15:42 14.10.2021
Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկում իրականացված կադրային վերադասավորումները։ Բաբաջանը Թուրքիայի 58-րդ և 59-րդ կառավարություններում զբաղեցրել է արտգործնախարարի ու պետնախարարի պաշտոնները։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Twitter-ի իր միկրոբլոգում Բաբաջանը գրել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկն անկախ կառույց է և չպետք է խաղալիք դառնա մեկ անձի ձեռքին։
«Պարո՛ն Էրդողան, մի՛ զբաղվեք վերադասավորումներով։ Ձեզ նշանակեք Կենտրոնական բանկի նախագահ, ինչպես դա արեցիք հիմնադրամում (Varlık Fonu): Դադարեցրե՛ք կեսգիշերային որոշումներով երկրին վնաս հասցնելը»,- շեշտել է նա։
Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի փոխնախագահներ Սեմիհ Թյումենը, Ուղուր Նամըքը և գումարի քաղաքականության խորհրդի անդամ Աբդուլահ Յավաշն ազատվել են աշխատանքից։ Այդ որոշումը հաջորդել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի հանդիպմանը։ Այդ օրը թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման ռեկորդ էր գրանցել՝ հասնելով 9.18-ի։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...