15:51 14.10.2021
Կառավարությունը փոփոխություն է կատարել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում, համաձայն որի, այն մարզիկը ով տարկետված է զինվորական ծառայությունից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն մինչև վերջինիս 26 տարին լրանալը և ով տվյալ տարկետման ժամանակահատվածում կունենա կարգով սահմանված նոր նվաճումներ և հետևաբար ձեռք կբերի զինվորական ծառայությունից ազատման բացառիկ իրավունք՝ իր դիմումի համաձայն և ԿԳՄՍՆ համաձայնությամբ և ներկայացմամբ, կառավարության որոշմամբ կազատվի զինվորական ծառայությունից մինչև 26 տարին լրանալը, նվաճումն ապահովելուն հաջորդող զորակոչի ընթացքում: Ըստ հիմնավորման՝ խնդիրն այն է, որ մարզիկներին տարկետումը տրամադրվում է մինչև վերջիններիս 26 տարին լրանալու օրը և դեպքեր են լինում (օրինակ՝ սույն թվականի դեկտեմբերին ծանրամարտի աշխարհի առաջնություն), երբ մարզիկի 26 տարին լրանալու օրը լինում է մրցաշարին մոտ և վերջինիս անձնագրի վավերականությունը չի բավարարում մրցաշարին մասնակցելու համար, իսկ հերթական զորակոչի ժամկետը լինում է մրցաշարից հետո (տվյալ դեպքում հունվար-փետրվար ամիսներին) և ստացվում է, որ այն մարզիկը ով տվյալ զորակոչին ազատվելու է զինվորական ծառայությունից հնարավորություն չի ունենում մասնակցելու մրցաշարին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...