15:53 14.10.2021
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, պայմաններն և դրույթները հստակեցնելու ու պարզեցնելու նպատակով: Նախատեսվում է նաև ընդլայնել ծրագրերի շահառուների շրջանակը: Ծրագրերը մեկնարկել են 2020 թ. հուլիսի 1-ին։ Մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար), երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։ Վերոնշյալ նպատակային ծրագրերի ընթացակարգերը խիստ սահմանափակում են շահառուների շրջանակը, ինչի արդյունքում շահառուները, բավարարելով ծրագրերով սահմանված պահանջներին (հիմնական պայմաններին), չեն ընդգրկվում ծրագրերում։ Հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան, մասնավորապես, առաջարկվող փոփոխություններից մեկով հստակեցվում է, որ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում աջակցության չափը հաշվարկվում է դիմելու օրվա դրությամբ առկա մնացորդային մայր գումարի հիման վրա։ Գործնականում լինում են դեպքեր, երբ երեխայի ծնվելուց հետո, շահառուն մի քանի ամիս սպասում է, որպեսզի բավարարի 12 ամիս հիփոթեքային վարկի մարումներ ունենալու պայմանին, այնուհետ դիմում է երեխայի ծննդյան աջակցության ծրագրում ընդգրկվելու համար (բայց մինչև երեխայի 1 տարին լրանալը)։ Սակայն, այդ ընթացքում շահառուն հիփոթեքային վարկի գծով կատարում է վաղաժամ մարումներ, որի արդյունքում երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային մայր գումարն էապես տարբերվում է դիմելու օրվա դրությամբ վարկի մնացորդային մայր գումարից։ Նույնիսկ հնարավոր են դեպքեր, երբ երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային մայր գումարի հիման վրա հաշվարկված աջակցության չափը գերազանցի դիմելու օրվա դրությամբ վարկի մնացորդային մայր գումարին: Նոր լրացվող՝ 27-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվում է երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության հաշվարկման մեխանիզմը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...