15:09 14.10.2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Աքարը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈՒ-ի հնարավոր ռազմական գործողության մասին, ընդգծել է, որ երբ ժամանակը գա պաշտպանելու Թուրքիայի իրավունքները և շահերը, դրանց տեր կանգնելու համար կանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
«Այս հարցում թող ոչ ոք չկասկածի: Ոչ մի դեպքում խոսք չի կարող լինել զիջման, պայքարից հրաժարվելու մասին: Մեր պարտքն է պաշտպանել մեր ազնվական ազգի իրավունքներն ու օրենքի ամեն տառը: Այս առումով մինչև այսօր անհրաժեշտ ամեն բան արել ենք և շարունակելու ենք անել»,- շեշտել է Աքարը:
Նրա պնդմամբ՝ Թուրքիան հարգում է իր բոլոր հարևանների սահմանները և ինքնիշխանությունը, սակայն եթե կան առանց խոչընդոտների գործող ահաբեկիչներ, ապա Թուրքիան ստիպված է գործել:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ ամբողջ աշխարհում և տարածաշրջանում լուրջ զարգացումներ ու փոփոխություններ են տեղի ունենում այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են պաշտպանական և անվտանգային հարցերը:
Աքարը շեշտել է, որ ուշադիր հետևում են բոլոր զարգացումներին ամբողջ աշխարհում՝ հատկապես Իրաքում, Սիրիայի հյուսիսում, Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրականում և Կիպրոսում:
Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...