և մնում է Կառավարության գործունեության առաջնահերթություններում և ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող գործողությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային գործընկերների կողմից մշակված տեղական մակարդակում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման գործիքի կիրառմանը և դրա արդյունավետությանը, ինչպես նաև քննարկվել են ազգային և տեղական մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի խթանմանն ուղղված այլ հարցեր՝ հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով:
Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել և աշխատանքային հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...