15:50 14.10.2021
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին և պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմայելին:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Էլիան Շահվայնը թիմի անունից շնորհավորել է Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել՝ նման ձևաչափի հանդիպում կազմակերպելու համար:
Ողջունելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցը մարզպետարան՝ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան ժամանակահատվածում սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: Մարզպետն իրականացվող աշխատանքներում հատկապես կարևորել է անհետ կորածների խնդիրը՝ ԿԽՄԿ պաշտպանության գործառույթները համակարգող ստորաբաժանման ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով այդ հարցին:
ԿԽՄԿ պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմայելը խոսել է 2020 թվականի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանում գտնվող գերիներին պարբերական այցելությունների և անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, նրանց ընտանիքների հետ կապի ապահովման և այլ ուղղություններով իրենց կողմից իրականացվող տարաբնույթ աշխատանքների մասին՝ նշելով, որ ԿԽՄԿ-ն անում է ամեն հնարավոր բան՝ խնդիրների լուծման համար:
ԿԽՄԿ Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնը անդրադարձել է հակամարտության սրացման հետևանքով Գեղարքունիքի մարզում տուժած համայնքներին ցուցաբերած մարդասիրական խնդիրներին՝ կարևորելով մարզի սահմանամերձ բնակավայրերի առողջապահական հաստատություններին տրամադրած տեխնիկական, դեղորայքային և նյութական աջակցության, կրթական հաստատություններում ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման, հյուրընկալ ընտանիքներին ֆինանսապես աջակցելուն ուղղված հարցերը:
«ԿԽՄԿ աջակցության բաժնի միջոցով փորձում ենք սահմանամերձ բնակավայրերում աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին: Այդ նախագծի իրականացման համար ունենք մասնագետներ, ովքեր կարող են համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ: Այս պահին ընթացքի մեջ է մի կարևոր նախագիծ, որի շրջանակում փորձում ենք դրամական աջակցություն ցուցաբերել 2020 թվականի հակամարտության սրացումից առավել տուժած Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերի բնակիչներին, քանի որ նրանք զրկվել են անասնակեր ու վառելափայտ ձեռք բերելու հնարավորությունից»,- ասել է Էլիան Շահվայնը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերված նախաձեռնության համար` հույս հայտնելով, որ մարզպետարանի հետ ծավալվող առաջիկա համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...